ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության պաշտոնապես հայտարարված որոշումները մնում են թղթի վրա. մենք մնացել ենք անելանելի վիճակում.Քաշաթաղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առաջ 05/03/2021 13:00 | ԼՐԱՀՈՍ
«Մենք արդեն 3 ամիս է ոչինչ չենք ստանում: Մենք պատրաստ ենք աշխատել: Մենք Քաշաթաղում ունեցել ենք այգիներ, տներ, սակայն, ամեն ինչը թողել ենք, հիմա ոչինչ չունենք: Մենք ուզում ենք հատուցում, որպեսզի տուն առնենք այստեղ: Մեր ամբողջ ունեցվածքը մնացել է թուրքերին»,- նշում են ակցիայի մասնակիցները, ավելացնելով, որ համայնքի ղեկավարն արդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրանց խոսք են տվել, որ իրենք հատուցում կստանան:
Քաշաթաղի շրջանի Միջնավանի քաղաքապետարանի քարտուղար Մարիամ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այն, ինչ որոշում է կառավարությունը, հայտարարում են պաշտոնապես, իրականում ոչ մի բան չեն կատարում, մենք մնացել ենք անելանելի վիճակում»:
Նրանց խոսքով, երեկ Ստեփանակերտից եկել էր Հայկ Խանումյանը, որն ասել է թե՝ քաշաթաղցիները, բոլորը պետք է վերադառնան Արցախ և պետք է շենացնեն մեր երկիրը։
«Ես հասկանում եմ, ընդունում եմ պետականամետ քաղաքականությունը, բայց ինչ վերաբերում է Քաշաթաղի հարավային թեւին, այնտեղ բոլորը վերաբանակեցվածներ են: 30 տարի շարունակ արյուն ու քրտինք են թափել, հող են շենացրել, տուն են դրել: Բառիս բուն իմաստով իրենց հագի մի ձեռք հագուստով կանայք դուրս են եկել իրենց տներից ամենավերջին օրերին, իսկ տղամարդիկ Ջաբրայիլ ու Իշխանաձոր են պահել: Ու հիմա այդ մարդկանց համոզել են, որ գնացեք Մարտակերտի ամենասահմանային գյուղերում նորից հող մշակեք, ձեր տունը կսարքենք, իսկ եթե չգաք, ոչ մի բան չեք ստանա», ասում են քաշաթաղցիներն ու ներկայացնում իրենց պահանջ-խնդրանքը կառավարությունից.
«Այս պահին մենք խնդրում ենք կառավարությունից՝ բավական է պետական մակարդակով մարդկանց խաբել։ Ժողովուրդը դարձավ էստեղից-էնտեղից օգնություն մուրացո՞ղ: Մենք էդ մարդը չենք: Ասում են՝ ձեր 5 միլիոնները կարող եք ստանալ: Բայց մենք կորցրել ենք ավելի շատ, քան 5 միլիոնը: Եթե մեզ Հայաստանում չապահովեն, դիմելու ենք միջազգային դատարան: Մենք տեսել ենք, թե ոնց են հաղթած պարտություն դրել մեր ուսերին»,-ասաց նրանցից մեկը։
Քաշաթաղի բնակիչ Անուշ Պետրոսյանը նշեց, որ Երևանից էր, սակայն համարյա ամբողջ կյանքն ապրել է Արցախում և այնտեղ թողել է երկու տուն:
«Իմ տղան Ջաբրայիլում է զոհվել: Եթե իմ Միջնավանը կվերադարձնեն, ես կգնամ այնտեղ ապրելու, սակայն ուրիշ տարածքում չեմ գնա ապրի: Հիմա ես վարձով եմ ապրում: Թող ինձ մի անկյուն տան, ես գնամ ապրեմ: Ես դեռ իմ երեխայի փողն էլ չեմ ստացել»,- նկատեց Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից