Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՊՆ-ն պաշտոնական գրություններով հայտնել է, որ «Պատրոն Դավոյի» մատակարարած զենքերի հետ խնդիր չեն ունեցել 05/01/2021   21:48  |  ԼՐԱՀՈՍ

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» մասին նախաքննական մարմինը մոռացել է։ Ճիշտ է, նա շարունակում է մնալ կալանավորված, բայց նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել դատավարական գործողություններ կատարելու համար, սակայն որևէ գործողություն այդպես էլ չի եղել։ «Պարզապես Դավիթ Գալստյանը և Արմեն Բաղդասարյանը շարունակում են մնալ կալանավորված՝ դատավորների թեթև ձեռքով»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ հարցումներ են ուղարկել ՊՆ, առկա են պաշտոնական գրություններ՝ տարբեր հարցադրումների վերաբերյալ, որոնցով ՊՆ-ն՝ ի դեմս համապատասխան ստորաբաժանումների, հայտնել է, որ Դավիթ Գալստյանի մատակարարած ապրանքների հետ կապված որևէ խնդիր չկա և երբեք չի եղել։

Փաստաբանի խոսքով՝ այս ամբողջ փաստաթղթային փաթեթը, ինֆորմացիան դատական ատյաններում ներկայացվել է, սակայն ոչ մի դատական ատյան չի անդրադարձել դրանց՝ խուսափելով դիրքորոշում հայտնել։ Փաստաբանի դիտարկմամբ՝ և՛ մատակարարը, և՛ ՊՆ-ն պաշտոնապես հայտնում են, որ որևէ խնդիր չկա, հետեւապես հարց է առաջանում, թե ինչ խարդախության մասին է խոսքը, ինչու է Գալստյանը շարունակում մնալ կալանավորված ։
«Դատարաններում, հատկապես առաջին ատյանի, մինչ այս պահը ընդհանրապես իրավական որեւէ գործընթաց տեղի չի ունեցել։ Դավիթ Գալստյանի դատավորը Մնացական Մարտիրոսյանն էր, Արմեն Բաղդասարյանի դատավորը՝ Մակյանը։ Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ անհիմն որոշումներ են կայացվել՝ առանց անդրադառնալու պաշտպանության կողմի փաստարկներին։ Պարզապես, մեր տպավորությամբ, նախաքննական մարմնի անհիմն ենթադրությունները հաստատեցին»,- նշել է պաշտպանը։

Ավելին, նրա դիտարկմամբ, նախաքննական մարմնի հայտարարած տեղեկատվությունը, թե մատակարարված զինատեսակները եղել են 70-ականների՝ կեղծ է, ինչը հիմնավորվել է նաև արտադրողի կողմից ներկայացված պաշտոնական պարզաբանումներով, փաստաթղթերով։ Ավելին, ինչպես հավաստիացրեց փաստաբանը, ապրանքը նախ փորձարկվել է, հետո՝ ընդունվել։

Ըստ նրա՝ կեղծ տեղեկություններ տարածելով՝ նախաքննական մարմինը մանիպուլյացիա է արել՝ դատարանների վրա ճնշում գործադրելու նպատակով։

«Այսինքն՝ եթե ապրանքը բերել եմ, փորձարկել եք, հին էր, լավը չէր՝ չընդունեիք։ Այդ ինչպես է ստացվում, որ բերվել է, փորձարկվել ու ընդունվել է, օգտագործվել է, ամեն ինչ նորմալ է և երկու տարի անց ասում են, որ մատակարարված զենքի մեջ այսքանը չի համապատասխանում պայմաններին։ Այդ հիմքով Դավիթ Գալստյանը և Արմեն Բաղդասարյանն արդեն երեք ամիս գտնվում են կալանքի տակ»,- նշել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ Ա.Բաղդասարյանն ընդհանրապես որեւէ առնչություն չունի այդ ամենի հետ, այլ միայն ազգակցական կապ՝ Դավիթ Գալստյանի հետ։

Պաշտպանական կողմն առաջարկել է նախաքննական մարմնին՝ հարցաքննել նաեւ Դ.Գալստյանին զենք մատակարարած ընկերությունների ներկայացուցիչներին, նշանակել փորձաքննություններ, ինչի վերաբերյալ համապատասխան միջնորդություններ են ներկայացրել, սակայն այդ ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը ոչինչ չի իրականացրել։

«Նույնիսկ մատակարարված ապրանքի արտադրողներին ենք հրավիրել, ասել, որ պատրաստ են ներկայանալ, ցուցմունք տալ, փորձաքննությանը մասնակցել, պարզաբանել, թե ինչ ապրանք է, սակայն հետևողականորեն մեր այդ միջնորդությունները մերժվում են։ Դրանք նաեւ դատարաններում ենք քննության առարկա դարձնում, բայց դատարանները եւս չեն անդրադառնում այդ փաստարկներին »,- նշել է Հարությունյանը։

Պաշտպանական կողմի համար կասկածահարույց է նաեւ նշված գործին վերաբերող միջնորդությունների մակագրման գործընթացը. Կալանավորման միջնորդությունը ներկայացվելու ժամանակ հերթապահը եղել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրը, սակայն մակագրվել են Մնացական Մարտիրոսյանին, Մեսրոպ Մակյանին, Արթուր Մկրտչյանին (Կենտրոնի նստավայր-հեղ.)։ Ուստի դատարանի նախագահից գրավոր պարզաբանում են պահանջել։


«Պարզվեց, գործը պարունակում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, իսկ նման գործերը քննելու համար դատավորներին հատուկ թույլտվություն է տրվում, որը տալիս է ԱԱԾ-ն։ ԱԱԾ-ն թույլտվություն է տվել միայն Մնացական Մարտիրոսյանին և Մակյանին։ Զավեշտն այն է, որ ԱԱԾ-ն թույլ է տալիս, որ Մնացական Մարտիրոսյանը քննի Դավիթ Գալստյանի գործը, եւ հենց ԱԱԾ-ն ներկայացնում է Գալստյանին կալանավորելու միջնորդությունը, արդյունքում՝ ունենում ենք Մնացական Մարտիրոսյանի որոշումը, որը չի կարելի համարել դատական հիմնավոր ակտ»,- նշեց Հարությունյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ այս հարցով պատրաստվում են ՄԻԵԴ համապատասխան բողոք ներկայացնել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:21 29/04/2021  |  ՄամուլԻն­չո՞ւ են հա­մընկ­նում Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի «տե­սա­կետ­նե­րը». «Փաստ»
08:21 18/03/2021  |  ՄամուլԴավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավիթի» գործը կքննի իշխանության սրտի դատավորը․ «Հրապարակ»
08:25 12/03/2021  |  ՄամուլՊատրոն Դավոյի գործով պաշտոնյաներ են հարցաքննվել. մանրամասներ․ «Ժողովուրդ»
19:46 24/02/2021  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Գալստյանը՝ «պատրոն Դավոն», կշարունակի մնալ կալանավորված. Պաշտպանը վստահեցնում է՝ գործընթացն իրավական չէ
19:09 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Պատրոն Դավոյին» կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը կշարունակվի փետրվարի 22-ին
13:13 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Պատրոն Դավիթը» հերքում է. մատակարարվել է պայմանագրով սահմանված կրակոցներ, որեւէ բնութագիր չի թաքցվել
16:13 10/02/2021  |  Դատական ռեպորտաժներ«Պատրոն Դավոյին» կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
11:14 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Պատրոն Դավոն» հերքում է՝ ինքը Դավիթ Տոնոյանի խորհրդականը չի եղել
14:05 03/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Պատրոն Դավոյին» կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի
09:45 02/02/2021  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, հայտարարություն է տարածել

Արխիվ

[]