ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը հերթական անգամ ի ցույց դրեց իր անիրազեկվածությունը, հանրությանը տրվեց ոչ ճիշտ տեղեկատվություն. Նահապետյան 05/03/2021 21:57 | ԼՐԱՀՈՍ
Մենք պետք է հասկանանք, արդյոք ռուս սահմանապահները ունեն գործառույթ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու՝ կարծում եմ չունեն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ-ում այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ սահմանների պաշտպանությունը այժմ, ինչպես պատերազմից առաջ, իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով: Որպես լրացուցիչ ապացույց նա նաեւ նշել, թե Սյունիքի մարզում 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու նոր հենակետ է տեղակայվել:
Նահապետյանը նշեց, որ ռուս սահմանապահները, սովորաբար տեղակայված են այն վայրերում, որտեղ հայկական բնակավայրերը միացնող ավտոճանապարհը անցում է այն վայրերով, որոնք համարվում են Ադրբեջանի տարածք, խոսքը գնում է Գորիս-Կապան ճանապարհի մասին:
«Սահմանապահ-ուղեկալի գործառույթը սահմանի պաշտպանությունը չի, այլ այդ ճանապարհով անցնող ավտոմեքենաների անխափան ընթացքը ապահովելն է: Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը իրականացնում են Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները: Փաշինյանը հերթական անգամ իր իրազեկվածություն է ցույց տալիս:
Ըստ նրա՝ Փաշինյանը կամ իրազեկված չէ, թե ինչ է կատարվում Սյունիքում, կամ իրազեկված է, բայց փորձում է ցույց տալ, որ Սյունիքում խնդիրներ չկան: Ես խորհուրդ եմ տալիս Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, եթե Սյունիքում նրանք խնդիրներ չեն տեսնում, հանգստյան օրերին ապրեն Շուռնուխում կամ Որոտանում: Սակայն, ամենալավ ապացույցը, որ այնտեղ անվտանգ չէ այն է, որ Սյունիք գնալուց Փաշինյանը գնացել էր Տաթևի ճանապարհով»,- շեշտեց փորձագետը:
Նա նաև ասաց, որ նման հայտարարություններով հանրությանը տրվում են ոչ ճիշտ տեղեկություններ:
«Այսինքն, Փաշինյանը փորձում է մեզ ցույց տալ, որ չկան գյուղացիների հանդեպ բռնություններ, չկան առեւանգումներ, չկա անասնագողություն: Կառավարության մի քանի օղակներ այժմ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, մասնավորապես Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն, Ոստիկանություն, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն: Փաշինյան Նիկոլի ժամանակ Հայաստանը աստիճանաբար վերածվում է սուբյեկտից օբյեկտի, քանի որ Փաշինյանի յուրաքանչյուր քայլ վտանգում է մեր պետականությունը, իսկ պետականության վտանգումը նշանակում է վտանգել պետական ինստիտուտների իրենց բուն գործառույթը իրականացնելուն: Եվ այդ ինստիտուտները աստիճանաբար իրենց գործառույթներից դուրս են մնում, և, ցավոք սրտի, մեր անվտանգության հետ կապված խնդիրները մեր դաշնակիցներն են իրականացնում: Մինչդեռ դա պետք է լիներ Փաշինյանի պարտականությունը», - ասաց Նահապետյանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ