ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես չեմ ուզում նրան ի ցույց դնել իմ հայրենասիրության չափը, բայց ուզում եմ իր աչքերի մեջ նայել և հասկանալ, թե ում պատվերն է կատարել. Մենուա Հովսեփյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում 04/28/2021 20:56 | ԼՐԱՀՈՍ
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն այսօր հրավիրվել էր ՀՀ ՀՔԾ՝ հարցաքննության՝ իր նկատմամբ ոստիկանությունում կիրառված բռնության գործով։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փոխքաղաքապետը պատմեց, որ այսօր առավոտյան քննիչի ու փաստաբանի հետ այցելել են նաեւ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դեպքի վայրի զննության, քանի որ ՔԿ-ից առանց որեւէ պատճառաբանության իրեն բերման էին ենթարկել Երևան քաղաքի վարչություն։
«Այսօր գնացել էի այնտեղ՝ ցույց տալու այն տարածքները, որտեղ ինձ տարել են։ Բնականաբար՝ իմ տված բացատրությունն ամբողջությամբ ապացուցվել է և այն սենյակը, որտեղ ինձ բերման են ենթարկել և, մեղմ ասած, իրենց ճիշտ չեն պահել, պատկանում է Երևան քաղաքի վարչության պետի՝ օպերատիվ գծով տեղակալ ոմն Արթուր Զաքարյանին։ Շատ էի ուզում, իհարկե, իմանալ, թե ում աշխատասենյակում եմ եղել ես, կարծում եմ, հետագայում հնարավորություն կունենամ առերեսվելու այդ անձի հետ։ Ես չեմ ուզում նրան ի ցույց դնել իմ հայրենասիրության չափը, բայց ուզում եմ ընդամենն իր աչքերի մեջ նայել և հասկանալ, թե ում պատվերն է կատարել։ Կարծում եմ՝ օրը կգա և դրա պատասխանը կտա»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ հավատում է քննիչին, քանի որ նա շատ արագ և անաչառ է աշխատում։
Հիշեցնենք, որ Մ.Հովսեփյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո . ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ Դեպքի մասին փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ եւ Գորիսի փոխքաղաքապետին ճանաչել որպես տուժող, նրա նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն։
Հովսեփյանի խոսքով՝ եթե իրավական դաշտում գնահատական չտրվեց, տվյալ անձը միանշանակ պատասխանատվության է ենթարկվելու իր կատարած ապօրինի գործողությունների համար, իսկ այժմ կհետևի ընթացքին, քանի որ իրավապահ համակարգը գործը քննում է։
«Կարծում եմ՝ վերջիվերջո այս ապօրինություններին, պետական մակարդակով պատվերներին պետք է վերջ տրվի, մենք գործ ունենք հայրենիքի կորստի հետ։ Ես սյունեցի եմ և մինչև վերջ պայքարելու եմ արդարության համար։ Եթե այս միամիտները կարծում են, որ վախեցնելով, սպառնալիքներով, շոուներ սարքելով կարող են մեզ վախեցնել՝ չարաչար սխալվում են։ Նորից ու նորից պնդում եմ՝ Սյունիքը Հայաստանի դարպասն է և Սյունիքով է որոշվելու Հայաստանի հետագա ճակատագիրը։ Չի կարելի խաղալ Սյունիքի ճակատագրի հետ, ոչ ոքի էլ խորհուրդ չեմ տալիս՝ անհիմն կերպով միջամտել Սյունիքի գործընթացներին։ Սյունիքն ինքն է որոշելու իր ապագան»,- նշեց Հովսեփյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ