ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրենք միայն «նագլի ուշունց են տալիս, բայց լյոխ օքեյա». Արավուսցի հովիվը ադրբեջանցիների հարվածներից հետո այսօր Գորիսում էր՝ հետազոտության 04/30/2021 20:30 | ԼՐԱՀՈՍ
Արավուսցի հովիվ Ֆելքիս Ավագյանը ադրբեջանցիների հարձակումից մեկ շաբաթ անց էլ աչքի հատվածում ցավեր ունի ու դիմել է բժշկական օգնության։ Ֆելիքս Ավագյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այսօր Գորիսում էր՝ հետազոտության։
«Եկանք հիվանդանոց, աչքս նայել են, ոչ քունս ա տանում, ոչ մի բան, հիմա էլ հետ եմ գնում տուն։ Եկալ ենք հիվանդանոց՝ նայել, ասում ա դեղ պետք է քսեն։ Աչքս սևացած է, լրիվ կարմրած»։
Սյունիքի մարզի Արավուս գյուղը Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտից հետո սահմանամերձ է դարձել. ադրբեջանական հենակետերը գտնվում են արոտավայրերը մի քանի մետր հեռավորության վրա։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հովիվ Ֆելիքս Ավագյանին ադրբեջանցի զինվորները քաշքշել, խփել աչքին, հայհոյել, սպառնալով պահանջել, որ անասուններով հանդերձ հեռանալ, հովիվն էլ հակադարձել է, թե դա հայկական հող է, ինչին ի պատասխան ասել են, թե հովվին ուղղիղ Բաքու կտանեն։ Ավագյանը դիմադրել է այնքան, մինչև իրեն օգնության են հասել։
«Ութ հոգի էին։ Ավտոմատներով էին, չէի ենթարկվում, որ ինձ տանեն խրամատի մեջ։ Ասում էին հողը մերն ա, պրծավ։ Եթե ես չպաշտպանվեի, ինձ տանելու էին ուղիղ խրամատ։ Իրանց կամանդիրը ադրբեջաներեն ասում է արի այստեղ, ես ասում եմ չեմ գալիս, չեմ ենթարկվում։ Մեր տղերքն էլ, ջիգյարները ուտեմ, իմ կյանքը փրկեցին։ Նոր իրենց կամանդիրը եկել ա ասում է քինացեք, հետո ես դուրս եմ եկել։ Ասում ա քեզ Բաքու կտանեն։ Թղթերս են ստուգել, ստորագրություն վերցրել։ Իրանց կամանդիրը հասկացրեց՝ կարաք անասունը պահեք, բայց սահմանին մոտ չգաք»։
Ավագյանը 40 գլուխ կենդանի է պահում արոտավայրերից զրկված Արավուսում, հասցնում է անգամ կատակել՝ «լյոխի պյանը պահում եմ, մինակ կնիկ չունեմ»։ Արավուսցիները ստիպված են վաճառել կենդանիներին, որովհետև վախենում են արոտավայր գնալ։
«Մեր գյուղին վիճակ չկա, վախում ենք անասունին տանենք արոտ։ Ժողովուրդը անասուններին բոլորը ծախում են։ Վախում են ժողովուրդը դուրս գան դաշտ։ Ես չեմ վաճառելու, իմ անասունը հիմա էնտեղ արածում է։ Ինձ ասում են, իբր, ես խախտում եմ արել, իբր, իրանց հողն ա։ Եթե իրանցն է, թող ճշտեն, որ չգնամ իրանց թակարդը ընկնեմ էդ օղռաշների»։
Ադրբեջանական վայրագություններից տուժած Ավագյանը աչքի բուժման ծախսերը ինքն է հոգացել։ Նշեց նաև, որ 27- ամյա որդին, ով հիմա դիրքերում է, վարկեր ունի ու չնայած պատերազմի մասնակից է, ներումների չեն գնացել, ամեն օր զանգահարում ու վարկի մարման գումարն են պահանջում։
«Տղաս 8 տարի է լակատրները ինքն է աշխատացնում, որ պատերազմի ժամանակ թխում էին։ Վարկ ունի, ինքն էլ հիմա պոստերում է, էդ վարկի համար ամեն օր զանգում են, ասում եկեք վճարեք։ Մեկ միլիոնի չափ վարկ ունի, որը վերցրել էր գործի համար, հիմա չի կարողանում փակի, ինչ պատերազմը սկսվել է, ամեն օր զանգահարում են»։
Արավուսցի հովիվը նաև դեմ չէ, որ գյուղում աշխարհազոր ստեղծվի՝ գյուղացիներն օրինական գրանցվեն, զենք ստանան ու սահմանը հսկեն, ասում է՝ «պիտի էդ գյուղը պահեն, գյուղում վիճակ չկա»։ Ադրբեջանական կողմն էլ դեպքից հետո շարունակում է վայրագությունները.
«Իրենք մենակ նագլի ուշունց են տալիս, բայց լյոխ օքեյա»,- ասաց Ավագյանն ու տեղեկացրեց, որ դեպքից հետո իրեն ոստիկանություն չեն հրավիրել, ասել է, թե ՀՀ իրավապահները ՀՀ քաղաքացու նկատմամբ ադրբեջանցիների վայրագությանը իրավական գնահատական չեն տվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ