ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի բան նրանց հաստատ միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են․ «Փաստ» 05/06/2021 08:54 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Ժամանակին մենք մեզ խեղդել էինք պաթոսի ու կեղծ հայրենասիրության ճիրաններում՝ բղավելով, թե «հող հանձնողին կհանձնենք հողին»։ Առհասարակ, ոչ միայն այս արտահայտությունը, այլև նմանատիպ աֆորիզմներ դարձած այլ մտքեր, մեկը մյուսի հետևից փուչիկի նման պայթեցին արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո։ Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ հող հանձնողներին ոչ միայն չհանձնեցինք հողին, այլև մեզ հետ, մեր կողքին ապրում են մեծաթիվ մարդիկ, որոնք արդարացնում և պաշտպանում են հող հանձնելը։ Խնդիրը շատ ավելի խորքային է, բազմաթիվ շերտեր ունի, սակայն հիմնական պատճառներից մեկն այն է, որ Արցախը հանձնելուն երկու ձեռքով մշտապես լուռ համաձայն են եղել մեր հասարակության մեջ ապրող հիմնականում երկու տեսակ մարդիկ՝ քաղքենին և լ յումպենը:
Քաղքենին մշտապես Արցախը բեռ, իր խնդիրների հիմնական պատճառ է համարել։ Այս մարդիկ միշտ կողմ են եղել Ղարաբաղը հանձնելուն, միայն թե ինքը կամ իր որդին չծառայի Արցախում, բայց իր տանը միշտ լինի Արցախից ներկրված ցորենից թխված թարմ հաց: Կամ նուռ: Կամ... Այս մարդիկ ատում են այն ամենն, ինչ կապված է բանակի հետ՝ սկսած ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած մարդկանցից մինչև մերօրյա գեներալներ, քանի որ խաթարվել է իրենց անդորրը, հանգիստ սուրճ ու թեյ խմելու միջավայրը։ Քաղքենին այս պատերազմի ընթացքում ևս մահճակալների տակից ծղրտում էր, թե բա՝ թող բանակը թալանած գեներալները Ղարաբաղը պահեն, Ղարաբաղում ապրողը Ղարաբաղը պահի, ես ի՞նչ կապ ունեմ: Ի դեպ, այս մարդկանց համար Ղարաբաղն այդպես էլ Արցախ չդարձավ։ Այս մարդիկ նույնիսկ դեմ չեն լինի Սյունիքը, Տավուշը, անգամ Հայաստանը հանձնելուն, միայն թե իր անդորրը չխաթարվի, երեխան չծառայի, իսկ տանն էլ միշտ թարմ ուտելիք ու սուրճ լինի։ Քաղքենին անգրագետ չէ, հակառակը՝ մեծամասամբ բարձրագույն կրթություն և բարձր վարձատրվող աշխատանք ունի։
Դա է պատճառը, որ նա արագ ընկալել ու սեփականաշնորհել է դեռևս 90-ականներից քարոզվող «լավ չես ապրելու, Սերգո ջան, մինչև հողերը չհանձնես» ու նմանատիպ մառազմատիկ թեզերը։ Քաղքենու համար կոմֆորտի գոտին այստեղ է. այլ տեղում և այլ պայմաններում նա պարզապես նման է ապակե կլոր տարայի մեջ նետված երկյուղած գերմանամկան։ Հաջորդը լ յումպենն է, որն, ի տարբերություն քաղքենու, ունի սահմանափակ աշխարհընկալում, մակերեսային գիտելիքներ և ցածր գիտակցություն որևէ լուրջ բան հասկանալու համար։ Լյումպենը ևս կողմ է Ղարաբաղը հանձնելուն, քանի որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում Ղարաբաղը:
Լյումպենը չի ապրում արժեքներով, նա, դիցուք, ընտրություններին գոռում է՝ «ով՝ էշ, ես՝ փալան» տխմարագույն միտքն ու ապրում այդ տրամաբանությամբ, նրան երբեք չես տեսնի ինչ-որ ազգային կարևոր իրադարձություններին և գործընթացներին մասնակցելիս, բայց կտեսնես որևէ դեֆիցիտ ապրանքի հերթում խանութների պատերն ու ցուցափեղկերը գրոհելիս: Քաղքենին ու լ յումպենը բազմաթիվ դրվագներով տարբեր են, բայց մի բան նրանց միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են: Ցավոք և բարեբախտաբար, հասարակության այս շերտը պատերազմից անմիջապես հետո լիարժեքորեն բացահայտվեց։ Եթե նախկին իշխանությունների ժամանակ քաղքենին ու լ յումպենը ծպտուն չհանելով էին համաձայն Արցախը հանձնելուն, քանի որ վախենում էին «հողին հանձնվելու» սարսափազդու մտքից, ապա Նիկոլի իշխանության ժամանակ սրանք բացահայտ գոռում են դրա մասին, քանի որ էլ ումի՞ց վախենան. ումից պետք է վախենային, նրանց հետ երթ ու հանրահավաք են անում նույն թեմայի շրջանակներում։ Բայց նրանք հիմա երթ ու ցույց են անում ոչ այն պատճառով, որ Ղարաբաղը հանձնել են, այլ այն պատճառով, որ ուշ են հանձնել:
Ամփոփենք. քաղքենին ու լ յումպենն այսօր սահուն կերպով դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարաններից մեկը (չշփոթել 2018 թ.-ին Նիկոլին ձայն տված հարյուր հազարավոր մարդկանց հետ, նրանց մեծ մասի նպատակներն ու մոտիվացիան ազնիվ մղումներից էին, ավելի լավ ապրելու պահանջմունքից էին բխում): Նիկոլը մարմնավորում է այս մարդկանց, ապահովում նրանց կոմֆորտ գոտին, հանձնում է այն, ինչ իրենք անպետք են միշտ համարել, խոսում է այն ամենի մասին, ինչն իրենց դուր է գալիս, ապահովում էժան տեսարաններով։ Դրա համար վերջիններս պինդ բռնել ու բաց չեն թողնում նրան։ Ապահովել հաց և տեսարան՝ սա է երեք տարի եղել Նիկոլի իշխանության գոյության հիմնական գրավականներից մեկը։ Տեսարանների ապահովման մասով դեռ խնդիր չկա, դեռ շարունակվում են ու առաջիկա ընտրական գործընթացների ֆոնին էլ ավելի այլանդակ դրսևորումներ կլինեն։
Իսկ հացի մասով արդեն խնդիր կա, պարզապես իշխանությունը մինչև ընտրություններ դրա մասով էլ կձգի, իսկ հետոն կնմանվի խանութի պատերն ու ցուցափեղկերը գրոհելու տեսարաններին, բայց արդեն Հանրապետության հրապարակում։ Բայց լինենք լավատես և հուսանք, որ գործը դրան չի հասնի>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 06․05.21թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ