ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունների խորտակվող նավը և իրական ընդդիմության փորձությունը. «Փաստ» 05/01/2021 08:15 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Անկախությունից ի վեր Հայաստանում անընդհատ տեղի են ունենում քաղաքական վերադասավորումներ, սակայն ներկայիս իրավիճակը լիովին յուրահատուկ է։ Սակայն երբեք չենք ունեցել այսքան վարկաբեկված, այսքան ստախոս և այսքան ցածր՝ համարյա գետնին հասնող վարկանիշով իշխանություն։ Ընդ որում, ընդամենը երկուսուկես տարվա արդյունքներով: Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց, չէ՞ որ Փաշինյանն իշխանության եկավ էյֆորիայի ազդեցության տակ՝ շատ բարձրագոչ խոստումներով ու բարձր վարկանիշով, սակայն պոպուլիզմի ազդեցությունը երկար չտևեց, իսկ իր ու թիմի ներուժն ու պրոֆեսիոնալիզմի մակարդակը բավարար չեղավ, որպեսզի պետությունը տանի հզորացման ու զարգացման ճանապարհով։
Փաստացի ընդամենը երկուսուկես տարին բավական էր, որ Փաշինյանը ոչ միայն փոշիացնի մարդկանց հույսերը, այլև երկիրը հասցնի աղետի շեմին։ Եվ հիմա մարդկանց աչքի առաջ է, թե ինչպես իշխանությունները կարողացան շարունակաբար փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ, մարդկանց մտքերն զբաղեցնել շոուներով և նրանց ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։ Այս երեք տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց ապագայի հետ կապված հստակ տեսլական, որի շուրջ կհամախմբվեր ողջ հասարակությունը, իսկ դրա փոխարեն մենք ապրում էինք անցյալի իրողություններով, երբ քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ այն բանաձևն էր դրված, թե ամեն մի բացասական երևույթ գալիս է նախկիններից՝ սևերից, իսկ դրականը՝ ներկա իշխող ուժից՝ սպիտակներից։
Իսկ ժամանակն աշխատում էր մեր դեմ, հասարակությունն էլ գաղափար անգամ չուներ, թե ինչ վերահաս արհավիրք է սպասվում։ Եվ երբ արհավիրքն անգամ վրա էր հասել, իշխանությունները շարունակում էին հանրությանը մոլորեցնել ու թաքցնել իրականությունը՝ նախապատրաստելով հաղթության: Արդյունքում պարտության ուղտը չոքեց մեր դռանը։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների ծայրահեղ ապիկարությունն արդեն լցրել է հանրության համբերության բաժակը, սակայն Փաշինյանը չի ցանկանում ինքնակամ հեռանալ, ձգտում է վերարտադրվել, սակայն քաղաքացիների կողմից սկսել է ստանալ բացահայտ ատելություն։ Սյունիք կատարած այցը բավական էր, որ Փաշինյանը հասկանար հանրային տրամադրությունների իրական պատկերը։ Եվ, ըստ էության, ինչքան ընտրությունները մոտենալու են, հանրությունն իր վերաբերմունքում ավելի զգայուն է դառնալու երկիրը կապիտուլ յացիայի հասցրած իշխանությունների նկատմամբ, որոնց անողնաշարության արդյունքում է, որ հակառակորդի լպիրշությունն արդեն չափ ու սահման չունի, գրեթե ամեն օր սադրանքներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից։
Այդ իսկ պատճառով էլ, բազմաթիվ փորձագետների կարծիքով, արդար ընտրությունների միջոցով իշխանությունների վերարտադրվելու շանսերը զրոյական են, դրա համար էլ, ըստ երևույթին, իշխանությունները հույսեր են կապում, որ ոչ միայն լայն թափով գործի կդնեն վարչական լծակները, այլև կհաջողացնեն կեղծել ընտրությունները։ Դրա համար էլ հարկ է, որ առանցքային օրակարգի հարց դառնա այն, որ իրական ընդդիմադիր քաղաքական միավորներն իրենց մեջ ուժ գտնեն ու, անկախ ունեցած հայացքներից ու գաղափարական տարբերություններից, ջանքերը միավորեն այնպիսի քայլերի հարցում, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել և թույլ չտալ, որ իշխանությունների կողմից կեղծիքներ իրականացվեն։ Բայց այս հարցում մի կարևոր հանգամանք ակնառու է. այստեղ ևս պսևդո ընդդիմադիրները հաշիվ չեն։
Փորձը ցույց է տալիս, որ կեղծ ընդդիմադիր կուսակցություններին անգամ չի հաջողվելու 1 տոկոս հավաքել։ Ուստի նրանց իրական խնդիրն է լինելու քողարկված ձևով աջակցել իշխանություններին, հարվածել իրական ընդդիմադիր մի քանի բևեռներին ու լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի կեղծիքները։ Այնպես որ, ընտրական գործընթացների ժամանակ իրական ընդդիմությանը մեծ փորձություն է սպասվում, որովհետև իշխանությունները, հասկանալով, որ իրենք վերջնական խորտակման ճանապարհին են, փորձելու են օգտվել բոլոր զարտուղի ճանապարհներից>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01․05.21թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ