ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահը լիազորություններ չունի և վարչապետի կամակատարն է՞. Տիրան Խաչատրյանի փաստաբանը՝ Փաշինյանի ներկայացուցչին 04/29/2021 14:27 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործով նախնական դատական նիստը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արմեն Սարգսյանի՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Խաչատրյանին պաշտոնից ազատելու պատճառը դարձել է Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «ծիծաղով» արձագանքելը։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին լրատվականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե պատերազմի ընթացքում կրակված «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով՝ ակնարկելով, որ գուցե Ռուսաստանը 80-ականների արտադրության զենք է տրամադրել Հայաստանին։
Փաշինյանի նշված հայտարարությունը բուռն արձագանք է ստացել թե՛ ՌԴ-ի կողմից, թե՛ փորձագիտական հանրության կողմից, քանի որ, ինչպես հայտնում են փորձագետները, դա առնվազն պրոֆեսիոնալ չէ։ Դրա հավանականության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը մեկնաբանել էր ծիծաղով՝ նշելով, որ դա հնարավոր չէ, որի հաջորդ օրը նա ազատվեց պաշտոնից։
Վարչական դատարանում այսօր կայացած դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ խախտվել է Տիրան Խաչատրյանի լսված լինելու իրավունքը, մասնավորապես, Սահմանադրությունն ամրագրում է, որ միջամտող վարչական ակտ ընդունելիս անձի լսված լինելու իրավունքը պետք է ապահովվի։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական ծառայողներին պաշտոնից ազատումն իրականացվում է հետեւյալ կարգով՝ նախ պետք է լինի վարչապետի առաջարկությունը ուղղված ՀՀ նախագահին, պետք է լինի բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական ծառայողներին պաշտոնից ազատելու նախագիծը եւ պետական լիազոր մարմնի համապատասխան միջնորդությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ այս փաստաթղթերի մասին Խաչատրյանը տեղեկացված չի եղել, ինքը չի արտահայտել իր դիրքորոշումը, ուստի՝ խախտվել է նրա լսելի լինելու իրավունքը։ Բացի դա՝ ըստ հայցվորի՝ Խաչատրյանի նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել։
Երրորդ անձի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն էլ ներկայացրեց առարկությունները՝ նշելով, որ գոյություն չունի վարչական ակտ՝ արտաքին ներգործության հիմքով, այն անհատական իրավական ակտ է, որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել, ուստի՝ դատարանից խնդրեց մերժել հայցն ամբողջությամբ։
Վարուժան Ավետիքյանի հարցին՝ արդյոք նախագահն իրավունք ունի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին հրամաններ տալ և եթե այո, ապա արդյո՞ք տվյալ անձը պարտավոր է կատարել այն, պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ հրամանների կատարման մասով նման ենթակայություն չունի։
«Մենք նշել ենք, որ առկա են և ենթակայության, և աշխատանքային հարաբերություններ։ Աշխատանքային հարաբերություններն այնքանով, որքանով նշանակելու իրավասություն ունեցող սուբյեկտը Հանրապետության նախագահն է, ենթակայական հարաբերությունների առումով՝ այն տեսանկյունից, որ ԶՈՒ ԳՇ-ն ԶՈՒ բաղկացուցիչ մասն է, որը Կառավարության ենթակայության ներքո է»,- նշեց նա՝ հավելելով, որ նախագահի կողմից հրամանագիր ստորագրելը ձևական բնույթի է, նախագահը զուտ ֆորմալացնում է վարչապետի առաջարկությունը՝ ստորագրելու ձևով։
Վարուժան Ավետիքյանի հարցին՝ նախագահն արդյո՞ք լիազորություն չունի և կամակատարն է վարչապետի, վարչապետի ներկայացուցիչն առաջարկեց՝ մնալ զուտ իրավական դաշտում՝ առանց սուբյեկտիվ մեկնաբանման, խորհրդարանական հանրապետություններում որոշումներ կայացնողը վարչապետն է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից