ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհի համար դարձել ենք օրինակ՝ թե ինչպես կարող է պետական մեքենան անտաղանդ և պոպուլիստ գործիչների համար վերածվել մարզասարքի. Արմեն Գեւորգյան 05/01/2021 17:52
Այսօր մայիսի 1-ն է։ Բոլորին շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Տոն, որը 90-ականներին կարող էինք կորցնել, երբ օբյեկտիվորեն երկիրը հայտնվել էր տնտեսական կոլապսում։ Աշխատանքը, որ պետք է ապահովեր հայերի բարեկեցությունն ու արժանապատիվ կյանքը, դարձել էր դեֆիցիտ,- տելեգրամի իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։
«2000-ականների սկիզբը վերականգնեց մեր հույսը, որ արժանապատիվ աշխատանքով կարող ենք ապրել, ստեղծել ընտանիքներ և դաստիարակել նոր սերունդներ: Մի շարք նոր մասնագիտությունների և մասնագիտացումների ոլորտում Հայաստանը դարձավ տարածաշրջանային առաջատարը` ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, առողջապահություն, մշակող արդյունաբերություն և այլն։ Հենց այդ տարիներին երկիրը գոյատևման ռեժիմից անցավ զարգացման ռեժիմի։ Եվ այդ ամենի հիմքում աշխատանքն էր։
Հայերը միշտ էլ հայտնի են եղել իրենց աշխատասիրությամբ: Սերնդից սերունդ փոխանցել են իրենց ընտանեկան մասնագիտական ավանդույթներն ու հմտությունները։ Այսօր էլ, աշխարհի բոլոր հայտնի հայերը առաջին հերթին իրենց գործի ճանաչված վարպետներ են։ Ցանկացած հայի համար ամենակարևորն է` հնարավորություն ունենալ արժանապատիվ աշխատանքով ապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունն ու ձեռք բերել բարձր պատիվ։
Հասարակության հավաքական հիշողությունը հատկապես կարճ է դրական ձեռքբերումների հարցում: Հիշողության մեջ ավելի երկար և վառ է պահպանվում վատը, բացասականը։ Բոլոր լավ բաներն արդեն կարծես ձեռքբերումների քսակում են, և մարդիկ ուզում են ինչ որ բան ավելին ու նորը: Այսպես, վերջին 3 տարիներին Նիկոլն ու նրա թիմը ոչ միայն շատերին հնարավորություն չտվեցին կուտակել նորը, այլ հասցրին նրան, որ ստիպված ենք վատնել նախկինում կուտակածը։ Վերջին երեք տարիներին մենք փաստացի ապրում ենք այն փողերով, որոնք չենք աշխատում. կամ ԵԱՏՄ վարորդներին խաբելով բյուջեն ենք լցնում, կամ էլ մեծ վարկեր ենք վերցնում ու ավելացնում պետական պարտքը։
Նորմալ չէ, երբ երկրի քաղաքական էլիտայի ողջ վերնախավը ստանում է մեծ պարգևավճարներ ու աշխատավարձեր` միաժամանակ հանրության մնացած հատվածի համար չստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։ Սա պարզապես օրինակ է այն բանի, թե ինչու յուրաքանչյուր աշխատանք չէ, որ պատիվ է բերում: Յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի։ Նիկոլականների դեպքում անգամ ժամանակակից կրթությունը չի ձևավորել մոտիվացիայի ճիշտ համակարգ: Ցավոք, աշխարհի համար դարձել ենք օրինակը նրա, թե ինչպես կարող է պետական մեքենան անտաղանդ և պոպուլիստ գործիչների համար վերածվել մարզասարքի։
Միակ բանը, որը մեզ կօգնի դուրս գալ այս իրավիճակից, այն է, որ երկրում վերից վար աշխատեն կոմպետենտ և գրագետ մարդիկ` յուրաքանչյուրն իր տեղում` նվիրված իր կոչմանը և գործին: Որոնք երբեք չպետք է խուսափեն նորից, մշտապես կկատարելագործեն իրենց գիտելիքները, կուսանեն նոր լեզուներ և կբացեն նոր՝ արժանապատիվ հնարավորություններ բոլորիս համար:
Խաղաղություն, աշխատանք, Հայաստան»,- նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ