ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի վարքագիծը քննության առարկա կդառնա. «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն դատարանում հաղթել է 05/04/2021 16:51 | Դատական ռեպորտաժներ
Ապրիլի 27-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ եզրակացություն ընդունելու համար կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու մասին հանձնաժողովի 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ. որոշումը։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ից։
Կազմակերպությունը նախորդ տարվա հունվարի 9-ին դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 2019թ․ դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները խախտելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու պահանջով.
Նիկոլ Փաշինյան. «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:
Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք:
Սերմացու գողացող մկներ»։
2020թ. հունվարի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմակերպության դիմումը մերժելու մասին որոշում էր կայացրել՝ պատճառաբանելով, թե Վարքագծի կանոնագիրք ընդունված չէ և որ վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովը իրավաչափ հիմք չունի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից սոցիալական հարթակում հնչեցված խոսքը գնահատելու և այն խախտում որակելու համար։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն, դիմելով վարչական դատարան, պահանջել էր ամբողջությամբ վերացնել հանձնաժողովի որոշումը և ի թիվս այլ իրավական հիմնավորումների, հայցադիմումում նշել էր, որ վարքագծի կանոնների բացակայությունը, որի ընդունումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարտականությունն է, չէր կարող հիմք հանդիսանալ կազմակերպության դիմումը մերժելու համար։
Դատարանն իրավական դիրքորոշմամբ նույնպես հետևություն է արել, որ վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոններ ընդունած չլինելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես վարույթ հարուցելը բացառող հանգամանք։
Դատարանն արձանագրել է նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ որոշումը կայացնելու շրջանակներում սխալ են մեկնաբանվել և կիրառվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ խախտելով կազմակերպության իրավունքները։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը վճռել է բավարարել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և անվավեր ճանաչել հանձնաժողովի 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ. որոշումը:
Սա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ընթացքում կայացված առաջին որոշումն էր, որը, փաստորեն դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվեց։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Վարչական դատարանը բավարարել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ մեկ այլ հայց ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով կազմակերպության դիմումն առանց քննության թողնելու հանձնաժողովի որոշումն ու պարտավորեցնելով քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը:
Խախտման դեպքը վերաբերվում էր 2019 թվականի հուլիսի 17-ին «Ազատություն» լրատվականի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում՝ դատական իշխանությանը վերաբերող լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանի թույլ տված հետևյալ արտահայտությունը․ «․․․ այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա «տիրոջ ստրուկ» դատական համակարգ է: Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը եւ դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում ենք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր եւ քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք․․․»։
Հանձնաժողովը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը և գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ