ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմում վիրավորված Սեյրան Սարգսյանին վարկային կազմակերպությունները պարտադրում են մարել վարկերը՝ սպառնալով վերցնել սահմանի վրա գտնվող տունը 04/28/2021 17:07 | ԼՐԱՀՈՍ
Տեղ համայնքի Քարաշեն գյուղի բնակիչ Սեյրան Սարգսյանը պատերազմից հետո առողջական խնդիրներ է ձեռք բերել ու ֆինանսական դժվարությունների առաջ կանգնել. Չի կարողանում մարել վերցրած վարկերը։ Դպրոցում հսկիչ է աշխատում՝ 55 հազար դրամ աշխատավարձ ստանում, ինքն էլ տան միակ կերակրողն է։
Սեյրանը սեպտեմբերի 28-ն կամավոր մեկնել է մասնակցելու պատերազմին, եղել է Հորադիզում։ Հոկտեմբերի 6-ին նահանջի հրաման են ստացել եւ վերադարձի ճանապարհին ականի պայթյունից վիրավորներ ու զոհեր են ունեցել։ Ս.Սարգսյանը եւս տուժել է. Պայթյունի հետեւանքով բախվել է քարին ու վնասել երիկամներն ու ողնաշարը։
«Խփել ավտոն թռցրել է, երիկամներս են վնասվել, բժշկական թղթեր ունեմ։ Ուղարկել են Գորիսիս բժշկական կենտրոն։ Բուժում եմ ստացել, ձյուն էր, ոչ մի աշխատանք չեմ կատարել, աշխատանք չի եղել, զոռով երեք երեխան պահել եմ»,- «Փաստինֆո»-ին պատմել է Ս.Սարգսյանը
Դեպքից հետո Սեյրանը մոտ մեկ ամիս բուժում է ստացել։ Պետությունից որպես պատերազմի մասնակից ստացել է փոխհատուցում՝ 22.000 ՀՀ դրամ։
«Որպես պատերազմի մասնակից բռնել 22 հազար փող են տվել։ Ով, որ չի գնացել, նրանց ամենքին հարյուր քանի հազար փող են տվել, ես էլ գնացել եմ թուրքի ճակատին կռվել, ինձ էդքան փող են տվել»։
Նախքան պատերազմը Գորիսում գործող Արեգակ և Սեֆ վարկային կազմակերպություններից վարկ է վերցրել՝ կնոջ բուժման համար։ Սեյրանի զավակներն անչափահաս են, կինը ևս չի աշխատում՝ առողջական խնդիրների պատճառով։ Երկու տարի առաջ վերցրած վարկերի համար հիմա ամեն օր վճարում են պահանջում՝ սպառնալով առգրավել Սարգսյանների բնակարանը։
«Կինս 4 ամսական երեխային կորցրել է ու նեվրոզ տարել։ Երևանում բուժել են, անցած տարի մի կերպ աղջիկ ունեցանք։ Վարկը վերցրել ենք կնոջս բուժելու համար։ Աշխատել ենք՝ մի քիչ փակել։ Մի վարկից մնացել է 1,5 միլիոն, մյուսից՝ 1,3 հազար դրամ։ Ես ասել եմ՝ կաշխատենք կփակենք, ես ուրիշից փող չեմ ուզում։ Ամեն օր նամակներ են ուղարկում, թե գալու ենք բռնագանձենք։ Ի՞նչն են գալու բռնագանձեն, թող գան սահմանի տունս վերցնեն, ես էլ գամ Երևան ինձ համար ապրեմ»,- ասել է սահմանամերձ գյուղի բնակիչը։
Պատերազմի օրերին կազմակերպությունները պարտադրել են վարկի տոկոսները վճարել, ուշացումներ են եղել, ըստ Սեյրանի՝ արդարացի։ Հիմա 44 օրյա պատերազմից հետո էլ պարտքեր են կուտակվել։
«Երեք ամիս սառեցրել են, բայց տոկոսները վերցնում են։ Ասում են՝ պիտի տոկոսները բերեք փակեք։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերի վճարումը պետք է անենք։ Ասում են պիտի մուծեք։ կամ պիտի գնամ ոտքս կտրած գամ, կամ պետք է մահանամ, որ վարկերս հեչ անեն։ Ես էլ խնդրում եմ, ասում եմ՝ ժամանակ տվեք, կաշխատեմ ես ձեր վարկը քիչ- քիչ կփակեմ, առողջությունս նորմալանում է»։
Սեյրանը խնդրում է, որ վարկային կազմակերպությունները ոչ թե ներեն, սառեցնեն վարկերը մինչև կարողանան վճարումներ անել։ Նրա պարտքերի պատճառով երաշխավորը ևս չի կարողանում հիմա վարկեր վերցնել։
«Երաշխավորս է տուժել, գնացել է, որ վարկ վերցնի անտոկոս՝ չեն տալիս, ասում են պետք է Սարգսյան Սեյրանը վճարում անի՝ 300 հազար դրամ, տոկոսների գումարը մարի, որպեսզի ձեզ էլ վարկ տանք։ Ես խնդրել եմ, ասել եմ, որ ձմեռա, ձյունա, աշխատանք չկա, 55 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, երեք երեխա պահում, կաշխատեմ, կվճարեմ, առողջականս էլ այն չի եղել, բուժում եմ ստացել, տակ եմ տվել։ Հիմա մի քիչ լավ է առողջականս, ձյունը հալվում է, շինարարական աշխատանքները շուտով սկսվում են, կարող եմ աշխատել, վճարումները քիչ-քիչ անեմ։ Ինձ նոյեմբերի 20-ից կանչել են, թե պիտի բերես վճարումն անես»։
Քարաշենի վարչական ղեկավար Գառնիկ Շահնուբարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ Սեյրանը պատերազմի մասնակից է և գտնվում է սոցիալապես շատ վատ վիճակում։
«Լավ չեն ապրում, աշխատանք չկա, առողջություն չկա, իրենց վիճակը ծանր է, ինքն էլ խոշորացված համայնք է, չենք կարողանում օգնել։
Ես գիտեմ, որ վարկ են վերցրել, աշխատանք էլ չկա, լավ աշխատող է, բայց անասուն չունի, հիմա էսօր իր համար դժվար է»։
Տեղ համայնքի Ղեկավար Ներսես Շադունցն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ համայնքում նման խնդրի առաջ կանգնած են գրեթե բոլորը։
«Անասուններ են գնել, որ տանեն պահեն, պատերազմը սկսվել է, անասունները կես գնով վաճառել են, հիմա էդ վարկերի տակ ճռռում են, չգիտեն ոնց փակեն, ոչ էլ աշխատատեղ ունենք։ Այս համայնքում բոլորն այդ խնդիրն ունեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից