ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյան․ անարխիստը․ «168 ժամ» 04/29/2021 08:42 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Ժողովրդի իշխանություն»։ Սա է այն հիմնական կոդը, որով Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք տարի պահպանում է իշխանությունը և մտադիր է վերարտադրվել առաջիկա ընտրություններում։ «Ժողովրդի իշխանություն» արտահայտությունն իրականում մեղմասացություն է, էվֆեմիզմ, որով նա փորձել է քողարկել անիշխանությունը, փորձել է, հաջողում է, և կա վտանգ, որ էլի կհաջողի։
2018 թվականի այս օրերին Հայաստանում անիշխանություն էր՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ահա այդ անիշխանությունը Նիկոլ Փաշինյանը փաթեթավորեց՝ որպես «ժողովրդի իշխանություն», և իրեն պարտադրեց՝ որպես վարչապետ։ Հետագա իրադարձությունները, Ազգային ժողովի պաշարումն ու առումը, որպես դրա հետևանք՝ 2018-ի դեկտեմբերի ընտրություններն անիշխանության լեգիտիմիզացիայի փորձեր էին, որոնք սոսկ ֆորմալ ձևակերպումներ տվեցին անիշխանությանը, բայց երևույթն ինքնին դրանից չփոխվեց․ Նիկոլ Փաշինյանը հաստատվեց վարչապետի պաշտոնում՝ որպես անիշխանության առաջնորդ։
«Ժողովրդի իշխանությունը» հաճելի թույն է, որը սղոցում է մարդկանց ունկերը և նրանց մոտ ստեղծում է պատրանք, թե իրենք են իշխանության կրողները։ Իրականությունը ճիշտ հակառակն է․ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի իշխանության մարմնավորողը, այլ նրա անձնական իշխանությունն է մատուցվում՝ որպես «ժողովրդի իշխանություն»։ Անկախ իրերի դրությունից, սակայն, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է այս մեղմասացությունը դարձնել քաղաքական կրեդո և մոլորության մեջ գցել հասարակությանը, որն ինչ-որ իմաստով նարկոտիկ կախվածության մեջ է հայտնվել այն ստից, որ փողոցի այն տղան մարմնավորում է «ժողովրդի իշխանությունը»։ Քանի որ սուտը ներարկվել է չափազանց մեծ չափաբաժիններով, պատրանքն էլ մեթոդաբար պարտադրվել է՝ որպես իրականություն, հասարակության առնվազն մի մասը դեռևս չի գիտակցել, որ Փաշինյանն այլևս ոչ թե փողոցի այն տղան է, այլ կառավարական ամառանոցի բդեշխն ու զրահապատ շարասյուների ուղևորը, որի համար ժողովուրդը ոչ թե իշխանության աղբյուր է, ինչպես ներկայացվում է, այլ իշխանության, իսկ ավելի ճիշտ՝ անիշխանության հենարան։
Ահա այդ հենարանի վրա խարսխվելով էլ Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի Հայաստանը պահում է անիշխանության ռեժիմում՝ դրա համար իրացնելով իշխանության ընձեռած բոլոր հնարավորությունները։ Հակառակ պարագայում, երկրում իշխանության գոյության պայմաններում, պետության հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ, որովհետև դա հնարավոր էր անիշխանության դեպքում միայն։ Քաղաքական կայացած համակարգի ու էլիտաների բացակայության պայմաններում «ժողովրդի իշխանությունն» իրականում անարխիան է՝ դասական սահմանմամբ հասարակությունը՝ առանց պետականության։
Իր իշխանության արշալույսին բոլոր «իզմերը» մերժող Նիկոլ Փաշինյանն իրականում դավանում է անարխիզմին, որը պետությունը համարում է ոչ ցանկալի և վնասակար ինստիտուցիա։
Փաշինյանի առանձնահատկությունն այն է, որ նա ոչ թե սոցիալական, այլ ինդիվիդուալ անարխիզմի կրող է և անիշխանությունը կառուցում է իր անձնիշխանության առանցքի շուրջ։ «Ժողովրդի իշխանության» ականջահաճո կարգախոսի ներքո»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 29․04.21թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ