ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միգուցե վերջում երեք նախագահները միասին գնան ընտրությունների, մենք նման դեպքեր տեսել ենք. քաղաքագետ 04/30/2021 14:28 | ԼՐԱՀՈՍ
Եթե «Հանրապետականը» և «Հայրենիքը» որոշել են միասին գնալ ընտրությունների, դա իրենց գործն է, ավելի կարևոր է՝ թե ինչ օրակարգ, ծրագիր են ներկայացնելու: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ն հայտարարեց, որ որոշում են կայացրել մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին ՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ:
Հարցին՝ հաշվի առնելով, որ Հանրապետականը երկար ուղի անցած կուսակցություն է, իսկ Հայրենիքը՝ նոր ձևավորված, արդյո՞ք սպասելի էր այս երկու կուսակցությունների համագործակցությունը, քաղաքագետն ընդգծեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի.
«Կապ չունի՝ հին են, թե՝ նոր: Տարիքային իմաստով բոլորն էլ ինչ-որ ժամանակ համագործակցել են: Եթե կունենան ունակություն ապագային միտված համատեղ ծրագիր ներկայացնելու, ուզում է ամենահինը լինի, ուզում է ամենաերիտասարդը, դա կապ չունի: Այդ երկու կուսակցությունները 6 ամիս ՀՓՇ-ում էլ էին միասին: Ցանկացած միացմանը պետք է ողջունել, բայց կարևոր է ներկայացնեն օրակարգ՝ թե ինչ են անելու»,-ասաց փորձագետը:
Ինչո՞ւ հենց ՀՀԿ-Հայրենիք դաշինք, Թևան Պողոսյանն ասաց՝ հավանաբար կոնսուլտացիաներ են տարել, որոշել են, որ համատեղ մոտեցումներ ունեն.
«Հայրենիքի համար միգուցե լավ է, որ ՀՀԿ-ն ուղի անցած կուսակցություն է, ինչ-որ բաներ կսովորեն, Հանրապետականի համար էլ լավ է, որ Հայրենիքը նոր կուսակցություն է, թարմ մտքեր կլինեն: Ի վերջո, այս ամենի վերջը լինելու է նախընտրական ծրագիրը»:
Դիտարկմանը՝ եթե բոլոր կուսակցությունները հայտարարում են, թե ընտրությունների մասնակցելու նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ՝ գործող իշխանության հեռացումը, ապա այս պայքարում ընտրություններին դաշինքով հանդես գալը որքա՞նով արդյունավետ կլինի՝ զրուցակցի դիտարկմամբ՝ դա կախված է քաղաքական ուժերի ունակությունից, որ կարողանան հանրությանը համոզել, որպեսզի ընտրություններին հենց իրենց քվե տան.
«Եթե կարողանան հանրությանը ոգևորել և կարողանան այնպես անել, որ շատ ձայն հավաքեն, թույլ չտան, որ գործող իշխանությունը վերընտրվի, դա կնշանակի, որ նրանք ճիշտ են եղել»,-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով տեսակետներին՝ թե որքան ընդդիմադիր դաշտը միասնական հանդես գա, այնքան գործող իշխանության հեռացման պայքարը կհաջողի քաղաքագետն ասաց.
«Կա դրա մեջ ճշմարտություն, բայց կա նաև երկրորդ հանգամանքը՝ իսկ եթե չանցնեն շեմերը և փոշիացնեն այդ ձայները: Հիմա մի իրավիճակում ենք, որ ԸՕ ցանկացած փոփոխություն, ամբողջ քաղաքական դաշտի համաձայնությամբ չի եղել, այլ՝ մեկ քաղաքական ուժի քմահաճույքի: Միայն իմքայլականները քննարկել են, քվեարկել են: Հիմա դաշինքների համար անցողիկ շեմը դարձրել են 8 տոկոս, եթե դաշինքներն այդ 8 տոկոսը հավաքեն, շատ լավ, իսկ եթե չհավաքեն, փոշիանալու է այդ ձայները և գումարվելու է անցնողների ձայնին, այդ ձայները կորելու են»,-ասաց Թևան Պողոսյանը:
Դիտարկմանը, որ երկրորդ և երրորդ նախագահները, չնայած համատեղ օրակարգին, ընտրություններին միասնական հանդես գալու կամք չցուցաբերեցին, քաղաքագետն արձագանքեց.
«Պատկերացրեք, որ բոլոր նախագահները միավորվեին մեկ կուսակցության շուրջ, որքան գրավիչ կլիներ: Դա կլիներ միասնություն: Իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է ճանապարհ հարթեր միասնության համար, այդ ճանապարհը սկսվում է իր հեռանալով, որովհետև, որպես ղեկավար, ինքը չկարողացավ երկիր կառավարել, թույլ չտալ, որ երկիրն այս արհավիրքի մեջ հայտնվի: Այսօր Նիկոլ Փաշինյանը որպես առաջին քայլ ազգային միասնություն ձևավորելու համար, պետք է իր քաղաքական պատասխանատվությունը կրեր ու պարզապես հեռանար՝ հանուն հայրենիքի։ Այդ ժամանակ կլիներ դաշտ՝ մնացած ուժերի համար, որպեսզի միավորվեն, մեկ անձի համար չեն միավորվում: Դա կլիներ հզոր մեսիջ»,-ասաց Թևան Պողոսյանը:
Հարցին՝ բացառու՞մ է ամեն դեպքում ընտրություններին երեք նախագահների համատեղ հանդես գալը, քաղաքագետը չբացառեց.
«Միգուցե վերջում երեքն էլ միասին գնան ընտրությունների, մենք նման դեպքեր տեսել ենք, երբ նրանք հանդիպել են, իսկ մեզ թվում էր, նրանք իրար բարև չեն տա, բայց պարզվեց, որ կա ճգնաժամ և այդ մարդիկ քաղաքական առումով հասուն են, հանդիպում են, նույնիսկ պատրաստվում էին համատեղ այցեր ունենալ: Դա կախված է լինելու իրենց մոտեցումներից դեպի հայրենիք»,-ասաց Թևան Պողոսյանը:
Քաղաքագետը կարևորեց, որ քաղաքական դաշտը միավորվի հանուն մեկ նպատակի՝ թույլ չտալու, որ գործող իշխանությունները վերարտադրվեն, քանի որ ամեն բան տապալել են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
- 01/22/2025 07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել