ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարի կամքի դրսևորումներ՝ ըստ Արթուր Դավթյանի 04/30/2021 20:56 | Վերլուծություններ
Այն, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի՝ քրեական վարույթ իրականացնող մարմնի գործողություններին միջամտության հայտնի փաստերը, կարող են զուգորդումներ ունենալ «բարի» բառի հետ, ավելին, համարվել՝ «բարի կամքի դրսևորումներ» միայն ու միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար է ընկալելի։ Մինչդեռ, հիշյալ խորհրդականի՝ քրեական վարույթ իրականացնող մարմնի գործողություններին միջամտելու հետևանքով ունենք մի կողմից՝ գործադիրի ճնշում՝ իրավական համակարգի վրա, միաժամանակ՝ մարդու իրավունքների ոտնահարում՝ քաղաքացու վերաբերյալ քրգործերին միջամտություն ցուցաբերելու փաստով։
Բայց եկեք մի պահ վերացարկվելով դիտարկենք, թե՝ քանի-քանի այսօրինակ «բարի կամքի դրսևորումների» օրինակների ենք ականատես-վկա եղել եռամյա թավշյա սեզոնի ընթացքում։ Եվ դեռ ընթացքի մեջ ենք։
Ըստ ամենայնի, դրանց մեջ ամենացայտուն «բարի կամքի դրսևորումը» ներկա պահին ինքնահռչակ վարչապետի ժ/պ-ի պաշտոն զբաղեցնող անձից ենք ունեցել։ Մասնավորապես, եթե ոչ «բարի կամքի դրսևորում», հապա էլ ինչպե՞ս կարելի է բնութագրել որպես փաստացի ինքնախոստովանական ցուցմունք վերջինիս բարձրաձայնած միտքը՝ «Այլընտրանքն այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր, ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց։ Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան», ու էլի պատերազմ պիտի սկսվեր»։ Հիմա, գլխավոր դատախազի տրամաբանությամբ՝ կապիտուլյանտի այս քայլն էլ, ըստ ամենայնի, «բարի կամքի դրսևորում»-ների համատեքստում է, քանզի վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղղակի չի ցանկացել, որ Հայաստանի վարչապետը «դավաճան»-ի համարում ունենա։ Իր այս շա՜տ «բարի կամքի դրսևորումը» ազգի համար ճակատագրական եղավ՝ արժենալով մի ողջ սերնդի կյանք։
Կամ՝ նույն անձի կողմից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի «մեղավոր» նշանակելը ո՞նց կարելի է «բարի կամքի դրսևորում» չհամարել, քանզի երկարատև և այդպես էլ չհիմնավորված դատավարության արդյունքում Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ մեծ քաղաքականություն։ Հավանաբար, Արթուր Դավթյան-գլխդատախազը իր սրտի վարչապետի «բարի կամքի դրսևորումն» է համարում սա, մանավանդ՝ այսօր արդեն ըստ հարցումների՝ հանձինս 2-րդ նախագահի ունենք առաջիկա արտահերթ ընտրություններում բարձր ռեյտինգ ունեցող վարչապետի թեկնածու։
Ի վերջո, մանր-մունր բաների հետևից չընկնելով՝ եկեք անկեղծ խոստովանենք՝ մի՞թե «բարի կամքի դրսևորում» չէր թավշյա ուսապարկերի իշխանության հայտնությունը ուղղակի փողոցից՝ գործադիր, օրենսդիր և նույնիսկ իրավապահ մարմիններ՝ առանց որի՝ ժողովրդի զգալի մասը հնարավորություն չէր ունենա համեմատել, թե՝ բոլոր բնագծերում ի՜նչ առաջընթացներ ունեինք՝ մինչթավշյա ժամանակը կամ՝ շարիկովշչինայից առաջ։
Հետաքրքիր է, Արթուր Դավթյանն իր «բարի կամքի դրսևորման» արդյունքը չի՞ համարում նաև, որ դատական համակարգում ցորենը որոմից առանձնացավ և իրապես «բարի, խորագետ և արդարադատ» պրոֆեսիոնալները զատվեցին, իսկ իր և իրպեսների համատեքստում՝ « Թունավոր ծառի պտուղները՝ թունավոր են» կանոնը ճշգրիտ գործեց․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ