ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստորեն ծեր աղվեսի խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ. Եսայան 05/06/2021 10:17 | Մեկնաբանություն
Երեկ առաջին նախագահը, խախտելով էթիկայի նորմերը, առանց կողմերի համաձայնության, հրապարակեց Հայաստանի նախկին Նախագահների հանդիպման ժամանակ արաց իր առաջարկը, «ձեռի հետ» խեղաթյուրելով Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։ Եվ նորից հայտնվեցին «իմաստուն պապիի սազանդարները», որոնք սկսեցին գովել նրա քաղաքական հեռատեսությունն ու խորաթափանցությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը.
«Հանրահայտ է, որ լտպ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև գաղափարական հակասության և 97-98 թվերին առաջինի հեռացմանը հանգեցրած դեպքերի հիմքը Արցախյան հարցում նրանց հակադիր դիրքորոշումներն էին։ Այն ժամանակ էլ լտպ-ն և նրա քաղաքական հենարանը հանդիսացող քաղաքական ուժերը, փորձելով բացատրել իրենց կառավարման ձախողումները, հայտարարում էին, որ Հայաստանի համար Արցախը իր ուժերից վեր բեռ էր և զարգանալու համար պետք էր ամեն գնով ազատվել այդ հարցից, ընդհուպ համաձայնվելով Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման պայմաններում այն թողնել Ադրբեջանի կազմում։ Նրան իշխանությունից հեռացրած ուժերը, Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, գտնում էին, որ Արցախը նաև Հայաստանի անվտանգության երաշխիքն է ու հնարավոր է միաժամանակ ապահովել և Հայաստանի զարգացումը, և բանակցություններով հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի՝ 1998-2008 թվերի կառավարման շրջանում երկնիշ տնտեսական աճը փայլուն ապացույցը եղավ նրա, որ տնտեսական զարգացման խոչընդոտը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, ոչ թե Արցախյան հարցն էր, այլ ապաշնորհ կառավարումը։
Հիմա փորձենք հասկանալ, թե իր հոգեզավակ ու գաղափարական հետևորդ այս դավաճան հողատուի կողմից պայմանավորված պատերազմի արդյունքում Արցախը հանձնելուց հետո ի՞նչ նպատակ էր հետապնդում լտպ այս ձախողված նախաձեռնությունը։
1 Սա նրա կողմից փորձ է սահմանազատվել պարտությունից և տպավորություն ստեղծել, թե ինքն ու իր «ծրագիրը» իրականացրած դավաճանը նույն գաղափարական հոսանքի ներկայացուցիչները չեն։
2 Արտահերթ ընտրություններից առաջ փորձ անել լղոզել գաղափարական դաշտն, այն փորձելով հանգեցնել նիկոլի անձի դեմ պայքարի, ոչ թե Հայաստանի քաղաքական կյանքում ապագայում նիկոլիզմի, այն է լևոնիզմի բացառման
3 Լավ հասկանալով որ, ինչպես 1998 թվին, այնպես էլ հիմա լևոնանիկոլիզմի դեմ պայքարը առաջնորդելու և հաղթելու ունակ կարող է լինել ազգային գաղափարախոսությունը դավանող քաղաքական ուժերի ու անհատների համախմբված բևեռը, ամեն գնով փորձել խանգարել ՀՅ Դաշնակցության, Արցախը և Սյունիքը ներկայացնող քաղաքական ուժերի և անհատների միասնական ճակատի ձևավորմանը՝ մի անգամ արդեն իրեն հաղթած Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
4 Հանդես գալով «նախկին» Նախագահների՝ մեկ բլոկով հանդես գալու նախաձեռնությամբ, առաջիկա նախընտրական քարոզարշավում անուղղակի աջակցություն ցույց տալ իր հոգեզավակ հողատուի միակ «գաղափարական» թեզին, թե նրա դեմ պալքարում են «նախկինները»։
5 Ընտրարշավի մեջ մտնելու նախօրյակին հանդես գալով նիկոլի քննադատությամբ, հասարակությանը մոլորեցնելով փորձ անել դիրքավորվել որպես հողատուին (ոչ թե նիկոլիզմին) ընդդիմադիր քաղաքական ուժ, «մոռանալով», որ ներկայիս ուսապարկերի մեծ մասը ՀԱԿ-ի նախկին երիտթևն և, իսկ նրանց աջակցելու համար իր կողմից «գործուղվել» են զանազան քանդոներ, գագիկջհանգիրյաններ, հովիկիգիթյաններ և շատ ուրիշներ։
6 Լավ հասկանով, որ իր «նախաձեռնությունը» չի կարող ընդունելի լինել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ առավել ևս իր գաղափարական հակառակորդ ՀՅԴաշնակցության կողմից, տպավորություն ստեղծել, թե «ընդդիմադիր» դաշտն ընտրության է գնում պառակտված, մինչդեռ իրականում խնդիրն առավել քան հասկանալի է բոլորի համար, և կազմակերպական առումով ընտրության առանձին գնացող ուժերը հստակ ձևակերպել են իրենց նպատակը՝ նիկոլն ու նիկոլիզմը պետք է ապագայում բացառվեն Հայաստանի քաղաքական քարտեզի վրա։
Հ.Գ. 2 օր առաջ դիտեցի Ագնեսա Խամոյանի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտարարեց, որ միամիտ են բոլոր նրանք, ով հավատում է լտպ-ի ու դավաճան հողատուի միջև իբր գոյություն ունեցող «հակասության» մասին հեքիաթին։ Փաստորեն ծեր աղվեսի խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից