ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Բեկից հետո միայն ադրբեջանական դրոշներ են, հայկական դրոշ չկա, մարդիկ ահ ու սարսափի մեջ են. Իսագուլյան 04/29/2021 19:46 | Քաղաքական
Լավ կաներ Արայիկ Հարությունյանը գար Շուռնուխ, մեզ հետ միասին նստեր ու քննարկեր, թե ինչ է տեղի ունեցել։ Զարմանում եմ՝ մարդը կարող է մասնակցի ընտրություններին, հաղթի, երդում տա ու ասի՝ գիտեք ինչ, ինձ հետ հավասարազոր մեղավոր է նաև ընդդիմությունը կամ ժողովուրդը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։
«Պետք է տխմարներին ասել, որ, եթե ժողովուրդը մեկին իշխանության է բերում, այդ մարդը ստանձնում է բոլոր խնդիրները լուծելու պարտավորություն՝ պետության և ժողովրդի անունից։ Եթե որևէ մեկը լցրել է տակը, փախել է պատերազմի ճակատից, հանձնել է հողը թուրքին ու ասել՝ գիտես, ընդհանուր միասնական տեսակետ չկա... Ես Արայիկ Հարությունյանին ասում էի՝ տղա ջան, ոնց ես արտգործնախարար նշանակում սորոսական Մասիս Մայիլյանին, մինչև հիմա էլ պահում է աշխատանքի, որը մեր ռազմավարական գործընկերոջ երկիր գնալու իրավունք չուներ, մուտքը փակ էր։ Երբ ԱԽ քարտուղար է նշանակում Սյամո Բաբայանին, որի մուտքը ևս արգելափակված է ՌԴ։ Երբ այդ մարդուն բազմաթիվ անգամներ ասում էի՝ ում եք դեմարշ անում, ասում էր՝ մեր օդը փակ է, ես ու Նիկոլը փակել ենք։ Բա որ օդը փակել էին, բա ընդդիմությունն ասում էր՝ օդը փակված չի, որ դուք եկել եք Արցախը ծախելու, հիմա էլ ասում եք՝ ընդդիմությունը»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը գիտեր, որ նրանք եկել էին Արցախը վաճառելու համար, իսկ կանգնել ասել, թե իշխանությունն ու ընդդիմությունը միասնական կարծիք չունեին՝ ինչ կապ ունի ով ինչ կարծիք ունի, կարևոր է, որ իրենց ու Ալիևի կածիքները համընկել են։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, սակայն իշխանության և ընդդիմության միջև միասնական կարծիք չի ձևավորվել պատերազմը կանգնեցնելու հարցում.
«Չի ձևավորվել քաղաքական միասնական կարծիք իշխանության և ընդդիմության միջև և, կարծես թե պատերազմը կանգնեցնելը այդ օրը համարում էին դավաճանություն»,-ասել է Արայիկ Հարությունյանը։
Գառնիկ Իսագուլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Ա.Հարությունյանը փորձում է օգնել, որ այստեղ իշխանության մնան թուրքերը, որ ինքն էլ այնտեղ իր գործունեությունը շարունակի՝ հանձնի Արցախի մնացած մասը , Սյունիքը։ Ցանկանում են իրենց ծրագիրը մինչև վերջ հասցնել։
Իսագուլյանը նշեց, որ հիմա գտնվում է Շուռնուխում, մարդիկ ահ ու սարսափի մեջ են ապրում, իսկ Նիկոլի և Արայիկի քարոզչությունը Սյունիքով մեկ այնպիսի սարսափելի բաներ են տարածում, որ մարդիկ համաձայն են ամեն ինչ տան, միայն թե իրենց երկրորդ երեխան չզոհվի։
«Տարածում են, թե, եթե նոր իշխանությունները գան հանկարծ, նոր պատերազմ է սկսվելու, այ քո երեխան զոհվել է, երկրորդն էլ է զոհվելու, դրա համար պետք է Նիկոլը մնա, Արայիկն էլ՝ Արցախում մնա, որ հանկարծ էդ հողերը չհանձնեն, երկրորդ որդին էլ՝ չզոհվի»,- նշեց նա՝ հավելելով, որ սյունեցին այսօր այնպիսի ծանր հոգեբանական իրավիճակում է, որ մտածում է, որ այլևս ի վիճակի չէ իր տունը պաշտպանել, իսկ քանի որ ի վիճակի չէ, գոնե իր երկրորդ որդին ողջ մնա, չզոհվի։
«Հիմա՝ ինչ կասի Արայիկ Հարությունյանը, ինչ կասի՝ Նիկոլը, հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի»,- նշեց Իսագուլյանը։
Իսագուլյանի խոսքով՝ Դավիթ Բեկից հետո միայն ադրբեջանական դրոշներ են, հայկական դրոշ չկա, ամենուրեք բարձրացված են 50 մետրանոց ադրբեջանական դրոշները։
«Պատկերացրեք՝ այս ճանապարհով գնացող-եկող մարդկանց բարոյահոգեբանական վիճակը։ Հենց հիմա՝ Շուռնուխում հայն իր տանը փոքր հայկական դրոշ է դրել, որ իմանան հայկական է, կողքը՝ էլի ծածանվում է 50 մետրանոց ադրբեջանական դրոշը։ Մարդը վախենում է, իր անասունը, հավը ճանապարհն անցավ՝ արդեն իրենը չի։ Այդ մարդն այլևս երկար չի մնա»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն ինչ ուզեն, կարող են անել, ոչ մի տեր չկա, ոչ մի հայկական զինվոր չկա, ռուսները մեկ Դավիթ Բեկում են կանգնած, մեկ՝ ճանապարհի վերջում ։
«Պատկերացրեք՝ հայի հոգեվիճակը, որ անցնում է անտառի միջով։ Ցանկացած պահի, եթե դեմդ կտրեն, կասեն՝ մեր տարածքն է, ինչ կուզենք՝ կանենք, դուք էլ օկուպանտ եք, ինչու եք մտել մեր տարածք։ Նիկոլը ծախել է հայրենիքը՝ Արայիկի հետ, այս պահին ես գտնվում եմ Ադրբեջանի տարածքում՝ ըստ Նիկոլի»,- նշեց Իսագուլյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից