ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը մեր սխալների ծնունդն է. Միքայել Մինասյան 05/03/2021 17:05 | Մեկնաբանություն
Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է, նաև՝ բառացիորեն։ Իսկ իշխանության և մամուլի բարդ հարաբերությունների ֆոնին ժամանակի հետ Նիկոլը և «նիկոլիզմը» նույնականացան մամուլի հետ՝ այն վարկաբեկելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Այսօր մամուլի միջազգային օրն է։ Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը»: Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է, նաև՝ բառացիորեն։ Իսկ իշխանության և մամուլի բարդ հարաբերությունների ֆոնին ժամանակի հետ Նիկոլը և «նիկոլիզմը» նույնականացան մամուլի հետ՝ այն վարկաբեկելով։ Նիկոլը, լինելով ծախված, ծախվող ու թղթադրամի ճռճռոցով շանտաժիստ, դարձավ հայկական մամուլի բացասական խորհրդանիշը՝ դրանով իսկ վարկաբեկելով ոլորտն ամբողջությամբ և լեգիտիմացնելով իշխանության հեգնանքը մամուլի նկատմամբ՝ սկսեց հեգնել մամուլին, իսկ մամուլն էլ ավելի ագրեսիվացավ՝ փաստացի ավելացնելով «նիկոլիզմի» քարոզը։
Հետո Նիկոլը հաղթեց։ Եվ սկսվեց մամուլի պատմական առաքելությունը։
Երբ 2018-ի ապրիլի առաջին օրվանից ժողովրդավարությունը ջախջախվել էր, բարոյականությունը՝ մոռացվել, պատմական հիշողությունը՝ հօդս ցնդել, իսկ ՀԿ սեկտորը մեծամասամբ դարձել կոնյուկտուրային ու ծախու, քաղաքականությունն էլ այլևս չկար, միակ ուժը, որ կանգնեց Նիկոլի դեմ, մամուլն էր։
Գլխավոր խմբագիրներից մինչև լրագրողներ դարձան Հայաստանի, ժողովրդավարության և հայկականության կատաղի պաշտպաններ: Եթե չլիներ մամուլը, Հայաստանից չէր մնա նույնիսկ այն, ինչ մնացել է, կկորցնեինք ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև ամբողջ Արցախը` Սյունիքն էլ ներառյալ։
Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եթե դուք նայեք ովքեր առաջինը թուրը բարձրացրին «նիկոլիզմի» դեմ՝ ի հեճուկս կռապաշտ, Նիկոլի հետ սելֆի և նրա դեմքով դաջվածք անող ու երգ ձոնող հայաստանցիների և Սփյուռքի, կտեսնեք մարդկանց, ովքեր անձամբ ճանաչում էին Նիկոլին, միասին էին սկսել մասնագիտական գործունեությունը, ճանաչում էին նրա էությունը, հետևաբար հենց սկզբից գիտեին, թե ինչ արհավիրք է նա։ Աշխարհում քիչ են պատմական նախադեպերը, երբ մամուլը բառի բուն իմաստով չորրորդ իշխանություն է։ Այդպիսի երկրներից է Հայաստանը, և չնայած 2018թ.-ից մամուլի դեմ սկիզբ առած կատաղի պայքարին, այն շարունակում է պատվով տանել չորրորդ իշխանության դերը:
Ես չգիտեմ՝ ինչ է լինելու Նիկոլից հետո։ Բայց այսօր պետք է արձանագրել, որ մամուլը վստահ անցավ իր քավարանը ժամանակին «նիկոլիզմը» հանդուրժելու և տարածելու համար ու այժմ պատվով ապացուցեց, որ Հայաստանում կա ուժ, որը պետության և ժողովրդի մութ ժամանակներում իրենով փոխարինեց ԱԱԾ-ին, դատախազությանը, եկեղեցուն, մարդու իրավունքների կեղծ պաշտպաններին,
Սփյուռքի կոմիտեին կամ ֆիզկուլտ ինստիտուտին։
Ես ձեզ չեմ շնորհավորում: Ես ձեզ ուղղակի ասում եմ շնորհակալություն:
Հ.Գ. Լուսանկարում արվեստի իմ ամենասիրելի գործերից մեկն է, որն իտալերեն կոչվում է «Disinganno», ասել է թե՝ «ազատում կապանքներից»: Այլաբանորեն այն խորհրդանշում է մարդու, ով պատառոտում է իրեն փաթաթված ցանցը և ազատվում կապանքներից: Եվ այդ գործում նրան օգնում է հրեշտակը, որի գլխավերևի կրակը խորհրդանշում է հավատը և բանականությունը։ Մեր ժողովուրդը կարող է ազատվել ստի, կեղծիքի ու չարի կապանքներից բանականության ու հավատի միջոցով. սա է գործի խորհուրդը»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ