ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նման ներուժից հրաժարումը մեծ շռայլություն է քաղաքական դաշտի համար. «Փաստ» 04/29/2021 10:07 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտի կենսունակությունը կախված է նրանից, թե որքան են կայացած ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված տվյալ երկրի քաղաքական հիմնական դերակատարները՝ մասնավորապես կուսակցությունները։ Ու այս հարցում մեծ կարևորություն է ստանում ոչ միայն կուսակցությունների գաղափարախոսական կողմը, այլ նաև ներքին ռեսուրսների տիրապետման, համախմբման և կիրառման հարցը։ Որքան մեծ քաղաքական ներուժի է կուսակցությունը տիրապետում, այնքան լայն հասարակական շերտերի այն կարող է իր քաղաքական ուղեծրում ընդգրկել։ Այսօր մեր քաղաքական դաշտում հին ու նորաստեղծ կուսակցությունների պակաս չկա, բայց պետք է նաև նկատի ունենալ, որ մատների վրա կարելի է հաշվել այն կուսակցություններին, որոնք լուրջ արտաքին ռեսուրս և դրսի կառույցների հետ աշխատանքի փորձ ունեն։ Իսկ դա այսօր պակաս կարևոր չէ, քան կուսակցականների քանակը կամ բարձր բղավելու ունակությունը: Այս առումով հատկանշական է Հանրապետական կուսակցության օրինակը, որը տարիներ շարունակ մեծ տեղ է հատկացրել իր արտաքին կապերի զարգացմանը և պահպանմանը։
Ուստի պատահական չէ, որ տարբեր երկրների՝ այդ թվում և ամենաազդեցիկ պետությունների դեսպանները պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀՀԿ ղեկավար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ընդ որում, մեր տեղեկություններով, այդ հանդիպումները բավականին շատ են, սակայն դրանց միայն մի մասն է լուսաբանվում։ Օրինակ՝ վերջերս ՀՀԿ-ի շենքում տեղի էր ունեցել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որի ժամանակ քննարկվել էին ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցեր։ Այսպիսի հանդիպումները առանցքային նշանակություն ունեն, քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի համար թերևս ամենակարևորն է։ Օրերս էլ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և հատկանշական է, որ հանդիպման ընթացքում դեսպան Ֆանը հատուկ ընդգծել էր, թե Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստ է շարունակել միջկուսակցական համագործակցության ամրապնդումը։ Այս առումով պետք է ուշադրություն դարձնել, որ ՀՀԿ-ի և ՉԺՀ Կոմկուսի միջև հարաբերությունները նոր չեն ու տասնամյակների պատմություն ունեն։
Չինաստանի դեսպանները պարբերաբար հյուրընկալվել են ՀՀԿ գրասենյակում և մասնակցել կուսակցության համագումարներին։ Բացի դրանից, ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որը Չինաստանի Կոմկուսի հետ համագործակցության հուշագիր ունի։ Չենք կարող հաշվի չառնել, որ ՉԿԿ-ն հսկայական ազդեցություն ունի Չինաստանի կողմից վարվող քաղաքականության վրա, քանի որ երկիրը կառավարվում է այս կուսակցության միջոցով, իսկ վերջին տարիներին տնտեսական հզորացմանը զուգահեռ աճում է Չինաստանի գլոբալ դերակատարությունը տարբեր ուղղություններով՝ այդ թվում և մեր տարածաշրջանում։ Հանրապետականը համագործակցության մեծ փորձ ունի նաև եվրոպական տարբեր կառույցների հետ տարվող աշխատանքի տեսանկյունից, իսկ եվրոպական քաղաքական միավորումները մեծ ազդեցություն ունեն ԵՄ-ի կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականության և հարևանության հետ տարվող քաղաքական ուղեգծի կառուցման համատեքստում, ինչի ներազդեցությունը կրում է նաև Հայաստանը։
Ի դեպ, նաև ՀՀԿ-ի ունեցած կապերի արդյունքում է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ եվրոպական տարբեր քաղաքական միավորներ՝ ներառյալ եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքը՝ ԵԺԿ-ն, ու եվրոպական տարբեր պատգամավորներ իրենց համերաշխությունն էին հայտնում, ճանաչում և դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը։ Նույնը կարող ենք ասել նաև այս ընտանիքի կողմից հայ ռազմագերիների հարցով բարձրաձայնումների ու Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականների առումով: Ուստի ՀՀԿ-ն կարևոր ռեսուրս է ոչ միայն ներքին քաղաքականության, այլև արտաքին քաղաքականության տեսանկյունից, և դրանից հրաժարվելը շատ մեծ շռայլություն կլինի հայաստանյան քաղաքական դաշտի համար, քանի որ նման միջազգայնացված ռեսուրս դժվար թե երկրում մեկ այլ կուսակցություն ունենա։
Այսինքն՝ ՀՀԿ-ն պետությունից դուրս, ԱԳՆ-ին զուգահեռ ասիմետրիկ միջազգային կապեր ունեցող կառույց է, իսկ դրա հետ դժվար է հաշվի չնստելը, քանի որ այդ կապերը երկրի շահերի տեսանկյունից լուրջ գործոն են, և որտեղ որ ԱԳՆ-ի ձեռքերը չեն հասնում, այդտեղ օգնության կարող է հասնել ասիմետրիկ միջազգային համագործակցությունը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․04.21թ
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից