ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են․ «Փաստ» 05/01/2021 08:34 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները գլոբալ առումով հետևանքն են երեք տարվա դատարկ, անբովանդակ ֆեյսբուքյան լայվերի։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների սկզբնաղբյուրը նաև այդ լայվերն էին։ Տարրական օրինակ բերեմ. հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ֆեյսբուքյան ասուլիս էր տալիս իր խոսնակին ու պատասխանում էր ամենաշատ լայք հավաքած հարցերին։ Նույնիսկ դա էր կեղծ, քանի որ ֆեյքային ֆաբրիկաները լայքում էին այն հարցերը, որին ուզում էր պատասխանել Նիկոլը։ Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին իշխանությունների սիրած թեմաներին՝ նախկինների թալան, դղյակներ, վնգստացող դատավորներ, կոպեկ առ կոպեկ, ձկներ, մկներ, շնաբարո դուրսպրծուկներ և նմանատիպ թեմաներ։
Դե, չէր կարող լինել, օրինակ՝ կարևոր հարց Հայաստանի ազգային անվտանգության մասին, ու այն հավաքեր, դիցուք, 20000 լայք, բայց հարցը, թե «ե՞րբ եք հարուստների դղյակները վաճառելու, նրանց դատելու ու փողը բաժանելու մարդկանց», ֆուրոր էր անում։ Այսկերպ էր կառավարվում երկիրը կառավարական ամառանոցների գրեթե բոլոր սենյակներից։ Մենք ազգովի զբաղված էինք ամառանոցների լոգարանների ու խոհանոցների ճոխ վերանորոգումը քննարկելով։ Մենք զբաղված էինք բովանդակազուրկ լայվերին ծափ տալով, երբ քթներիս տակ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անում, մենք զբաղված էինք Նիկոլին աստվածացնելով, երբ երկու մետր այն կողմ այդ մարդու կողմնակիցները Մայր Աթոռի վեհարանն էին գրավում, Հայոց պատմությունն ու մշակույթն էին խմբագրում։ Մենք 44 օր զբաղված էինք գերագույն գլխավոր հրամանատարի ունակությունների վրա կասկածողներին ու շշկռվողներին անարգանքի սյունին գամելով, այնինչ մի քանի կիլոմետր այն կողմ բայրաքթարները սպանում էին մեր զինվորներին, իսկ «հրամանատարը» մոդերատրությամբ տալիս էր այն, ինչ ուզում էր Ալիևը։
Պատերազմի ավարտից արդեն մոտ վեց ամիս է անցել, բայց մենք, մեծ հաշվով, էլի ոչինչ չենք անում, բացի Ֆեյսբուքում ջղայնացած գրառումներ անելուց։ Ի դեպ, երբևէ որևէ մեկի մտքով անցա՞վ, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանում Ֆեյսբուքը չփակվեց, ինչպես Ադրբեջանն արեց։ Պարզ պատճառով՝ Նիկոլը մեզ միշտ հաղթել է Ֆեյսբուքում, նա մեր հայրենիքը Հայաստանից տեղափոխել էր Ֆեյսբուք։ Եթե փակեր, ապա ինչպե՞ս էր 44 օր «հաղթելու ենք» կեղծիքի շղարշի տակ կապիտուլացվելու, ինչպե՞ս էր իր ֆեյքերին ու նաև, ցավոք, իրական շատ մարդկանց մոլորեցնելու, թե Շուշին ու Շուռնուխը ի՞նչ կապ ունեն հայկականության հետ։ Մենք պոկվել էինք իրականությունից, հայրենիքի հողից ու Նիկոլի հետ արտագաղթել էինք Ֆեյսբուք, որտեղ նա ջախջախում էր ցանկացած առողջ միտք, գաղափար ու տեսլական, ապագա ու առաջընթաց։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ մենք երեք տարի չենք ունեցել երկրի ղեկավար, հիմա էլ չունենք։ Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են։
Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանը կիսով չափ դուրս է եկել Ֆեյսբուքից, քանի որ նա հասկանում է, որ այլևս մեզ այնտեղ չի կարողանում հաղթել։ Դա բնական ու օրինաչափ է, քանի որ ստախոսության բոլոր օլիմպոսները գրաված մարդուն այլևս անհավանական քիչ մարդիկ են ծափահարում։ Նա կիսով չափ դուրս եկավ Ֆեյսբուքից ու բախվեց իրականությանը։ Իսկ իրականությունը դաժան է՝ տեղաշարժվել հազարավոր ոստիկաններով ու զինված թիկնապահներով, այլևս լեփ- լեցուն հրապարակների փոխարեն ելույթներ ունենալ դպրոցներից բերված աշակերտների, ուսուցիչների և մի քանի տասնյակ վարչական աշխատողների առաջ, ծափեր տեսնելու և լսելու փոխարեն բախվել զայրացած, հիասթափված,ատելությամբ լցված մարդկանց, մեղմ ասած, արհամարհանքին ու ատելությանը։
Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ դու կարող ես ավերել ու քանդել շատ ու շատ բաներ, բայց անհնար է ոչնչացնես միլիոնավոր մարդկանց ազգային արժանապատվությունը, ծնկած վիճակից կանգնելու բնական մոտիվն ու անհրաժեշտությունը։ Առաջիկա ընտրությունները նաև սրա՝ ծնկած մնալո՞ւ, թե՞ կանգնելու, ազգի մեջքը շտկելու ու առաջ նայելու մասին են>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01․05.21թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ