ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել. Մղումը անհասկանալի է 04/28/2021 22:15 | Քաղաքական
Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդը հրաժարական է տալիս, ապա պետք է պաշտոնակատար այլևս չմնա: Հետեւապես՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո պետք է չմնար պաշտոնակատար, նրա փոխարեն այլ մարդ պետք է լիներ: Սա կտեղավորվեր քաղաքական տրամաբանության մեջ:
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Դեռեւս 2018թ-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չի կարող մնալ ԺՊ, քաղաքագետն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը 2018թ-ին և Նիկոլ Փաշինյանը 2021թ-ին հակադիր Փաշինյաններ են: Նիկոլ Փաշինյանը 2018-ին մի շարք հարցերի շուրջ այլ տեսակետ ուներ, իսկ 2021թ-ին նույն հարցերի շուրջ տրամաբանորեն հակառակ կարծիքն ունի: Այստեղ զարմանալու բան չկա: Երբ նա եկավ իշխանության, կյանքը ստիպեց, որ փոխի իր տեսակետները, հիշում եք նաև ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները, Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այնքան խնդիրներ կան, որոնց շուրջ իր կարծիքը 180 աստիճան փոխել է, որ հիմա կարիք չկա մեկ կամ երկու խնդիր քննարկել: Բոլորի համար տեսանելի է, որ այդ մարդը կայուն քաղաքական տեսակետներ չունեցող մարդ է»,-ասաց փորձագետը՝ հավելելով՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որտեղ ցանկացած մարդ օրենքը մեկնաբանում է իր ուզածով։
«Հայաստանում դե ֆակտո օրենք չի գործում, գործում է միայն քաղաքական զարգացման տրամաբանությունը »,-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Freedom House -ի տարեկան զեկույցին, ըստ որի, Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշն ընկել է՝ մեր զրուցակիցն արձանագրեց, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք հասկանում է, թե ինչ է կատարվում։
«Երկիրը վայրի ցնցումների մեջ է, որտեղ ամբողջ պետական համակարգը սպասարկում է մեկ մարդու շահերը: Միջազգային հանրությունը, մեղմ ասած, չի հետաքրքրվում Հայաստանի խնդիրներով, պարզապես միջազգային որոշ կառույցներ զգուշորեն գնահատական են տալիս, որոշ կառույցներ էլ ձեռնպահ են մնում գնահատական տալուց: Հայաստանում ապրող ցանկացած մարդու ակնհայտ է՝ թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասել է նա:
Մեր խնդրանքով քաղաքագետը նաև անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարություններին, թե պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, սակայն իշխանության և ընդդիմության միջև միասնական կարծիք չի ձևավորվել պատերազմը կանգնեցնելու հարցում.
«Չի ձևավորվել քաղաքական միասնական կարծիք իշխանության և ընդդիմության միջև և, կարծես թե պատերազմը կանգնեցնելը այդ օրը համարում էին դավաճանություն»,-ասել է Արայիկ Հարությունյանը.
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ցանկացած մարդ պետք է բարոյական սահմաններ պահպանի, որպեսզի նման հայտարարություններ չանի:
«Այսինքն` պատերազմի ժամանակ իշխանությունը վախեցել է, դրա համար չի՞ կանգնեցրել պատերազմը, քանի՞ ավանակ կա, որ կհավատա այս ձևակերպումներին: Պատկերացնու՞մ եք երկիր, որը պատերազմի մեջ է, հայտարարի՝ թեև գիտեմ պատերազմը պարտվելու եմ, բայց չեմ դադարեցնում,քանի որ վախենում եմ ընդդիմության արձագանքից: Նույնիսկ Հայաստանի իշխանությունները նման բան չեն հայտարարել, չեմ հասկանում Արայիկ Հարությունյանի մղումը՝ լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ»,-եզրափակեց Երվանդ Բոզոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ