ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
19-ամյա նահատակված Սարիբեկի ընտանիքը բաժան-բաժան է եղել. Մնալու տեղ չունեն 05/01/2021 20:31 | ԼՐԱՀՈՍ
61-ամյա Վալերի Ալթունյանը պատերազմն սկսվելուց հետո հայրենի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից տեղափոխվեց Աբովյան քաղաք, ընտանիքի անդամներն էլ՝ Երևան։ Պատերազմը խլել է նրանց 19-ամյա որդու կյանքը։
Սարիբեկ Ալթունյանը երկու ամսվա զինծառայող էր, երբ պատերազմն սկսվեց։ Մարտնչել է Ջաբրայիլում։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 2-ին, որից ամիսներ անց՝ դեկտեմբերի 17-ին, Սարիբեկի մասին տեղեկություն ստացան. Գտնվել էր դիակի որոշ մասունքներ, զինվորական հագուստն ու անձնագիրը։ ԴՆԹ փորձաքննությունից հետո՝ հունվարին Սարիբեկին հուղարկավորեցին Արցախում։
Որդու հուղարկավորության ծախսերն իրենք են հոգացել, մինչև օրս էլ զոհվածի ընտանիքին պետությունից չեն աջակցել։ Ալթունյաններն Արցախում թողեցին գրեթե ամեն ինչ՝ 7 հա տարածք, վարելահող, այգիներ։
Հաշմանդամություն ունեցող որդին, կինն ու 15 -ամյա դուստրն ապրում են Երևանի Մոլոդովական փողոցի Հատուկ դպրոցում, ինքը՝ Վալերին ապրում է Աբովյանի Զառ գյուղում։ Հաշմանդամների տանը պայմանները չեն բավարարում, որ Վալերին ընտանիքի հետ ապրի։
«Ֆինանսական աջակցություն չենք ստացել։ Մի հատ բրինձ ու մակարոն են տալիս առանց ձեթ, ես ո՞նց ապրեմ։ Մի լամպուշկով 25 հազար դրամ լույսի գումար ա գրում՝ ոչ հեռուստացույց կա, ոչ սառնարան, ես էդ փողը ո՞նց եմ տալու»,- «Փաստինֆո»-ին պատմեց Վալերին։
Ընտանիքը դիմել է շատ ատյանների՝ օգնության խնդրանքով։ Պետականորեն սահմանված որոշ վճարներից օգտվել են։ Պատերազմից 6 ամիս անց՝ օրերս առաջին անգամ կինը ն 68 հազար դրամ աջակցություն է ստացել, դուստրը մեկ անգամ միանվագ 300 հազար դրամ է ստացել ու այլ եկամտի աղբյուր Ալթունյանները չունեն։ Առաջարկ են ստացել Արցախից Խոջալու գյուղում բնակարան գտնել, սակայն հաշմանդամություն ունեցող որդու և իրենց առողջական խնդիրների պատճառով չեն կարող ապրել գյուղում, խնդրում են օգնել գտնել բնակարան ավելի բանուկ տարածքում։
«Ինձ ասում են Խոջալու գյուղում տուն վերցրու, մենք վարկը փակենք, բայց հաշմանդամ տղաս կալյասկով է, 5-10-րդ հարկում որ տուն եղավ, ո՞նց ենք տեղաշարժվելու։ Իմ կանքը ինձ հարկավոր չէ, տղայիս համար լավ լինի, խանութ չկա բան չկա, ես էլ ասթմատիկ եմ։ 15 -ամյա երեխային ու ինձ աջակցություն չեն տվել, կնոջս էլ դիմումներ գրելուց հետո այսօր առաջին անգամ 68 հազարը տվեցին»։
Ալթունյաններն Արցախ վերադառնալու ցանկություն ունեն, պատրաստ են կրկին քարը քարի վրա դնելով արարել, սակայն ոտքի կանգնելու սկզբնական շրջանի համար համապատասխան օղակների ուշադրության և աջակցության կարիքն ունեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ