ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ընդդիմությունը դեմ է եղել պատերազմի դադարեցմանը, ինչու չեն հրապարակում հանդիպման ձայնագրությունը. Պողոսյան 04/29/2021 00:03 | Քաղաքական
Այսօրվա իշխանությունների դեմքը, դա կաթվածահար պետությունն է: Իսկ կաթվածահար պետության մեջ ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է հասարակական գործիչ Թեւան Պողոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ միջազգային հեղինակավոր այդ կազմակերպությունը տարեկան իր զեկույցում հայտարարել է, որ Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշն ընկել է։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում ներքին ճգնաժամ է հրահրել։ Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրում ժողովրդավարության վարկանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ զինվորականների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- ասված է զեկույցում։
Ինչպես արդեն հայտնի է՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո տեւական ժամանակ իշխանությունները պահում էին երկրում դեռեւս սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը՝ փորձելով նախ արգելել բողոքի ակցիաների իրականացումը, ապա նաեւ կանխել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Միաժամանակ հարուցվեցին քրեական գործեր՝ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։
«Մենք պետք է շնորհակալ լինենք «Freedom House»-ին, որ մի քանի աստիճանով ենք իջել»,- շեշտել է Պողոսյանը։
Ռազմական դրությունը վերացնելուն զուգահեռ Հայաստանում ակտիվացել են իշխանական շրջանակների կողմից ընդդիմությանն ուղղված մեղադրանքները՝ ընդդիմությանը պատասխանատու համարելով պատերազմի ժամանակ կրած պարտության համար՝ անտեսելով, որ իշխանությունը եղել է իրենց ձեռքին, որոշումներ կայացնելու իրավունքը՝ եւս։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անգամ այսօր հայտարարել է, թե որ արցախյան երրորդ պատերազմը չի կանգնեցվել, քանի որ քաղաքական ուժերի մեջ կոնսենսուս չկար, կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն։
«Ոչ ոք չգիտի, թե ինչ են խոսացել ընդդիմության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում Թևան Պողոսյանը՝ ավելացնելով, որ Հարությունյանը կարող էր այդ հանդիպման մանրամասները իմանար միայն մեկ դեպքում, եթե նրան պատմել են այդ հանդիպման մանրամասները: Կա նաև երկրորդ տարբերակը, մի գուցե Հարությունյանը խոսում էր Արցախի կուսակցությունների մասին, այդ դեպքում, հարցեր են առաջանում հենց այդ կուսակցություններին:
«Ես չգիտեմ, թե ինչ է քննարկվել Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերը իրենց հանդիպումների ժամանակ: Սակայն այդ հանդիպումից հետո Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ հայտարարեց, որ ընդդիմությունը կոչ էր անում Փաշինյանին դադարեցնել պատերազմը: Եթե ընդդիմությունն իսկապես փորձում էր կանխել պատերազմի դադարեցումը, ապա իշխանությունները կարող էին հրապարակային ներկայացնել Փաշինյանի և ընդդիմության հանդիպման ձայնագրությունը, ինչպես դա արեցին Օնիկ Գասպարյանի ձայնագրության դեպքում:
Եթե մենք խոսում ենք Արցախի ընդդիմության մասին, ապա նրանց պետք է հարցնել, թե ինչ է տեղի ունեցել», - շեշտեց գործիչը։
Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերի սկզբին եղել է Արցախում և հանրության մեջ չկար կարծիք, որ մենք պարտվում ենք:
«Եթե Արցախի ղեկավարությունը ունեցել է տեղեկություններ, որ մեր դրությունը մարտի դաշտում շատ վատն է, ապա պետք է հասկանալ, թե ինչու նրանք այդ տեղեկություններով հայ ազգի հետ չեն կիսվել: Հատկապես, ինչու չեն կիսվել այդ տեղեկություններով Հայաստանի իշխանությունների հետ: Եթե ամեն ինչ վատ էր, Արցախի ղեկավարությունը պետք է ճնշում գերծադրեր Հայաստանի իշխանությունների վրա և ստիպեր դադարեցնել պատերազմը: Արցախի հանրապետության ղեկավարը իրավունք ունի խոսել հայ ազգի հետ այնպես, ինչպես Հայաստանի ղեկավարը: Նա պետք է ներկայացներ իրավիճակը, բայց դա տեղի չունեցավ», - ասաց Թ.Պողոսյանը:
Քաղաքագետը նշեց, որ հոկտեմբերի 19-ից առաջ նույնպես եղել են առաջարկներ կանգնեցնել պատերազմը:
«Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրով-Մնացականյան-Բայրամով հանդիպման ժամանակ եղել է պայմանավորվածություն զինադադարի մասին: Բացի այդ, եղել է տեղեկատվություն, որ եղել է առաջարկ կանգնեցնել պատերազմը դեռ հոկտեմբերի 5-ին: Ու ոչ ոք չի հերքել այդ տեղեկատվությունը: Նաև Պուտինը առաջարկ է արել հոկտեմբերի 19-ին և Փաշինյանը ասեց, որ չի համաձայնվել այդ առաջարկին, քանի որ կարծում էր, որ իրեն այդ դեպքում դավաճան կհամարեն», - ասաց Պողոսյանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից