ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավելի պարզ ընտրություն Հայաստանում երբևէ չի եղել․ «Փաստ» 04/29/2021 10:02 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական փոփոխությունների չստացված հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մետրոյում «հպարտ քաղաքացու անձնագիր»-բուկլետ տվեց մի աղջկա, որը պատռեց այդ բուկլետն ու, քաղաքավարի ասած, վերադարձրեց Փաշինյանին: Ի դեպ, այդ օրը մի քանի շատ կարևոր արձանագրումներ եղան։ Եթե այդ աղջիկը պատռեր այդ բուկլետը, դիցուք, դրանից մեկ տարի առաջ, ապա մետրոյի ժողովուրդը չեմ պատկերացնում, թե ինչ կաներ այդ աղջկան, իսկ այդ օրը ոչ ոք նույնիսկ չնախատեց աղջկան, ավելին՝ նույնիսկ մի քանիսը գոհունակությամբ ժպտում էին: Միայն սոցցանցերում մի քիչ «հոշոտեցին» նրան, հասկանալի է՝ ովքեր:
Նույնանման դրվագներ էին հոգևորականի կողմից Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում թողնելը, զոհված զինծառայողի բարեկամի կողմից գերեզմանին ծաղիկներ դնելու արգելումը և, վերջապես, Փաշինյանի սյունիքյան վերջին տապալված արշավանքը։ Սրանք դրվագներ են, սոսկ դրվագներ, որոնք, սակայն, որոշակի եզրահանգումների տեղիք են տալիս: Եվ ուրեմն, որո՞նք են այդ արձանագրումները։ Նախ՝ այնպես չէ, որ այս երեք տարվա ընթացքում հասարակությունը հլու-հնազանդ կուլ է տվել Նիկոլի արկածները, ուրիշ խնդիր, որ դեմ առ դեմ բողոք արտահայտել են հատուկենտ մարդիկ։ Ես սա օրինաչափ եմ համարում, քանի որ նախ՝ մեր ժողովուրդը չափազանց կոռեկտ ու տոլերանտ է, և բոլորը չէ, որ կարող են կանգնել երկրի ղեկավարի դեմ ու ասել այն, ինչ մտածում են։ Սակայն այս դրվագները լավագույն ինդիկատորն են, թե ինչ է մտածում հասարակության մի մեծ շերտ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության մասին։ Հաջորդ արձանագրումն այն է, որ հասարակության մեծ մասը միայն հիմա է հասկանում, որ Հայաստանն արդեն 3 տարի ղեկավար չունի։
Մետրոյի աղջիկը ավելի վաղ էր հասկացել, հոգևորականը, զոհվածի հարազատը՝ մի փոքր ավելի ուշ: Կամ գուցե ավելի շուտ, բայց ի ցույց դնելու պատճառ և առիթ չէր եղել։ Այո, թեպետ պարադոքսալ է թվում, բայց մենք երեք տարի շարունակ չէինք հասկանում, իսկ շատերը չէին ուզում հասկանալ, որ Հայաստանը ղեկավար չունի։ Հարյուր հազարավոր մարդիկ էյֆորիայի տակ փողոցից իշխանության գահին նստեցրին մի մարդու, որն իր կյանքում եղել է ոչ լիարժեք ուսանող, կիսատ լրագրող ու խմբագիր, կիսատ պատգամավոր, վերջապես մարդ, որը չդարձավ պետության ղեկավար։ Դուք տեսե՞լ եք այսքան արկածախնդիր, անհավասարակշիռ, ստախոս երկրի ղեկավար։ Կարո՞ղ է ղեկավարը 30 տարի շատ թե քիչ, լավ թե վատ կառուցած երկրի բանակը գիտակցաբար տանել ոչնչացնելու, համավարակի ամենապիկ ժամանակահատվածում Այո-ի քարոզարշավ անել, անխտիր, առանց բացառության փչացնել բոլոր գործընկեր պետությունների հետ հարաբերությունները, կազմաքանդել տնտեսությունը, պետական ինստիտուտները, ամենուր տարածել թշնամանք, ատելություն, սուտ ու կեղծիք։
Մենք այս երեք տարին չենք ունեցել երկրի ղեկավար, մենք այդպես էլ չունեցանք երկրի 4-րդ ղեկավարը։ Դա նույնիսկ գիտեր ինքը՝ Նիկոլը, դրա համար, բացի քանդելուց ու ավերելուց, ուրիշ ոչինչ չէր անում, ոչ մի բանի համար պատասխանատվություն չէր ստանձնում: Հետևաբար ֆարս է նաև նրա հրաժարականը։ Ո՞ր պաշտոնից է նա հրաժարական տվել։ Երկրի ղեկավարի՞։ Ամենևին։ Նա հրաժարական է տվել պարտության սիմվոլի, մերկ թագավորի «պաշտոնից», բայց մի նպատակով՝ առաջիկա ընտրություններում իր հանցակիցը դարձնելու հազարավոր մարդկանց, երկրի կործանման պատասխանատվությունը ուրիշների վրա դնելու, միակ ատելին ու մերժվածը չլինելու համար։ Կարծում եմ՝ նրան էլ է հետաքրքիր, թե Հայաստանում քանի՞ մարդ կա, ով պատրաստ է իր հետ կրել ազգային աղետի, ամոթի և նվաստացման բեռն ու պատասխանատվությունը։ Արձանագրենք. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրություններ՝ արդեն Հայաստանի Հանրապետության իրական ղեկավարի պաշտոնի համար։
Պարտության սիմվոլը, որքան էլ անբնական, հակաքաղաքագիտական ու հակաբարոյական է, ևս հայտ է ներկայացրել։ Բնականաբար, արդեն երկրորդ անգամ օգտագործելու է իր «զինանոցում» մշտապես առկա էժան պոպուլիզմը, դարակներում պահած քրեական գործերը, տիրաժավորած ստերը։ Մի խոսքով... Ամփոփենք՝ ավելի պարզ ընտրություն Հայաստանում երբևէ չի եղել։ Կա՛մ դու ընտրում ես այսուհետ ևս ամեն օր պատառ-պատառ պարտվելու ճանապարհը, կա՛մ ընտրում ես համազգային աղետից արժանապատվորեն մեջքդ ուղղելու և այս արևի տակ ապագա ունենալու ճանապարհը։ Ուրիշ ընտրություն չկա։ Հունիսի 20-ը մեր օրացույցում չի կարող դառնալ ամոթի ևս մեկ օր: Մեր հասարակությունը, վստահ եմ, դեռ այնքան արժանապատվություն ունի, որ վերջնականապես փակի նիկոլիզմի ամոթալի էջը, իսկ Նիկոլն ու նրա նման որևէ մեկն այլևս Հայաստանի ղեկավար չի լինի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․04.21թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից