ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է՝ գերեվարված հայորդիների վերադարձ սպասվում է մոտ ժամանակներս. Բորիս Ավագյան 04/29/2021 20:26 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ բանակցություններն ընթանում են միջնորդ կողմի՝ ՌԴ-ի միջոցով, որը հիմա շատ մեծ ջանքեր է տրամադրում նրա համար, որ այդ պրոցեսը վերականգնվի և գերիները վերադառնան,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱՀ ԱԻՊԾ տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը՝ պատասխանելով հարցին, թե գերիների վերադարձի գործընթացում ինչ տեղաշարժ կարող է լինել, Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է շուրջ 1 ամիս առաջ։
Հիշեցնենք, որ նման տեղեկատվություն ապրիլի 29-ին տրամադրել էր ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան։
Ըստ նրա՝ Ռուսաստանը, որի գործադրած ջանքերի շնորհիվ դադարեցվեց պատերազմը, որպես միջնորդ կողմ մեծ ջանքեր գործադրում, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակվի և տղաները վերադառնան։
Անդրադառնալով տեղեկություններին, թե Ադրբեջանը, հավանաբար, գերիների վերադարձի դիմաց Հայաստանին որոշ պահանջներ է ներկայացնում՝ մեր համաերկրացիներին դարձնելով առեւտրի առարկա՝ մասնավորապես պահանջելով տարածքներ, Ավագյանը նշեց, որ եթե ՌԴ-ն չզբաղվեր այդ հարցով, ապա գուցե Ադրբեջանը տարածքներ պահանջեր։
«Եթե ցանկացած այլ երկիր, բացի ՌԴ-ից զբաղվեր միջնորդությամբ՝ գերիների վերադարձի հարցով, հնարավոր է, որ մեզ պարտադրեին ինչ-որ տարածքներ հանձնել։ Քանի որ ՌԴ-ն է զբաղվում այդ գործընթացով՝ համոզված եմ, որ մեր գերիները կվերադառնան Հայաստան ու ոչ մի տարածք դրա դիմաց Ադրբեջանին չի տրվի»,- ասել է նա։
Մամուլում օրերս տեղեկություն տարածվեց, որ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը հնարավոր է փոխարինվի, արդյոք դա բացասաբար չի ազդի գործընթացի վրա՝ հարցին ի պատասխան Ավագյանը նշեց. «խաղաղապահները գտնվում են գործուղման մեջ առանց ընտանիքիների և երևի թե ժամանակ առ ժամանակ փոփոխվում են։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կուղարկի բանակցային գործընթացում ոչ ավելի պակաս ճկուն խաղաղապահների հրամանատար, եթե լինի այդպիսի անհրաժեշտություն, բայց ես հուսով եմ, որ մինչև գեներալ Մուրադովի փոփոխությունը, այդ գործընթացը ավարտված կլինի»։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բաքվում շարունակում են գերեվարված մնալ շիրակցիները, որոնք գերեվարվել էին պատերազմի ավարտից հետո։ Բաքուն հայտարարել է, թե նրանք ռազմագերի չեն, այլ դիվերսանտներ։ Բորիս Ավագյանը հույս «Փաստինֆո»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ նրանք, անպայման, կվերադառնան. «Ես կարծում եմ շուտափույթ ժամանակում և ոչ թե կտևի տարիներ»։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանում պահվող անձանց խոշտանգում են, եղել են նաև սպանության դեպքեր, արդյոք պահվող շիրակցիները խոշտանգումների ենթարկվե՞լ են, Ավագյանը նշեց. «Նրանք Գեներալ Մուրադովի պահանջով, երբ նա գտնվում էր Բաքվում, ցույց էին տվել, բոլորը ողջ են» ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ