ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-լիտվական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների արտացոլանքը՝ Լոռու մարզում Լիտվական անտառ հիմնվեց 04/28/2021 10:45 | ԼՐԱՀՈՍ
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Աննա Մազմանյանը և մի շարք պաշտոնատար անձինք Լոռու մարզում տնկեցին հայ-լիտվական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները խորհրդանշող Լիտվական անտառի առաջին տնկիները։
Լիտվայի Հանրապետությունը Եվրոպական Միությունից առաջին երկրներից մեկն էր, որ արձագանքեց ՀՀ կառավարության կոչին և միացավ «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը։ Նախաձեռնության շրջանակում Լիտվան շուրջ 10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։
Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում։
«Հայաստանի Հանրապետությանն ու Լիտվային միավորում են մշակութային ու քաղաքակրթական մի շարք ընդհանրություններ, որոնք լավագույն հենք են ապահովում մեր 30-ամյա կապերն ավելի ամրապնդելու, խորացնելու համար, ի մասնավորի նաև բնապահպանական ոլորտում»,-իր ողջույնի խոսքում նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Լիտվայի Հանրապետության գործընկերներին,-ողջունում եմ Լիտվայի Հանրապետության կողմից «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը 10,000 կեչու նվիրաբերությունը․ դա լավագույնս է արտահայտում վերաբերմունքը բնապահպանության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտի նկատմամբ։
Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության Կառավարությունը բնապահպանական մի շարք ծրագրերի իրականացման և կլիմայական օրակարգի առաջմղման բավականին հավակնոտ պատրաստակամություն է հայտնել, և ահա այս շրջանակներում այս տարի հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ ծառատունկերի մեկնարկ է տրվել։ «10 միլիոն ծառ» նախաձեռնությունը հանրության համախմբումն է կլիմայական օրակարգի շուրջ։Շնորհակալություն այդ օրակարգի մի մասնիկը դառնալու համար»։
Լիտվայի Հանրապետության արտգործնախարարն իր խոսքում մեծ պատիվ է համարել Հայաստանում գտնվելը․
«Մեր երկու երկրների միջև 30 տարի առաջ հյուսեցինք մեր համերաշխությունն ու բարեկամությունը և հիմք դրեցինք մեր հետագա համագործակցությանը։Այցելելով Հայաստան, համոզված եմ, որ 30 տարի առաջ մեր ցանած սերմը մեծացել և ընկերության ու բարեկամության ծառ է դարձել։ Այդ առումով շատ խորհրդանշական է, որ մենք այսօր ծառ ենք տնկելու։ Ես համոզված եմ, որ 30 տարի անց, երբ հանդիպենք այստեղ՝ որպես երկու ժողովրդավարական ու քրիստոնյա երկիր, կքայլենք արդեն մեծացած ծառերի միջով և այն ժամանակ կունենանք 60 տարվա ընկերության ու համերաշխության ծառեր։ Սա նաև խորհրդանշում է, որ նույնիսկ ամենադժվար պահերին մենք նայում ենք դեպի ապագա․քանզի ծառ են տնկում այն երկրները, որոնք հույս ունեն»։
Հանդիսավոր կերպով բացվել է Լիտվական անտառի ցուցատախտակը և տնկվել են առաջին ծառերը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ