ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Քերոբյանը կրճատել է նախարարության գյուղոլորտի 69 հաստիք. Աշխատակիցները պահանջում են հանդիպում նախարարի հետ 04/29/2021 11:18 | ԼՐԱՀՈՍ
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները կառավարության մոտ բողոքի ակցիա են կազմակերպել. նախարարությունում աշխատատեղեր են կրճատվում։ Ակցիայի մասնակիցները տեղեկացրեցին, որ կրճատվել է նախարարության գյուղոլորտի 69 հաստիք, հավանաբար երկու ամսից կլուծարվի նաև խորհրդատվական բաժինը։
«Ամեն մարզային կառույցում թողնում են երեք մասնագետ, նման ծավալի աշխատանք երեք մասնագետով հնարավոր չէ կատարել։ Ունենք տպավորություն, որ նախարարության օպտիմալացման գործընթացը կատարվում է միայն գյուղատնտեսական վարչության աշխատողների հաշվին։ 69 հաստիք է կրճատվում, ունենք չճշտված տեղեկություն, որ կա 100-ից ավելի թափուր հաստիք»,- հայտնեց աշխատակիցներից մեկը։
Ակիցիային մասնակից քաղաքացիները պնդում են՝ գյուղացին հենց այս մասնագետների կարիքն ունի։ Վերջիններս բուժման և պրոֆիլակտիկ աշխատանքներում խորհրդատվություն են տրամադրում, օգնում, որ գյուղատնտեսությունը զարգանա, իսկ հիմա, երբ մասնագետներին կրճատում են, վստահ են, որ այս ոլորտը չի զարգանա և մեծ հարված կհասցվի՝ գյուղացին կմնա մենակ։ Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող պետական օժանդակության ծրագրեր կան, որոնք ամբողջ ծանրաբեռնված էին այս կառույցների վրա։
«Գյուղատնտեսությամբ զբաղվողները միլիարդներով սուբսիդավորված վարկեր են ստացել, գումարների ծախսման հետ կա ճիշտ մոնիթորինգի կամ ուղորդման անհրաժեշտություն։ Քիչ աշխատակից ունենալու դեպքում հնարավոր չի լինելու կառավարել։ Խելացի անասնագոմերի, ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը ևս պարտադիր մոնիթորինգի կարիք ունեն ու անհասկանալի է, ինչպես է կառավարվելու այդ գործընթացը»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Աշխատակիցներից մեկը հայտնեց, որ նախարարը իրենց աշխատանքը անարդյունավետ է համարում, այնինչ ըստ աշխատակիցների՝ Վահան Քերոբանը պարզապես գործից անտեղյակ է։
«Նա նույնիսկ չգիտնի՝ ինչ աշխատանք ենք կատարում, ինչն է մեր պարտականությունը»,- նշեց աշխատակիցը։
Տարբեր մարզերի աշխատակիցները պահանջում են հանդիպել նախարարին պարզաբանելու՝ եթե վատ են աշխատել, թող աշխատակազմին փոխեն կամ եթե վատ են աշխատել, ինչո՞ւ են իրենց պարգևավճար տրամադրել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ