ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի իմացած միակ անվտանգությունը՝ ելակային է, մայկատրուսիկային 05/03/2021 19:39 | Վերլուծություններ
Ի ծնե պոպուլիստ, հիմա նաև՝ որպես խարան հայ ազգի՝ կապիտուլյանտ- պոպուլիստ վարչապետի ժ/պ-ն՝ քաղաքական գործընթացները պրիմիտիվացնելու իր մակարդակին համահունչ այսօր պիտի չընտրվեր, որ մեկ շաբաթ անց կրկին չընտրվեր, որից հետո՝ պիտի ցրվեր այս ուսապարկերի մեծամասնություն՝ դատարկ թղթի տակ ստորագրողների խորհրդարանը։
Բնականաբար, 3 տարի շարունակ ոչ մի ոլորտում առաջընթաց չգրանցած վարչապետը վստահ լինելով, որ իր հանդեպ անգամ ամենաքնքուշ զգացումներ տածող ԼՀԿ-ն էլ իրեն քլնգելու բազմաթիվ առիթներ ու հնարավորություններ ունի, իսկ իր պատճառաբանությունները՝ քամի ու ջուր են, որպես փրկօղակ կառչեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից։ Մեկ էլ՝ լրագրողներից։
Նախկինների թեման բերանի ծամոն դարձրած կապիտուլյանտն, այսպիսով, հնարավոր արտահերթից առաջ շարունակում էր նախահարձակ աճպարարության իր սեանսները, քանի դեռ չէին հնչել ՀՀ անվտանգությանն ու բանակի պաշտպանունակությանը վերաբերող հարցերը։ Եվ քանի որ այդ հարցերի մի զգալի մասի հնչեցնողը ևս նախկին լրագրող էր՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Փաշինյանն իրեն հատուկ՝ բոլորը մեղավոր են՝ բացի ինձնից տրամաբանությամբ՝ մեր անվտանգությանն սպառնացող նոր մեղավորներ գտավ։ ՄեղավորըԶԼՄ-ներն են, լրագրողները, անվտանգային հարցերը նրանք է, որ բարձրաձայնում են, լսելի են դարձնում․․․ Ադրբեջանի համար։
Իյա, իրո՞ք․․․
Իսկ ի՞նչ էր ասում Թ․Թովմասյանը։ Ասում էր՝ «Վարդենիսից մինչև Ջերմուկ մեր սահմանը մեծապես երկարել է, և մենք ձևավորել ենք առաջնագիծ, որը մինչև հիմա նույն վիճակում է։ Կես տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել»։
Ասում էր նաև՝ որ «մենք առաջնագծում ունենք վրաններ, որոշ դեպքերում ցելոֆոնապատ վրաններ, որոնք ադրբեջանցիները տեսնում են։ Նրանք տեսնում են, որ մենք վրաններում ենք քնում, հողի վրա, իսկ իրենք՝ այլ պայմաններում։ Տեղ համայնքի մոտ իրենք արդեն տեխնիկայով խրամատավորվում են, փոխարենը՝ մենք դա չենք անում»։
Եթե նա էլ չասեր, այդ իրավիճակի մասին փաստող տեսանյութերը համացանցում պարբերաբար են լինում։ Զինվորնը հո քար չէ՞, անգամ պատերազմի ավերից ու հազարավոր մահերից հետո ինչու՞ ներկա կառավարությունը ձեռնմուխ չեղավ նորմալ խրամատներ կահավորելու, զորանոցներ կառուցելու գործին։ Դա գոնե կարող էին համապատասխան գերատեսչություններն իրականացնել՝ մոբիլիզացնելով այդ գործը պետական և ոչ պետական սեկտորը։ Բայց չեն անում։ Ինչու՞։ Այսքանից հետո՞ էլ բանակն ու անվտանգությունը ելակի և մայկատրուսիկի մակարդակով է շարունակում ընկալել երբեմնի գերագույն գլխավորը, որն իր վերարտադրությունից զատ այլ խնդիր չունի։
Նախկին լրագրողը հիշեցրեց նաև ՀՀ սահմանամերձ մարզերում հարևանների հետ սահմանազատումների հետ կապված մտահոգությունները․ այստեղ, փաստորեն, տեսանելին անգործությունն է, իսկ անտեսանելին՝ մտահոգություններ առաջացնող․․․ Այսինքն, մինչ թշնամին իր գործն անում է, մերոնք նայում են, թե ինչպես է Ալիևն իր գործն անում։ Իսկ այս համատեքստում ուղղակի զավեշտական է հնչում պոպուլիստի խոսքը․ «Մենք պետք է պատրաստվենք անվտանգության, տարածաշրջանային կայունության։ Մեր տարածաշրջանում իրադրությունը պետք է փոխվի, բայց դա միայն մեզնից չի կախված»։
Այն, որ պատերազմից կես տարի անց էլ մենք չունենք կահավորված առաջնագիծ, խրամատներ և մեր անվտանգությունը մեղմ ասած՝ մտահոգիչ վիճակում է գտնվում, միայն ու միայն նախկին լրագրող, ներկա ԱԺ պատգամավորի հարցը չէ։ Այն հայ ժողովրդին հուզող հարց է, այն նույն ժողովրդին, որն այդպես էլ չտեսավ ու չիմացավ, թե ինչպիսին էր՝ Փաշինյանի կողմից՝ իրեն տրված իշխանությունը։ Որի մասին հատուկ օրերին է հիշում նա, իսկ բոլոր մնացած օրերին ինքն ու իր շրջապատ են վայելում այդ իշխանությունը։
Ողջ պատերազմի ընթացքում թշնամուն նշաններ տվող իշխանությունն ու նրա ղեկավարը, մոռացե՞լ է, թե՝ ո՞նց էր զանգում ու իր տափակ հարցերով փորձում զինվորից գաղտնիքներ կորզել։ Թե՞ ադրբեջանցիներին տրված հայկական անձնագրերի պատմությունը ջրվեց գնաց։ Ի վերջո, այն ո՞վ էր, որ ի լուր աշխարհի կոչ էր անում, ընդ որում, կոնկրետ թիվ նշելով, որ նոր զորացրվածներից այսքան ու այսքան զինվոր՝ զրահաբաճկոնով, բանով գան հավաքակայան՝ Արցախ մեկնելու։
Նման փաստեր շատ են եղել և դեռ կփաստվեն, բայց այն, որ երեսի զոռով վարչապետի ժ/պ դարձածը առիթը բաց չթողեց մեղադրական տոնով խայթելու լրատվամիջոցի ղեկավարին, թե՝ «Մյուս անգամ հրապարակեք որ կոորդինատներում չունենք խրամատներ, որտեղ ենք ուժեղ, որտեղով չարժի հարձակվել։ Մենք հասկանում ե՞նք՝ ինչ ենք անում»։
Այ, քեզ բան, այստեղ նախահարձակ լինելն էլ չի փրկի Փաշինյանին, քանի որ ինչ-ինչ, բայց Հայաստանի /նաև՝ Արցախի/ անվտանգության մասին մտածողի դերում ի՛նքն անգամ իրեն չի կարող պատկերացնել, ուր մնաց թե՝ ժողովրդին համոզելով նախընտրական «աչոկ» հավաքի։ Նորից հիշել է նա, որ ՀՀ-ում իշխանությունը 2018թ.-ից պատկանում է ժողովրդին։ Եվ ինքն իրեն համոզում է, թե՝ այլևս չի կարող փոխվել։ Այսինքն, նա արդեն սկսել է թավշյա օրերի մուտիլովկաները։
Այստեղ կարելի է նաև համաձայնել նրա հետ, մանավանդ, որ ժողովուրդը միայն քպականների խնամի-ծանոթ -բարեկամները չեն, ժ/պ-ին ձայն տվող նոսրացած զանգվածը չէ՝ հանձինս՝ թուրքիայի հետ առևտուր անողները, աղանդավորներն ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ոչ էլ՝ արտադրական կանեփի բիզնեսից հորթային հրճվանք ապրող և մարիխուանայի օրինականացման թեմայով հրճվողները չեն, ՝ այլ գիտակից հայ մարդիկ են՝ որոնք շատ լավ հասկանում են, թե ո՛վ է իրենց դիմաց կանգնած, ու՛մ շահերն են պաշտպանում ներկա ապիկար իշխանությունները և նրանց թեկնածուն և ու՛մ պատճառով էր որ Արցախն ու Հայաստանը, բոլորս այսօր այս ողբերգական վիճակում հայտնվեցինք, որպիսին չէր եղել անցած ոչ մի իշխանության ժամանակ։
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ