ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախի կրած սոցիալ- տնտեսական վնասները 05/02/2021 18:12 | ԼՐԱՀՈՍ
Անցած տարվա սպետեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջում շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։ Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացնելով պատերազմի հետևանքով Արցախի կրած վնասները։
«Հիմա 39 հազար անձ ոչ միայն տեղահանված է, այլ նաև անօթևան է ու բազմաթիվ կարիքներ ունի՝ կրթական, հոգեկան, առողջական և այլն։ Բացի տեղահանվածներից, ունենք զոհված անձանց ընտանիքներ ու վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ, որոնք բոլորը տարբեր կարիքներ ունեն՝ և՛ սոցիալական բնույթի, և՛ առողջական»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ ամենը պետության և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հոգածության ներքո է։
Նրա խոսքով՝ վնասների ու կարիքների գնահատման լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացվում են Արցախի կառավարության և տարբեր մասնագիտական խմբերի կողմից, որոնք ավելի պրոֆեսիոնալ կերպով զեկույցներով ամփոփելու և ներկայացնելու են դրանք։
Անդրադառնալով տարածքային ու ենթակառուցվածքային վնասներին՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը մանրամասնեց, որ Արցախի 228 համայնքներից 120-ն ընկել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Այս համայնքները նշանակում են նաև ենթակառուցվածքներ, տնտեսական հնարավորություններ։ Մեր վերահսկողության տակ մնացած համայնքներում բազմաթիվ ենթակառուցվածքային վնասներ են եղել՝ ոչնչացվել են բնակելի տներ, տնտեսական նշանակության ենթակառուցվածքներ, էլեկտրամատակարարման, գազամատակարարման կապի և ճանապարհային ենթակառուցվածքներ և այլն։ Սրանք լրացուցիչ հումանիտար խնդիրներ են առաջացրել և առայսօր առաջացնում են»,- ասաց Բեգլարյանը։
Խոսելով պատերազմի հետևանքով կրած տնտեսական վնասների մասին՝ նա նշեց, որ Արցախի ՀՆԱ-ն 2019 թվականին կազմել է ավելի քան 342 միլիարդ դրամ, 2020-ին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ՀՆԱ-ն նվազել է 22,4 տոկոսով՝ կազմելով 270 մլրդ 900 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի համար կանխատեսվում է 224 մլրդ 5 մլն դրամ, որը շուրջ 35 տոկոսով ցածր է 2019 թվականի ցուցանիշից։
«Սա ինքնին արդեն բավականին մեծ հետևանք է և առաջացնում է մարդասիրական, սոցիալական և այդպիսի բազմաթիվ խնդիրներ»,- նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ Արցախի և Հայաստանի կառավարությունների , ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու այլ գործընկերների կողմից տարբեր ջանքեր գործադրվում են դրանց լուծման համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ