ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տակտիկական առումով ընդդիմադիր հիմնական ուժերը գնում են առանձին շարասյուներով. Ընտրապայքարը նմանվում է ազգային-ազատագրական պայքարի՝ օտարի կողմից դրված իշխանության դեմ. քաղտեխնոլոգ 04/30/2021 19:52 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Հանրապետական-Հայրենիք կուսակցությունների դաշինքը բավականին հեռանկարային, մրցունակ դաշինք է: Իմ կարծիքով՝ այն բավականին ազդեցիկ ներկայություն է ունենալու խորհրդարանում, ապագա իշխանության ձևավորման գործում ունենալու է իր ծանրակշիռ մասնակցությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Հիշեցնենք՝ թեեւ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց ապրիլի 29-ին հայտարարեց, որ, եթե այդուհանդերձ, ընտրություններ անցկացվեն՝ կմասնակցեն դրանց՝ «Հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք կազմելով։ Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ թե՛ հիմնական ընդդիմադիր ուժերը, թե՛ բուտաֆորային ընդդիմադիր ուժերը տարբեր շարասյուներով են գնալու ընտրությունների: Յուրաքանչյուր ուժ, իր ռեսուրսին, քարոզարշավի արդյունավետությանը համապատասխան, իր ձայները կունենա:
Հարցին՝ նոր քաղաքական բևեռի ձևավորումն ինչպե՞ս կազդի ընդդիմադիր դաշտի զարգացումների վրա, քաղտեխնոլոգը կարծում է, որ «Տակտիկական առումով ընդդիմադիր հիմնական ուժերը գնում են առանձին շարասյուներով, սա նշանակում է, որ թեպետ ստրատեգիական առումով բոլոր ընդդիմադիրների գլխավոր նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին զրկել իշխանությունից, բայց պարզ է, որ տակտիկական առումով յուրաքանչյուր ընդդիմադիր շարասյուն փորձելու է հնարավորինս հարուստ ներկայություն ապահովել խորհրդարանում, որպեսզի հետագայում գործընկեր ընդդիմադիրների կետ կոալիցիա կազմեն՝ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին զրկելով իշխանությունից: Այս առումով ՀՀԿ- Հայրենիք դաշինքը բավականին մրցունակ դաշինք է, և կարող է լուրջ ներկայություն ունենալ խորհրդարանում, օգտակար լինել ընդհանուր ընդդիմադիր դաշտին՝ գործող իշխանությանը հեռացնելու հարցում»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգը հավանական համարեց, որ հիմնական ընդդիմադիր ուժերը ընտրություններին մասնակցեն առանձին, սակայն խորհրդարան անցնելուն պես, ձևավորեն կոալիցիա.
«Խորհրդարանական ընտրությունների դեպքում հնարավորություն կա մտնել խորհրդարան, այնտեղ ձևավորել նոր իշխանություն՝ կոալիցիաների միջոցով: Այս ընտրությունների դեպքում սա առավել քան ակտուալ է, քանի որ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ որևէ քաղաքական ուժ առայժմ միայնակ ի վիճակի չէ ունենալ 50+1 ձայն և ձևավորել իշխանություն: Իմ տպավորությամբ՝ հաջորդ իշխանությունը լինելու է կոալիցիոն»,-ասաց Հակոբյանը:
Դիտարկմանը՝ ընդդիմադիրների պայքարն առավել արդյունավետ չէ՞ր լինի, եթե ընտրությունների գնային միասնական դաշինքով, քաղտեխնոլոգն արձագանքեց.
«Մեր անկախ պետության 30 տարվա ընթացքում այդ հարցը միշտ դրվել է ընդդիմադիր դաշտում, բայց երբեք չի հաջողել, որ ողջ ընդդիմադիր դաշտը միասնական մի կողմում լինի, դա երբեք չի ստացվել, միշտ եղել է տարբեր շարասյուներով ընտրություններին մասնակցելու տարբերակը և արդեն խորհրդարանում պայմանավորվել՝ ի՞նչ են անելու խորհրդարանում, խաղի կանոններ են սահմանում ընդդիմադիրները, օրինակ ՝ իրար չքննադատել, չխանգարել՝թիրախավորել մեկ ընդհանուր հակառակորդի:
Տվյալ դեպքում, հաշվի առնելով այսօրվա իշխանության որակը և արտաքին կառավարելիությունը, պայքարը Հայաստանում նմանվում է ազգային-ազատագրական պայքարի մի իշխանության դեմ, որը օտարի դրված իշխանություն է և օտարի կամքն է կատարում»,-ասաց Վիգեն Հակոբյանը և ավելացրեց.«Այս ընտրություններին ընդդիմադիրների մասնակցության ստրատեգիական նպաստը այն է, որ ընտրությունների փուլում հնարավորինս շատ ձայն վերցնեն և օրվա իշխանությանը զրկեն իշխանությունից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ