ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղ ակցիայի ընթացքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանների և ԱԱԾ ՊՊԾ պետի անհամաչափ գործողությունների դեմ քրեական գործ կհարուցվի 04/29/2021 12:33 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանության ծառայողների և ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի անհամաչափ գործողությունների, ինչպես նաև՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գործողությունների դեմ քրեական գործ կհարուցվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց՝ 2020թ դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքը։
Հիշեցնենք, որ 2020թ դեկտեմբերի 28-ին Արծվիկ Մինասյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ նույն օրը խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողներն առանց որևէ իրավական հիմքի բռնի կերպով բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նշված հաղորդումն ուղարկվել է ՔԿ, որտեղ քննիչ Լիլիթ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվել: Որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշման դեմ դատախազություն ներկայացված բողոքի մերժումից հետո որոշումը բողոքարկվել է դատական կարգով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Արծվիկ Մինասյանը բացատրություն է տվել՝ նշելով, որ հավաքը եղել է ինքնաբուխ, որի ընթացքում չի խախտվել որևէ իրավական նորմ: Բացի դա՝ ոստիկանները մինչև հավաքը ցրելը չեն զգուշացրել հավաքի մասնակիցներին՝ դրա անօրինական լինելու, հասարակական կարգը խախտելու մասին, չեն տրամադրել ողջամիտ ժամկետ՝ հավաքը դադարեցնելու համար:
Հավաքի ընթացքում Արծվիկ Մինասյանը գտնվել է մայթին, չի խախտել հասարակական կարգը, չի վիրավորել որևէ մեկին, անգամ չի հնչեցրել «Նիկոլ դավաճան »-ը, սակայն ոստիկանները առանց որևէ հիմքի բերման են ենթարկել Մինասյանին: Մասնավորապես, Մինասյանը նշել էր, որ ակցիան ցրելու գործընթացին մասնակցել են այլ անձինք ևս՝ կանաչ էլիտար համազգեստով ճաղատ անձ, իսկ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և նրա հետ գտնվող կանաչ զգեստով ինչ-որ անձի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն է գործադրվել:
Մինասյանը նյութերի նախապատրաստման ընթացքում նաև վարույթ իրականացնող մարմնին է ներկայացրել համապատասխան տեսանյութեր՝ ներկայացված հաղորդմամբ պահանջելով իրավական գնահատական տալ՝ վերջիններիս գործողություններին, ինչպես նաև՝ ոստիկանների գործողություններին և անգործությանը, մասնավորապես, պարզել կանաչ համազգեստով անձի ինքնությունը, վերջինիս կողմից հավաքի դադարեցման հիմքերը, բացատրություն վերցնել նրանից:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ