ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության անդամ Էլեն Ասատրյանի ներկայացրած բանաձևով կոչ է արվում ազատ արձակել հայ գերիներին 05/02/2021 13:04 | ԼՐԱՀՈՍ
Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի ընթացքում: Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 - 1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։
«Այս բանաձևը հեղինակելը խորապես անձնական բնույթ ունի, քանի որ իմ ընտրողների շրջանում շատ ամերիկահայեր կան,որոնց ես հպարտորեն ներկայացնում եմ որպես Lոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ։ Որպես կուսակցություն՝ մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները ի հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության և արժանապատիվ գոյության հիմնարար արժեքները։ Սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է մեր համարձակ նախաձեռնողականությունն ու մեր անմիջական ուշադրությունը: Իրավիճակը ծանր է, վտանգվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը, իսկ բռնապետներ Էրդողանի և Ալիևի կողմից շարունակվում են հայ ժողովրդի բնաջնջման իրենց առաքելությունն ավարտին հասցնելու սպառնալիքները: Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն մինչ այժմ իրենց կատարած պատերազմական հանցագործությունների, այլև նաև ամերիկացիների հարկերից գոյացած դոլարները ռազմական հանցագործություններն իրագործելու նպատակով անօրինաբար ծախսելու համար»,-ասում է Էլեն Ասատրյանը՝ հավելելով. «Եթե մենք հիմա ուժեղ դիրքորոշում չդրսևորենք, ապա մենք ոչնչով չենք տարբերվի այն միջազգային հանրությունից, որ 1915 թ-ին լուռ հետեւում էր, թե ինչպես է տեղի ունենում Հայոց ցեղասպանությունը՝ ոչինչ չձեռնարկելով դա կասեցնելու համար: Հուսով եմ, որ իմ գործընկերներն ու Դեմոկրատական կուսակցության մեր առաջնորդները կանդրադառնան այս արդիական բանաձևի ծայրահեղ կարևորությանը, և կաջակցեն դրա ընդունմանը կուսակցական համաժողովում։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ընտրված անդամներին, երաշխավորներին և կառույցներին, ովքեր մինչև այս պահն աջակցել են բանաձևի կայացմանը»։
«Ցեղասպանությունը անցյալի մի ակնթարթ չէ, այն տեղի է ունենում նաև հենց հիմա ՝ աշխարհի տարբեր վայրերում: Միայն ամիսներ առաջ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին հայերի դեմ Արցախում, և շատ հայեր վախենում են, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ մեկ այլ ցեղասպանություն: Այս պարզ ճշմարտության բարձրաձայնումը կարող է օգնել կանխելու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները ՝ ցույց տալով, որ նրանք, ովքեր զբաղվում են զանգվածային սպանություններով, պատասխանատվություն են կրելու », - ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։
«Որպես ցեղասպանությունը վերապրածների ժառանգ և որպես ցեղասպանության հետևանքով փախստական դարձաձ երրորդ սերնդի ներկայացուցիչ, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացված վերջին հարձակումը ես համարում եմ որպես ցեղասպանության շարունակություն, բնիկ հայ ժողովրդի բնաջնջում իր պատմական հողերից և մշակութային ժառանգության ոչնչացում: Այս բանաձևն արդիական է և կարևոր, քանի որ այն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին իմ ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար: Մեր հարկային դոլարներն այլևս չեն կարող աջակցել այս կառավարությունների ռազմական հանցագործությունների իրագործմանը », - ասում է Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Սյուզի Աբաջյանը, ով նաև բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։
Բանաձևի բնօրինակը ներկայացվել է անհրաժեշտ առավելագույն 35 երաշխավորների ստորագրություններով, որոնց թվում են կոնգրեսական Ադամ Շիֆը և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Սյուզի Աբաջյանը, Հանս Յոհանսոնը, Վանուհի Վարդանյանը, Սինդի Մոնտոյան, Էլեն Ֆինքելփիրլը, Ջոն Հարապետյանը, Խոսե Բարնսը, Դրեքսել Հերդը, Կորին Սին, Թոդ Ջոնսը, Ջեսիկա Քրեյվենը, Լինդա Պերեսը, Մալքոլմ Ջոնսոնը, Կև Աբազաջյանը, Ջինա Քլեյթոն-Թարվինը, Շոն Աբաջյանը, Մելիսա Թեյլորը, Ռեբեկա Վոլֆերսբերգերը, Լուիս Լոպեսը, Միա Լիվաս Պորտերը, Մարկո Ֆլորեսը, Թինա Ֆրեդերիքսը, Ստիվեն Ֆիշերը, Քերեն Սուարեզը, Մարի Ան-Լյուցը, Քեյթլին Պատերսոնը, Անժելիկա Դուենասը, Թիմ Ուենդլերը, Մինդի Փայֆերը, Ջաքինտա Լինքը, Քենեթ Արմսթրոնգը, Ջեյսոն Սմոլը և Թոմ Օ'Շոունեսին: Ավելի քան 125 կազմակերպություններ և ղեկավարներ, գործիչներ ու դեմոկրատական կուսակցության անդամներ երաշխավորական նամակներ են ուղարկել հանձնաժողովին բանաձևի ընդունման պահանջով։ Նրանց թվում են` Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը , Ամերիկայի Հայկական Համագումարը, Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդն իր 24 տարածաշրջանային և ազգային հայ-ամերիկյան հոգևոր, քաղաքական և հասարակական կազմակերպություններով, Գլենդելի Ուսուցիչների Ասոցիացիան, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու այլոք։
Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության բանաձևերի հանձնաժողովը իրավասություն ունի փոփոխելու ստացված ցանկացած բանաձևի տեքստը: Այն նաև իրավասու է միավորել բանաձևերը, եթե ներկայացված են նույնատիպ կամ միանման թեմայով բազմաթիվ բանաձևեր՝ առանց դրանց հեղինակների նախնական համաձայնության: Չնայած՝ նույն թեմայով երկու բանաձև է եղել ներկայացված, հանձնաժողովը նախընտրել է բացառապես օգտագործել Է. Ասատրյանի բանաձևի տեքստը, իր հետ աշխատել է փոփոխությունների վրա և համաձայնել է հիմնականում նույնը պահպանել բանաձևի բնօրինակի տեքստը։
Այս բանաձևն անմիջապես հաջորդեց նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, և ևս մեկ բանաձևի, որն ընդունվել էր Լոս Անջելեսի վարչաշրջանի Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թ. հոկտեմբերին՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային ռազմական հանցագործություններ կատարելու, Արցախի Հանրապետության և Հայաստանի վրա կատարած հարձակման, համար ՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել և դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային հատկացվող ռազմական օգնությունը։
Կալիֆորնիայում բնակվում են ավելի քան մեկ միլիոն հայեր, որոնց մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են և ուղղակիորեն տուժել են ներկայիս սպառնալիքներից։ Նրանք աննահանջ պայքարում են հանուն համաշխարհային օգնության և միջամտության, քանի որ ականատես են եղել Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով իրենց ընտանիքների անդամների աներևակայելի տառապանքներին։
Կալիֆորնիայի դեմոկրատական կուսակցությունը նահանգում գերիշխող քաղաքական կուսակցությունն է: Ներկայացնելով ավելի քան 10,3 միլիոն դեմոկրատների ՝ այն նաև ամենամեծ ժողովրդավարական միավորն է Միացյալ Նահանգներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ