ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մերժել Նիկոլին՝ նշանակում է մերժել հաջորդ պատերազմը. Արտակ Զաքարյան 05/02/2021 11:59 | Մեկնաբանություն
Համաշխարհային զարգացումները գնալով ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։ Ուժի և ուժի սպառնալիքի կիրառման լեզուն դարձել է քաղաքական ու դիվանագիտական բառամթերքի անբաժան մաս։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Արագ տեմպերով տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Հրահրվում են նոր կոնֆլիկտներ կամ փորձում են թեժացնել հին կոնֆլիկտները։ Գրեթե չեն գործում միջազգային իրավունքի զսպող նորմերն ու խաղաղ գոյակցության կանոնները։ Թիրախավորված զորավարժություները հաջորդում են մեկը մյուսին։ Աշխարհը գնալով դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։
Այս ֆոնի վրա, Հարավային Կովկասում պատերազմը դեռևս ավարտված չէ ցավոք։ Հայաստանի նոր իշխանություններից է կախված լինելու նոր պատերազմի սպառնալիքը։ Եթե գան խելացի, փորձառու, ազգային ուժեր՝ պատերազմից խուսափել ստացվելու է։ Եթե մնա Նիկոլը՝ երկրորդ և ավելի դաժան պատերազմն անխուսափելի է։ Սա ավելի քան պարզ է։ Որովհետև՝ Նիկոլին ցանկանում են իշխանության պահել այն ուժերը, որոնց դեռ պետք է իրենց ձեռքի խաղալիք ու արկածախնդրությունների պատրաստ կապիտուլյանտը։ Նիկոլն ուղղակի ստիպված է լինելու երկրորդ պատերազմի շանսը տալ թուրքերին՝ Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու և Իրանի վրա օղակը սեղմելու համար։ Այդ արկածային պատերազմի առանցքը՝ բնականաբար լինելու է Սյունիքը։
Արցախի հարցում՝ Նիկոլի առերևույթ դավաճանական գործողություններն ու փաստացի կապիտուլյանտ լինելն ունի կոնկրետ պատճառներ։
Արցախում թուրք-ադրբեջանական պատերազմ հրահրելով և խաբված հայության ողբերգական պարտությունը կազմակերպելով՝ Նիկոլը ծառայեց Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի դեմ՝ հավաքական արևմուտքի կողմից տարվող գլոբալ հակամարտությանը։ Նա Արցախը, Հայաստանի անվտանգությունը և մեր Բանակի լավագույն մասը մատաղ արեց, հանուն այլ երկրների աշխարհաքաղաքական շահերի։
Պատահական չէր, որ ադրբեջանն այս պատերազմում միայնակ չէր, և ստանում էր Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Պակիստանի, Աֆղանստանի, Վրաստանի ինչպես նաև սիրիական վարձկան տեռորիստների ուղղակի աջակցությունը։ Եվ պատահական չէր նաև այն, որ բացի մի քանի երկրների ձևական արձագանքից՝ ոչ մի երկիր չդատապարտեց թուրք-ադրբեջանական ռազմական ավանտյուրան ընդդեմ Արցախի և Հայաստանի։ Որովհետև Նիկոլը թույլ տվեց, որպեսզի Արցախը և Հայաստանը դառնան այլ տերությունների շահերի բախման համար բաց տարածք։ Որովհետև բոլոր երկրները հասկանում էին, որ արցախյան պատերազմի սկսվելու հիմնական պատճառը՝ Նիկոլն ու իր սպասարկած օտար «քաղաքականությունն» են։
Նիկոլի համար իշխանության մնալն այսօր գոյության հարց է, Հայաստանի համար՝ նույնպես։ Ցավոք առ այսօր Նիկոլը կանգնած չէ դատարանի առաջ։ Ցավոք, հավաքական ընդդիմությունն առ այսօր չկարողացավ հեռացնել Նիկոլին իշխանությունից, և հիմա նրա հետ գնում է վաբանկ-ընտրության։
Այս ընտրությունները պետք է կոչել «Նիկոլն ընդդեմ Հայաստանի» կամ «Հայաստանն ընդդեմ Նիկոլի»։ Այստեղ նույնիսկ «իմքայլական» հավաքածուն զուտ միջոց է, գործիք, որից ոչինչ կախված չէ։ Այս ընտրության գլխավոր սուբյեկտը՝ Նիկոլն է և իրենով շահագրգիռ արտաքին ուժերը (հիշեք ինչպես Թուրքիան դատապարտեց ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը և ինչպես ողջունեց Նիկոլի արտահերթ ընտրությունը)։
Այս ընտրության հաղթողը պետք է լինի կամ Հայաստանի ժողովուրդը, կամ Նիկոլը։ Կարևոր չէ, թե ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը, ու՞մ տոկոսն ումից է շատ կամ քիչ լինելու, ում ցուցակում ով է լինելու, ով չի լինելու և այլն։ Հիմա կա բարիկադի երկու կողմ. մի կողմում Նիկոլն է՝ թշնամու կերպարով։ Մյուս կողմում Հայաստանն է՝ հայ ժողովրդի հավաքական կերպարով։
Կա՛մ հաղթելու է Նիկոլը և պարտվելու է Հայաստանը։ Կա՛մ հաղթելու է Հայաստանը և պարտվելու է Նիկոլը, այսինքն՝ Հայ ժողովրդի թշնամիները։
Աշխարհաքաղաքական առոմով՝ մի ամբողջ ժողովուրդ, այս պահին կապկպված է սքոչով և դինամիտով։ Կամ պայթելու ենք բոլորս միասին՝ մտավորական, հարուստ, անխելք, գործազուրկ, խելացի, անփորձ և այլն։ Կամ փրկվելու ենք միասնական ջանքերով։ Սա է հունիսի 20-ի ընտրությունների հավաքական իմաստըը»,-գրել է Արտակ Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ