ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ են համընկնում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների «տեսակետները». «Փաստ» 04/29/2021 08:21 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին: Նա անդրադարձել է նաև Հայաստան զենք ներկրող Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանին՝ նշելով, որ նա Ռուսաստանում զենք ու զինամթերք է գնել և տեղափոխել Հայաստան: Սա Ադրբեջանի նախագահի կողմից որակվել է որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ՝ «կոնտրաբանդա»: Թշնամական երկրի ղեկավարի նման արձագանքը, երևի թե, ինքնին բնական է: Գալստյանը իսկապես մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի համար սպառազինություն հայթայթելու հարցում, և Ադրբեջանում նրա նկատմամբ նախագահի մակարդակով ատելությունը բնական է: Սակայն ուշագրավ է, որ Դավիթ Գալստյանին նույն «հաջողությամբ» մեղադրում են նաև Հայաստանի գործող իշխանությունները: Նրան մեղսագրվող մեղադրանքը, ըստ մեր տեղեկությունների, չեն հաստատում անգամ վարչապետին ենթակա գերատեսչությունները, սակայն շարունակաբար կալանքի տակ են պահում: Խոսքը մի մարդու մասին է, որը, ըստ մամուլի տեղեկությունների, պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով 24-ժամյա ռեժիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն: Ընդ որում, խոսքը զենքի առքուվաճառքի մասին չէ, այլ տեղափոխման կազմակերպման՝ 180-ից ավելի թռիչքների միջոցով:
Ի դեպ, Ալիևը չի «մոռացել» նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նրան ևս այս կոնտեքստում մեղադրանքներ ներկայացնելով: Անկարևոր չէ նշել, որ նույն Ալիևը հպարտությամբ է նշում, որ Դավիթ Գալստյանը Հայաստանում կալանավորված է, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատված է աշխատանքից: Հետաքրքիր է, որ պատերազմի հետ առնչվող քրեական գործերը քնեցվում են ԱԱԾ, Քննչական կոմիտեի և այլ կառույցների վարույթներում: Դե, նախընտրական շրջան է, իշխանությունները զբաղված են սեփական վերարտադրությամբ և նման «մանր» հարցերով զբաղվելու ժամանակ չունեն: Եվ, ըստ էության, միակ մարդը, որին փորձեցին հռչակել պատերազմում պարտության մեղավոր և շարունակում է մնալ կալանքի տակ, Դավիթ Գալստյանն է, իսկ Դավիթ Տոնոյանն էլ դարձավ յուրատեսակ «քավության նոխազ»: Ստացվում է, որ այս անձանց հարցում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների «տեսակետները» լիովին համընկնում են՝ թե՛ Դավիթ Գալստյանին անազատության մեջ պահելու, թե՛ պաշտպանության նախարարին պաշտոնից ազատելու: Դե, ինչ, մնում է՝ Ալիևի հայտարարությունների հիման վրա Հայաստանում մի քրեական գործ էլ Տոնոյանի նկատմամբ հարուցեն, ու պատկերն ամբողջական կդառնա» :
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․04.21թ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ