ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը ոչ միայն պատերազմն է ձախողել, այլև նախապատերազմյան ու հետպատերազմյան ողջ շրջանը․ «Փաստ» 04/29/2021 08:39 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության հետևանքները ներքաղաքական նոր իրողություն են ստեղծել, որի հիմքում ընկած է այն, որ գործող իշխանությունները չեն կարողացել իրականացնել իրենց վրա դրված առաքելությունը։ Իսկ ավելի ճշգրիտ ասած՝ պարտություն է կրել հենց իշխանությունը: Եվ պատահական չէ, որ պարտությունից օրեր անց՝ նոյեմբերի 18ին, հաշվի առնելով հասարակական տրամադրությունների ալեկոծումը և քաղաքացիների ցասումը, իրավիճակը «հանգուցալուծելու» նպատակով Նիկոլ Փաշինյանը հանրության դատին ներկայացրեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզը։
Դրանով, ըստ էության, Փաշինյանը հանրությունից 6 ամիս ժամանակ էր խնդրում մի շարք անելիքներ ավարտին հասցնելու համար և խոստանում, որ ճանապարհային քարտեզի իրագործման ավարտին հանդես կգա հաշվետվությամբ, ինչի արդյունքներով, հանրային կարծիքը ու ներքաղաքական արձագանքը հաշվի առնելով, որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ: Բայց արդեն 5 ամիս է անցել, և իշխանությունների ճանապարհային քարտեզը գործնականում մնացել է թղթի վրա, իսկ դրանում արտացոլված անելիքները՝ անիրագործելի։ Փաշինյանը խոստանում էր, որ հասնելու է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնմանը, սակայն այսօր գործնականում բանակցային գործընթաց գոյություն չունի, և Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, թե Արցախի հարցը իրենց համար փակված է։ Փաշինյանը խոստանում էր գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, սակայն Ադրբեջանը շարունակում է անդրդվելիորեն հրաժարվել գերիներին վերադարձնելուց։ Ճանապարհային քարտեզում նշված էր զինված ուժերի բարեփոխումների մեկնարկի մասին, սակայն առ այսօր այս ուղղությամբ որևէ էական քայլ չի արվել։
Ինչպես իր ելույթներում, այնպես էլ ճանապարհային քարտեզում Փաշինյանը կարևորում էր տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման խնդիրը, բայց ինչքան էլ իշխանությունները փորձեն ՀԴՄ-ների թվերի միջոցով հանրությանը համոզել, թե տնտեսությունը վերականգնվում է, միևնույնն է՝ դրանից ոչինչ չի փոխվում, իսկ տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021թ. հունվարմարտ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2 %-ով։ Տնտեսական ակտիվության անկմանը գումարվում են նաև քաղաքական անկայունությունը, տնտեսության նկատմամբ վստահության կորուստը, պետական պարտքի ավելացումն ու դրամի արժեզրկումը։ Պատահական չէ, որ բիզնեսը նորանոր դժվարություններ է կրում, ավելանում է գործազրկությունը, իսկ կապիտալի արտահոսքը՝ մեծանում։ Նման սոցիալ-տնտեսական պայմաններում հնարավոր չէ ակնկալել ժողովրդագրական իրավիճակի բարելավում։
Քանի որ մարդիկ այլևս չեն ցանկանում իրենց ապագան կապել մի երկրի հետ, որն այդպես էլ չի կարողանում հաղթահարել դեպրեսիան, և նախընտրում են հեռանալ։ Անգամ պատերազմից ամիսներ անց հասարակությունն ի վիճակի չի եղել դուրս գալ պարտության հոգեբանական շոկից, իսկ իշխանությունները լիովին անընդունակ են ձևավորել հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգ։ Եվ ընդհակառակը, քանի որ Փաշինյանի ճանապարհային քարտեզում նշված անելիքների հակառակ իրողություններն են տեղի ունեցել, այս ընթացքում հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի ընկճախտը ավելի սուր և խրոնիկ բնույթ է ստացել։ Այսինքն, ստացվում է այնպես, որ Փաշինյանը ոչ միայն պատերազմն է ձախողել, այլև հետպատերազմյան ողջ շրջանը, ինչը շատ թանկ է նստում հայկական պետականության վրա, որովհետև այդ ժամանակը կարող էինք օգտագործել մեր ներուժը քիչ թե շատ վերականգնելու և հանրությանը հոգեբանական ընկճախտից դուրս բերելու համար։ Հանուն արդարության ասենք, որ նա ձախողել է նաև նախապատերազմյան ամբող այն շրջանը, երբ իր ուժը եղել է իշխանության:
Հիմա, որքան անցնում է ժամանակը, այնքան ավելի ենք սուզվում ճգնաժամի հորձանուտում, ինչից բնականաբար օգտվում է թշնամին, խախտում հրադադարը և Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող հայտարարություններ անում, թե ուժով կստիպենք, որ Հայաստանը համաձայնի Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը և այլն։ Հունիսին, երբ սպասվում են արտահերթ ընտրությունները, լրանում է ճանապարհային քարտեզի 6 ամիսը, ի՞նչ հաշվետվություն պետք է հանրությանը ներկայացնի պարտված ղեկավարը, քանի որ նա իր երկրորդ շանսը ևս ձախողել է և չի արդարացրել մարդկանց հույսերը։ Իսկ ակնկալել, թե առաջիկա մեկ ամսվա՝ մայիսի ընթացքում հրաշքներ են լինելու, ուղղակի անհնար է։ Այնպիսի ծանր իրադրություն է, որ եթե այսօրվա իրավիճակից ավելի բարդ դրության մեջ չհայտնվենք, կհամարենք ձեռքբերում։ Իրականում Փաշինյանի «կախարդական փայտիկը», որի մասին նա հայտարարում էր, թե այն կշարունակի իր հրաշագործությունները, վերածվել է մեկը մյուսին հերթ չտվող «ձախողումների չոփի»>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․04.21թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից