ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես հասկանում էի, որ այս շարժումը հակաղարաբաղյան շարժում է. Սարգսյան 04/30/2021 21:19 | ԼՐԱՀՈՍ
Ես չէի պատկերացնում, որ 2018 թվականի հեղափոխությունը կարող էր այսպիսի հետևանքներ ունենալ: Այս մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց « Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի հետ զրույցի ժամանակ։
ՀՀ երրորդ նախագահը նկատեց, որ նա հասկանում էր` այս շարժումը հակաաղարաբաղյան շարժում է, հասկանում էր նաև, որ մարդկանց տարիներով փորձում էին համոզել ու Հայաստանը չի զարգանում:
«Բայց, որ այսպիսի աղետ կարող էր լինել, ես չէի պատկերացնում: Ես հասկանում էի, որ եթե բանակցային գործընթացում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ: Ես այդպես էի կարծում», - ասաց Սարգսյանը:
Սարգսյանն անդրադառնալով 2018 թվականի հեղափոխության շարժմանն ասաց, որ եթե որոշում կայացվեր ուժ կիրառելու, դա տեղի կունենար: Սակայն, սկզբնական շրջանում նման որոշում չի եղել:
«Մենք կարծում էինք, որ պետք է կիրառել նուրբ մոտեցում, որպեսզի հետո այդ շարժումը մարեր, նամանավանդ, որ նման փորձ մենք արդեն ունեինք: Օրինակ ` Էլեկտրիկ Երևանը, ՊՊԾ գնդի գրավումը: Ցանկացած պահի կարելի էր ուժ կիրառելով խնդիրը լուծել, բայց եթե մենք փորձեինք ուժ կիրառել ապրիլի 20-ից հետո, դա լուրջ հետևանքներ կունենար: Այնտեղ շատ կանայք և երեխաներ կային:
Եթե ես իմանայի, որ այսպես է լինելու, ես ցանկացած միջոց կկիրառեի, որպեսզի դա տեղի չունենա: Այն ժամանակ, ես հեռացա որ մարդիկ իրենց երազած երկիրը կառուցեն: Ես չէի կարող պատկերացնել նման խայտառակություն»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը:
Սարգսյանը նաև նշեց, որ այն ինչ տեղի է ունեցել 2018 թվականին Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ ուժերի աջակությամբ:
«Աջակցում էին այն ուժերը, որոնց պատկերացումները Հայաստանի զարգացման մասին չեն համընկնում մեր պատկերացումների հետ: Հիմա մեր դաշնակիցները և գործընկերները երեք տարբերակ ունեն սատարելու, կամ չսատարելու: Առաջինը, դա շնորհավորանքն է, որևէ այլ երկրում իշխանության եկած անձին, կամ քաղաքական ուժին: Երկրորդ տարբերակը` այդ երկրի արտաքին գերատեսչությունները հայտարարություն են անում, և երրորդը, երբ որ այդ երկրները ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնվող ուժերին կամ անձանց:
Ապրիլի 17-ից հետո, մենք ստացանք բազմաթիվ շնորհավորանքներ ` Ռուսաստանից, ԵԱՏՄ-ից և այլն: Նրանց շնորհավորանքները մի քիչ զգուշավոր հայտարարություններ էին: Մենք տեսանք որոշակի խնդիրներ, կապված իրենց կողմից ուղղորդվող ուժերի վարքագծերի հետ: Մի գուցե պատճառն այն էր, որ բոլորը տեսան մեր համառությունը Ղարաբաղի հարցի շուրջ»,- շեշտեց ՀՀ երրորդ նախագահը:
Սարգսյանն ասաց, որ մի գուցե նաև պատճառներից մեկը այն էր, որ մենք որոշեցինք անդամակցել ԵԱՏՄ-ին, դա արեցինք կամավոր, հաշվի առնելով մեր երկրի շահերը: «Այնուհետև մենք ԵՄ-ի հետ ստորագրեցինք համափարփակ համագործակցության պայմանագիր: Դա ողջունվել էր ԵԱՏՄ երկրների կողմից, բայց մի գուցե նստվածք կար»-, շեշտեց Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ