ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ավելի են խորանալու. Միքայել Մինասյան 04/29/2021 21:57 | Մեկնաբանություն
Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլ ավելի են խորանալու։ Գոնե թե ես այդպես եմ կարծում։ Հայաստանն այսօր կարիք ունի լռության, քրտնաջան աշխատանքի ու համերաշխության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Մինչդեռ Նիկոլի նախընտրական անբովանդակ ղժղժոցն ու ստի վրա կառուցած «ձայնաորսը», ինչի ականատեսն ենք արդեն, ավելի են խորացնելու խարխափող երկրի խնդիրները, ավելի են բևեռացնելու հասարակությունն ու խորացնելու են ներքաղաքական ճգնաժամը։
Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ.
1. Ես միշտ ասել եմ, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քաղաքականության մեջ է և չի տրվել «նիկոլիզմի» քաղաքական գնահատականը՝ իր քրեական հետևանքներով, ընտրությունների գնալը նշանակում է գիծ քաշել և դե ֆակտո ընդունել, որ հարցը քաղաքական է՝ բացառելով մնացած բոլոր ասպեկտները։ Իսկ ընտրության հաջորդ օրը եթե Նիկոլը մնա քաղաքականության մեջ և չհայտնվի բանտում, Հայաստանում հաստատվելու է էլ ավելի խորը ճգնաժամ։
2. Նիկոլի գլխավորությամբ ընտրությունների գնալը նշանակում է վերջնականապես ընդունել Հայաստանի ոչ ժողովրդավար իրականությունը և Նիկոլի խաղի կանոնները, որոնք անբարոյական են, ամբարտավան և օրեցօր փոխվում են՝ նրա օրվա քմահաճույքներով։
3. Նիկոլի և իր ծաղրածուների հետ մրցել ընտրություններում նշանակում է կա՛մ չընդունել, որ դու մրցում ես ազգի ու պետության դավաճանների հետ, կա՛մ ընդունել նրանց դավաճան լինելու փաստը, բայց անտեսելով դա՝ մտնել քաղաքական պայքարի մեջ։
4. Ես քաջատեղյակ եմ, թե ինչ են մտածում և խոսում իմ քաղաքական կերպարի մասին նախկին և ներկա իշխանություններն ու նախկին և ներկա ընդդիմությունները, որոնք նախընտրում են չտեսնել փաստերը՝ հիմնվելով սեփական վախերի և աշխարհընկալման վրա։ Այդ իսկ պատճառով որոշել եմ չմտնել այս ընտրական ցիկլ՝ վերջնականապես ապացուցելու, որ իմ պայքարը պետության համար էր՝ ո՛չ պաշտոնի կռիվ էր, ո՛չ էլ՝ անձնական շահի։
5. Ես չեմ մասնակացելու ընտրություններին, քանի որ գիտեմ, որ դա կարող է, մեղմ ասած, նեղացնել հականիկոլական իրական պայքարի մարտիկներին, որոնք մտածում են, թե լինելով Հայաստանում՝ իրենք են վարել իրական պայքարը և դրսից պայքարողը պետք է մնա ստվերում կամ աջակցողի դերում։ Հասկանում և հարգում եմ նման մոտեցումները։ Գիտակցում եմ, որ իմ ներկայությունը կարող է ստեղծել ավելորդ լարվածություն և խանդ հականիկոլական բլոկում՝ անկախ իմ կամքից։ Քանի որ իմ պայքարը միայն Նիկոլի և «նիկոլիզմի» դեմ է և հանուն փրկության, ապա շարունակելու եմ այն ամբիցիաների տոտալ բացակայության ձևաչափով՝ տալով պայքարելու հնարավորություն առանց ներքին մրցակցության։ Եվ քանի որ միավորումը չստացվեց, գոնե կքչանա սեգեմետավորումը և ռեսուրսների ջլատումը։
6. Մեկ անգամ ասել եմ, որ դաստիարակված մարդ եմ և գիտեմ հարգել մեծուփոքր՝ ոչ միայն տարիքային, նաև ըստ արաժանիքների։ Եվ այսօր հականիկոլական պայքարին այս կամ այն կերպ մասնակցում են մարդիկ՝ մասնավորապես առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, որոնց նկատմամբ անկախ գաղափարական համաձայնություններից կամ հակասություններից, ունեմ մեծագույն հարգանք և եթե իրենք մտածում են, որ իրենց պայքարի ձևն ավելի էֆեկտիվ է և իրենց ակտիվ ներգրավվածությունը պարտադիր է Հայաստանը փրկելու համար, այդ որոշումը արժանի է հարգանքի։ Ես լավ հասկանում եմ, որ նախագահների և նրանց սատարող ուժերի ուղիղ ներգրավվածությունը թույլ է տալու Նիկոլին իր դավաճանությունը քողարկել և հանրային դիսկուրը շեղել «նախկիններ-ներկաներ», «թալան-ասֆալտ» անիմաստ ուղղությամբ՝ նախընտրական պայքարը վերածելով շոուի։ Մեր հասարակության մի ստվար մասը շարունակում է ոտուձեռով գտնվել այդ թակարդում, ուստի ես չեմ կիսում նախագահների ռազմավարությունը, բայց չեմ էլ ուզում ենթարկվել այդ խաղի կանոններին և շարունակում եմ պնդել, որ Նիկոլի վարչապետությամբ, ընտրությունները Նիկոլի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ տարբերակը չեն։
Ընտրվեց Նիկոլի դեմ պայքարի այս ձևը՝ իմ կամքին և հորդորներին հակառակ։ Ես չեմ առաջադրվելու ընտրություններին, բայց շարունակելու եմ կռվել։ Ես ընտրությանը մասնակցելու կոչ եմ անում իմ համախոհներին ու ընկերներին՝ գնացեք ընտրության և ընտրեք ոչ Նիկոլին, ոչ դավաճանին։
Ես ընտրելու եմ այն ուժին, որը Հայաստանին պարգևելու է խաղաղություն, հանրային համերաշխություն և լավ կյանքի հույս։ Գնացեք ընտրության, եթե անգամ այդ ուժի հետ ունեցել եք կամ ունեք հակասություններ։ Արեք ձեր ընտրությունը ինչպես ես եմ դա անում՝ խոնարհությամբ, գիտակցված և հստակ իմանալով ում չպետք է ընտրել։
Մենք պարտավոր ենք չկործանվել»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ