ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրական ընդդիմադիր ուժերը դաշնակիցներ են լինելու, որպեսզի համատեղ հեռացնեն այս դավաճան իշխանությանը. Մելիք-Շահնազարյան 04/30/2021 16:52 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Կապիտուլյացիա ստորագրած, հազարավոր զինվոր զոհաբերած և Հայրենիքը կորցրած ուժը կարողանում է իր կամքը թելադրել ընդդիմությանը և փորձում է այդ ճգնաժամին իր համար ընդունելի լուծում տալ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների անցկացումը կարելի է համարել մեծ բացթողում:
«Մենք տեսանք, որ կապիտուլյացիա ստորագրած, հազարավոր զինվոր զոհաբերած և Հայրենիքը կորցրած ուժը կարողանում է իր կամքը թելադրել ընդդիմությանը, և փորձում է այդ ճգնաժամին իր համար ընդունելի լուծում տալ՝ արտահերթ ընտրությունների շոու կազմակերպելով: Ես ասում եմ շոու, քանի որ այս իրավիճակում Հայաստանը պատրաստ չէ ընտրությունների: Մենք պետք է հասկանանք, որ ընտրություններով չէ, որ լուծվելու են անվտանգային լրջագույն հարցերը, ճիշտ հակառակը, ընտրությունները մեզ ևս մի քանի ամսով դուրս են մղում տարածաշրջանային զարգացումներից: Այդ ընթացքում, համոզված եմ, որ լինելու են աշխարհաքաղաքական նոր որոշումներ, որոնք դեմ են լինելու մեր պետական շահերին և իրենց մեջ նոր ռիսկեր են պարունակելու:Ընտրությունները այն օրակարգը չէ, որը մեզ պետք էր»,- շեշտեց քաղաքագետը:
Այդուհանդերձ, Հայաստանը գնում է դեպի արտահերթ ընտրություններին, որին մասնակցելու հայտ են ներկայացրել ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները՝ ՀՀ երկրորդ նախագահը, ԱԱԾ նախկին տնօրենի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն։ Ավելին, նախօրեին ՀՀ երրորդ նախագահի գլխավորած ՀՀԿ-ն եւս հայտարարեց, որ կմասնակցի ընտրություններին, ընդ որում քաղաքական դաշինք ձեւավորելով «Հայրենիքի» հետ։ Ասել է, թե ընդդիմադիր դաշտում նշմարվում են մի քանի բեւեռ՝ ընդդեմ գործող իշխանությունների, սակայն Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ իրական ընդդիմադիր ուժերը թեեւ մրցելու են միմյանց հետ, բայց նաեւ դաշնակիցներ են լինելու և համատեղ ուժերով կանեն ամեն ինչ, որպեսզի հեռացնեն այս դավաճան իշխանությանը:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդի ընդդիմադիր դաշտը սեգմենտավորված է: Այնպես չէ, որ եթե նախկին նախագահներից մեկը չմասնակցեր, ձայները ավտոմատ գնալու էին մյուսին: Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի ընտրողները պարզապես չգնային և չքվեարկեին մյուսի օգտին, եթե իրենց ֆավորիտը չմասնակցի ընտրություններին: Այսպես շանս կա, որ ամեն մեկն իր սեգմենտը կհավաքի և արդյունքում դա կարտահայտվի համագործակցության տեսքով, այդ ձայները կգումարվեն, եւ կհաջողվի հեռացնել այս իշխանությանը»,- նշեց քաղաքագետը:
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է անել ամեն հնարավոր բան, որպեսզի մնա երկրի ղեկավար:
«Փաշինյանն ամեն ինչ կանի, որ կեղծի ընտրությունները: Նա անգամ փորձել է կեղծել պատերազմի արդյունքները: Բայց դրանով հանդերձ դժվար է ասել, որ նա կպարտվի, կամ կհաղթի: Այս ճգնաժամային իրավիճակում ևս մեկ քաղաքական ցնցում, իսկ ընտրությունները կարելի է ցնցում համարել, կարող է բերել անկանխատեսելի արդյունքների»,- նկատեց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը հավելեց, որ այս ընտրությունները կործանարար են լինելու մեր երկրի համար, մի շարք պատճառներով:
«Նախ և առաջ, դա քաղաքական հերթական ցնցումն է և դա հերթական առիթ է բաժանարար գծեր անցկացնել քաղաքացիների միջև:
Իսկ այդ իրավիճակում պետությունը պետք է լուծի իր անվտանգային խնդիրները, սահմանների հստակեցման հետ հարցեր կան: Նաև առկա են մի շարք սոցիալական խնդիրներ ` անտուն մնացած մարդկանց հարցերը, վիրավորներ և այլն: Բացի դրանից, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող պրոցեսը պետք է տեղի ունենա դավաճանի ղեկավարության ներքո: Իշխանությունները շարունակելու են իրենց դավաճանական քայլերն անել նաև այս ընթացքում: Այս ամեն ինչը կործանարար ռիսկեր է պարունակում իր մեջ և մեր ժողովրդի վերականգնման փուլը հետաձգվելու է առնվազն մեկ-երկու տարով», - եզրափակեց Մելիք-Շահնազարյանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ