ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը 05/04/2021 18:44 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 2-ին Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունն ընդունեց Կալիֆորնիայի Նահանգի Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձևը, որով դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար`սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:
Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 - 1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։ Բանաձևն ընդունվել է կիրակնօրյա համագումարի ընդհանուր նիստում՝ ձայների բացարձակ կողմ քվեարկությամբ՝ այսպիսով դառնալով կուսակցության 2021 թվականի գործունեության 13 առաջնահերթություններից մեկը։
«Այս բանաձևի ընդունումով որպես իր առաջնահերթություններից մեկը՝ Կալիֆորնիայի դեմոկրատական կուսակցությունը հստակ հաղորդագրություն ուղարկեց Անկարային, Բաքվին, Վաշինգտոնին, ինչպես նաև Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին, որ ժամանակն է անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձն ապահովելու համար, և, ոչմիայն պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, այլ նաև զրկել այդ երկու երկրներին որևէ ներդրումային ծրագրից։ Աջակցությունները, առևտուրը և ներդրումներ իրականացնելը նշանակում է հանցակից դառնալ Թուրքիայի ցեղսպան քաղաքականությանն ու ցեղասպանության ժխտմանը, մասնակցել այն ռազմական հանցագործություններին, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրականացնել մինչև այսօր։ Սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է մեր համարձակ նախաձեռնողականությունն ու մեր անմիջական ուշադրությունը: Մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները ի հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության և արժանապատիվ գոյության հիմնարար արժեքները»,- նշում է Էլեն Ասատրյանն ու երախտագիտություն հայտնում այն բոլոր աջակիցներին, ովքեր սատարել են բանաձևի կայացմանը. «Շնորհակալ եմ այն ավելի քան 125 կազմակերպություններին և ղեկավարներին, քաղաքական և հասարակական գործիչներին, դեմոկրատական կուսակցության անդամներին իրենց երաշխավորագրերի և աջակցության համար։ Նրանց թվում են կոնգրեսական Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, ԴԿԿԿ անդամներ Հանս Ջոնսոնը, Դոկտոր Սյուզի Աբաջյանը, Կև Աբազաջյանը, Մալկոլմ Ջոնսոնը, ինչպես նաև Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը , Ամերիկայի Հայ Ազգային Կոնգրեսը, Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդն իր 24 տարածաշրջանային և ազգային հայ-ամերիկյան հոգևոր, քաղաքական և հասարակական կազմակերպություններով, Գլենդելի Ուսուցիչների Ասոցիացիան, նաև՝ կուսակցության բանաձևերի հանձնաժողովի անդամները և շուրջ 900 պատվիրակներ, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին 21-04.143 բանաձևին։
«Միանգամայն անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից շատ ամիսներ անց հարյուրավոր հայ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ մնում են Ադրբեջանի կալանքի տակ: Քիչ հայտնի է նրանց վիճակի, վերաբերմունկի եւ բարեկեցության մասին», - ասաց կոնգրեսական Ադամ Շիֆը, ով ցուցակագրվեց որպես սկզբնական բանաձևի առաջին հովանավոր: «ԱՄՆ-ը պետք է օգտագործի բոլոր դիվանագիտական լծակները `ապահովելու գերի ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին վերադարձը և Ադրբեջանի վրա հետևանքներ են պարտադրում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար: Ես հպարտ էի աջակցել Էլեն Ասատրյանի աշխատանքին այս բանաձևի վերաբերյալ, որը կոչ է անում Բայդենի վարչակազմին և Կոնգրեսին դատապարտել Թուրքիան և Ադրբեջանը և պահանջել, որ Ադրբեջանի իշխանությունները անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին», - ավելացրեց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից