ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմից եկել ու ինձ խոսք եմ տվել՝ նենց եմ անելու, որ մեռած երեխեքի համար ստեղծեմ ուժեղ երկիր. Եղել է օր՝ 800 հոգի մարդ եմ կրճատել. Քերոբյանը՝ կրճատված աշխատակիցներին 04/29/2021 11:53 | ԼՐԱՀՈՍ
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կառավարութան մոտ հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, որոնք նախարարության օպտիմալացման ծրագրերով կրճատվել են։
«Բոլորը շատ են խոսում, որ պետական կառավարման մարմինները կարող են ավելի արդյունավետ աշխատել, կարող են ավելի քիչ մարդով ավելի լավ արդյունք տալ, ես բիզնեսից եմ եկել և համաձայն եմ այդ մտքի հետ։ 69 հաստիք է կրճատվել, բայց ավելի քիչ մարդ կա»։
Քերոբյանը նշեց, որ կրճատվել են միայն նորարարության և մոնիթորինգի վարչության աշխատակիցները։ Նրանց կրճատելու մասին որոշվել էր դեռ դեկտեմբերին։
«Իրենք օրենքի համաձայն կոմպենսացվելու են և ունենալու են բավականին երկար ժամանակ այլ աշխատանք ման գալու համար։ Որ շատ անկեղծ ասեմ՝ որոշվել է դեկտեմբերին և էլի պետական կառավարման անարդյունավետ աշխատանքի պատճառով այսքան երկար տևեց»։
Հարցին՝ ինչու հենց գյուղոլորտից են աշխատակիցներին կրճատում՝ Քերոբյանը նշեց. «Ինչ որ տեղից պետքա սկսվի՝ ճիշտա՞։ Հերթով ամեն ինչ անում ենք։ Լինելու են վերակառուցումներ, որի արդյունքում կլինեն մարդիկ, ում կարիքն այլևս չկա,կկրճատվեն և գործառույթը կարելի է օնլայն անել...»։
Քերոբյանը խոսեց նաև իր աշխատավարձից, նշեց, որ այն էապես կրճատվել է, երբ տեղափոխվել է գործադիր։ Աշխատակիցները նշեցին, որ ժամանակավոր ծառայություն են մատուցում, ուստի իրենք մեկ ամսից էլ քիչ ժամանակ ունեն աշխատանք գտնելու համար, նախարարի պաշտոնակատարն էլ պատասխանեց՝ «Կարծեմ էդպես չէ։ Խոստանում եմ՝ ես կնայեմ, մաքսիմալ ինչքան հնարավոր է կոմպենսացիա ձեզ կառաջարկվի»։
Քերոբանը նշեց, որ օպտիմալացումով ու կրճատումների հաշվին դրական զարգացում կլինի։ Վերջինս տեղեկացրեց, որ 153 կետից բաղկացած ցուցակ են իրեն տվել, թե ինչ է արել վարչությունը նախորդ տարի։ Նշեց նաև, որ ակցիա անողները բարձրագույն կրթություն ունեն, մի աշխատանք իրենց համար կգտնվի։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ ինքն անասնաբույժ է, իրենց մարզում գործարան չկա՝ մի գյուղապետարան է, երկու մանկապարտեզ ու մի դպրոց, ինքը որտե՞ղ է աշխատանք գտնելու։
«Մեզ մոտ անասնաբույժների նենց մեծ պահանջարկ կա, եկեք ձեզ ուղարկենք, այնտեղ գործ կա։ Իմ կյանքում եղել է, օր, երբ որ ես 800 հոգի մարդ եմ կրճատել»,-ասաց Քերոբյանը։
Նախարարի պաշտոնակատարը հստակ չասաց, թե ինչպես է լուծվելու կրճատվող աշխատակիցների հետագա զբաղվածության հարցը։ Երիտասարդ կադրերն էլ բողոքում էին՝ չեն ուզում առանց աշխատանք մնալ։
«13 տարեկանից աշխատում եմ, մի օր չի եղել, որ ես անգործ մնամ։ Եթե մարդը ուզում ա գործ ճարի՝ հաստատ ճարողա։ Ես պատերազմից եկել եմ ու դարձել եմ նախարար ու էդ ժամանակ ինքս ինձ խոսք եմ տվել, որ աշխատելու եմ նենց անեմ, որ մեռած երեխեքի համար ստեղծեմ լավ ուժեղ երկիր, հիմա ես իմ աշխատանքով անելու եմ այնպես, որ իրանց հիշատակը վառ լինի ու դա լինելու է հզոր տնտեսություն ստեղծելով»։
Քաղաքացիներն էլ պահանջեցին հարգանքով խոսել զոհված զինծառայողների մասին։
«Հարցը լուծված է»,-հայտարարեց Քերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ