ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել. Արուսյակ Ջուլհակյան 05/03/2021 18:22 | Քաղաքական
Աշխարհի որևէ կետում նման պատերազմ դեռ չէր եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ խոսելով Արցախյան վերջին պատերազմի մասին:
«Այդ պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել, այդ պատերազմում ՀՀ-ն է հայտնվել ու հայտնվել է բավականին հստակ պատճառներով, որովհետև ժամանակին համարձակություն է ունեցել կանգնելու արցախյան եղբայրների կողքին, համարձակություն է ունեցել պնդելու, որ հայ ժողովուրդը կարող է ու պետք է պայքարի իր էքզիստենցիալ իրավունքների, կյանքի իրավունքի համար, որ պետք է պայքարի իր հողում խաղաղ ու արժանապատիվ ապրելու հնարավորության համար։ Դրա համար է ՀՀ-ն և Արցախը հայտնվել նման արհավիրքային հետևանք ունեցող պատերազմի կիզակետում»:
Ջուլհակյանը հավելել է, որ պատերազմն ավարտվել է բավականին ծանր պարտությամբ ու ծնկի է իջեցրել հայ ժողովրդին. «Պարզ է, որ մեր ժողովրդի մի մասը, ցավոք, ծանր ապրումներ ունի հիմա ու գուցե հարցեր ունի ապագայի հետ կապված»:
Պատգամավորը պնդում է, որ Հայաստանն ու Արցախն ունեն ապագա, հակառակ պնդումներին, որ իրենց կառավարման արդունքում է ՀՀ-ն պատերազմում հայտնվել։
«Մեր կառավարումը բնավ այդտեղ կապ չունի և դա իրենք շատ լավ գիտեն, մասնավորապես այն ուժերը, որոնք իրենց կառավարմամբ հասցրել են այն իրավիճակին, որ ունեցել ենք 2020 թվականին»։
Պատգամավորը անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշեց, որ այն դեռ չի դիտել, բայց ՀՀ երրորդ նախագահը պարտվել է մեկ սուբյեկտի՝ ՀՀ ժողովրդին։ Տարբեր գործիչներ, ըստ պատգամավորի, անտեսել են ժողովրդին, իսկ Սարգսյանը հայտնել էր, որ ավելի հզոր ուժերի է պարտվել։
«Դեռևս 2008 թվականին է Սերժ Սարգսյանը պարտվել, 2018 թվականին դա արդեն ամրագրվել է։ Եթե ունի տվյալներ, կարծում եմ պետք է հրապարակի, որովհետև եթե խոսում է դրսի ուժերի մասին, դա նշանակում է, որ ՀՀ անվտանգության հետ մենք գործ ունենք և կրկնակի դատապարտելի է, որ փաստորեն նա դրսի ուժերին իշխանություն է փոխանցե՞լ»։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն տեքստին, թե ինքը սխալվել է, սակայն կրճատվել է հրաժարականի տեքստը, որով ցանկացել էր ասել, որ վստահ է, որ Փաշինյանը փորձելու է ամեն գնով իշխանություն վերցնել, պատգամավորը հիշեց «ժողովրդական խոսքը».
«Մի ժողովրդական խոսք կա՝ մի ծիծաղեցրեք իմ հողաթափերը։ Ես խնդրում եմ պարոն Սարգսյանին չծիծաղեցնել իմ հողաթափերը»։
Ջուլհակյանը նաև նշեց, որ կարևոր չէ, թե քանի ընտրությունների կմասնակցի ՀՀԿ-ն. «Այդ արժեհամակարգը մերժված է և դա չի կարող այլևս վերականգնվել մեր պետությունում, որովհետև ՀՀ ժողովուրդը արդեն ճաշակել է իշխանություն ունենալու բերկրանքը և արդեն զգում է այդ համը և չի կարող իշխանությունը հանձնել այն ուժերի, որ իր քվեն չեն արտահայտում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ