ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջին օրվա տեսածը մինչև հիմա մտքումս է. երկնքում աստղերից շատ ԱԹՍ-ներ էին թռչում. 2 ամսվա զինծառայողի առաջին մարտը եղել է Հադրութում 04/28/2021 19:50 | ԼՐԱՀՈՍ
Նարեկ Թումանյանը 2020 թվականի հուլիսին Նոր Գեղիից ծառայության մեկնեց՝ չպատկերացնելով, որ 2.5 ամիս հետո պատերազմ է սկսվելու։ Սեպտեմբերի 27-ին Հադրութում էին ու կիրակին սովորականի նման առօրյա ծառայության մասին կազդարարեր, եթե մոտակայքում լսվող պայթյունի ձայներն ահագնացող չլինեին։ Հասկացան, որ պատերազմ է սկսվել։
«Սարի լանջին երեք խաչ կար, որ լուսավորվում էր։ Ամեն երեկո աղոթում ու խաչակնքվում էինք։ Այս օրը լուսինը հավասարվել էր խաչին։ Կարծես երկինքն էլ էր գուշակում՝ ինչ է լինելու, խաչն էր ու ադրբեջանական պաշտամունքի լուսինը։ Առավոտյան առաջին հարվածները եղել են հենց այդ երեք խաչերին»,- «Փաստինֆո»-ին պատմել է Նարեկը։
Թշնամու հրետանին էր աշխատում, ռմբակոծվում էր նաև Հադրութ քաղաքը և դա ավելի վախեցնող էր։ Սարսափը սրտերում, ընդամենը 2 ամիս ծառայության մեջ գտնվող երիտասարդներն առանց վարանելու մղվեցին առաջնագիծ՝ պայքարելու հայրենիքի համար։
«Առաջին օրվա տեսածը մինչև հիմա մտքումսա։ Երկնքում աստղերից շատ ԱԹՍ-ներ էին թռչում։ Որոշ ժամանակ հետո մեզ մեքենաներով ուղարկեցին են դեպի սահման։ Կանգնել էինք, զորքը իջնում էր, քողարկվում էր, շրջակայքը ռմբակոծում էին, մենք էլ այդ տարածքներով էինք շարժվում» ։
Վերևից կրակ էր թափվում, իսկ զինվորները սպասում էին թշնամու հետ դեմ դիմաց կռվին։ Կրակոցները կային՝ թշնամին՝ ոչ։ Զգում էինք միայն հրետակոծության հետևանքները»,- պատմել է պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողը։
Վիրավորներն ու զոհերը շատ էին, սակայն, ինչպես նշեց զինվորը, հետզհետե զգացմունքները սառեցին, ավելի սառնասիրտ էին դարձել։ Սկսել էին արագ կողմնորոշվել, վիրավոր ընկերներին՝ օգնություն ցուցաբերել։
«Առաջին օրերը վիրավոր տեսնելը ծանր էր, բայց ահավոր սառնասիրտ էինք դարձել։ Երբ կողքդ ընկերդ զոհվում է, դու ներքուստ ցավում ես, բայց ֆիզիկապես ցույց չես տալիս»։
Նարեկն ընտանիքին հազվադեպ էր զանգում։ Իսկ երբ ստացվում էր զանգահարել, վստահեցնում էր, որ մարտական գործողություններին չի մասնակցում։ Պատերազմի ընթացում է իմացել, որ հայրը ևս կամավորագրվել է՝ որդուն տեսնելու ու պաշտպանելու համար։ Նարեկը պատերազմում լսել է շատ ծանոթ ու հարազատ ձայնը։
«Ձայն եմ լսում՝ ո՞ր վաշտն է։ Մարմնովս սրսուռ է անցնում։ Չեմ հասկանում իմ հետ ինչա կատարվում։ Ասում եմ պապ դու ե՞ս։ Մի քանի վայրկյան սառած հասկացանք, որ մենք ենք ու գրկախառնվում ենք։ Հրետանու արդյունքում մենք հասցնում ենք ընկնել փակ հատվածում ու պապան մնում է մուտքի մոտ ու բեկորային վնասվածք է ստանում ոտքից»։
Վիրավոր հորը օգնություն ցուցաբերելուց ու հոսպիտալ ուղարկելուց մի քանի օր անց, քայլեցին մինչև Մարտունու շրջան, ապա տեղափոխվեցին Ասկերան։ Նոյեմբերի 5-ին հրաման են ստացել տեղափոխվել Շուշի։ Բերդաքաղաքն էլ ապահովություն չխոստացավ զինվորներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ