Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

300 զոհ տեսած ժամկետային զինվորը պատմում է՝ Շուշիի մարտերը ամենադաժանն էին. Ադրբեջանցիները հայերեն խոսելով ծուղակի մեջ են գցել զինվորներին (տեսանյութ) 04/27/2021   17:06  |  ԼՐԱՀՈՍ

Նարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։ Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։ 

30 օր Հադրութում կռիվ տալուց հետո նահանջի հրաման ստացան։ Քայլեցին մինչև Մարտունու շրջան, ապա տեղափոխվեցին Ասկերան։ Նոյեմբերի 5-ին հրաման են ստացել տեղափոխվել Շուշի։ Բերդաքաղաքն էլ ապահովություն չխոստացավ զինվորներին։

«Մենք չգիտեինք, որ այդպես լարված է վիճակը։ Ընդհանրապես մեզ մինչև պատերազմը բացատրում էին, որ Շուշին ամենաապահով մասն է ամբողջ Արցախում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է զինծառայողը։

Մեքենաները չէին էլ հասցնում մտնել Շուշի, ճանապարհին կանգնեցնում էին ու ոտքով բարձրանում։ Երկու ժամ մարտեր վարելուց հետո հրաման են ստանում, որ մի փոքր նահանջեն։ Երկու օր անց, Նարեկը հրամանատարի հետ հայտնվել է շրջափակման մեջ։ Հրամանատարը զոհվում է մարտի դաշտում, երբ հայերենին վարժ տիրապետող թշնամին մոլորեցրել է հայ զինվորների խմբին։

«Ասում էին օգնություն է եկել, վիրավոր ունեք, եկեք օգնեք։ Մեզ շփոթեցնելով դեպի իրենց են կանչում, մեր վաշտի հրամանատարն էլ հավատում է, որ հայեր են ու առաջանում։ 10 մետրի վրա իրենք կրակեցին, նռնակներ նետեցին, առջեւից գնացող զինվորները ու սպաները զոհվեցին»,- պատմում է Նարեկը։

Թշնամին՝ մոտակայքում էր, օղակն աստիճանաբար փոքրանում էր, զինվորներն անընդհատ պակասում էին։ Իրավիճակն անկայուն էր դարձել։ Գրեթե անելանելի վիճակում էին հայտնվել։ Նարեկի պատմելով, անգամ ադրբեջանցիների հետ հանդիպումը թվում էր՝ վերջին կանգառն է , բայց նույնիսկ այդ ժամանակ կարողացան խուսափել սպառնացող վտանգից։ Հրամանատարի զոհվելուց հետո ժայռերի տակ են թաքնվել, որ խուսափեն հարվածներից։ Միակ ելքը անտառ մտնելն էր, որը ևս թիրախավորել էր թշնամին։

«Հասկանում ենք, որ ուրիշ տարբերակ չունենք։ Եթե մեկ տոկոս շանս կա, որ կարող ենք փրկվել, դա անտառն է։ Ճանապարհին եթե մնանք, հաստատ չենք փրկվելու։ Խոսք էր տպավորվել, որ զինվորներից մեկը ասաց՝ հիմա եթե մտնենք անտառ, ու զոհվենք, մոռացեք մեր դիերը գտնելու մասին, ավելի լավ է մնանք ճանապարհին զոհվենք՝ բաց տարածքում, որ մեզ գտնեն, եթե մի բան լինի։ Մեր դասակի հրամանատարը մտնում է անտառ մեզանից առաջ, բայց մենք իրեն կորցնում ենք ու մեզ առաջնորդում են մեր սերժանտները»,- ասաց Նարեկը։

Անտառ մտնելու առաջին փորձի ժամանակ շատ են լինում զոհերը։ Դաժան դրվագների մասին Նարեկը լռում է։ 20 հոգու է հաջողվում անտառ մտնել։ Ստեփանակերտը պատերազմի վերջին կանգառն էր։ Հիմա, երբ հետադարձ հայացք է նետում, հասկանում է, որ սա առաջին հերթին գոյության պայքար էր։ Նարեկի հիշողության մեջ ընդգծվել են Շուշիի մարտերը, որոնք ըստ իրեն՝ ամենադաժանն էին։

«Մենք իջնում ենք այնքան, որ հանդիպում ենք մի խումբ ադրբեջանցիների, մեզանից քիչ են լինում։ Փորձում են էլի միամտացնել ու էլի հայերեն են խոսում։ Հասկանում ենք, որ իրենք ադրբեջանցի են ու հարձակվում ենք։ Իրենք հասկացնում են, որ ճանապարհ կտան մեզ, որ դուրս գանք Ստեփանակերտ։ Մեր տղաներից մեկը նկատում է, որ նռնակը տալիս են վիրավորի ձեռքը, որ իրենց գնալուց հետո իրեն պայթեցնի, մեզ էլ հետը ու կրակոցով վերացնում վիրավորին։ Նորից մարտի մեջ ենք մտնում ու վիրավորներ տալիս»։
Անտառով հաջողվում է անցնել ու գետի հունով հասնել Ստեփանակերտ ուր իրենց դիմավորում են ՄՈԲ-ի տղաները։

Նարեկը հիմա, շարունակում է ծառայությունը Արցախում։ Մեկ տարի է մնացել, որ ավարտի ծառայությունը։ Պատերազմի ելքն արդար չի համարում, ասում է՝ եթե հողերը տալու էին թշնամուն, չպետք է այսքան զոհեր ունենային։ Նարեկը 300-ից ավելի զոհ է տեսել։

Ծառայակիցների համար կյանք է երազում, որոնք ապրելու և արարելու իրավունք ունեին։ Ավաղ, այսօր արդեն կորուստն անդառնալի է, իսկ բազում հարցեր դեռևս պատասխաններ չունեն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:47 26/04/2021  |  ԼՐԱՀՈՍԳումարտակի հրամանատարը փրկեց զինվորի կյանքը. Նարեկ Թումանյանը խրամատում գրած երգը ձայնագրել ու նվիրել է քաջ «կոմբատին»
12:35 26/04/2021  |  ԼՐԱՀՈՍԴավիթն ու նրա նման հազարավոր լույս տղաներն ինչեր պիտի անեին մեր երկրի լուսավոր ապագայի համար. Անահիտ Հայթայան
15:49 18/04/2021  |  ՄեկնաբանությունԱրիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրում
13:53 10/04/2021  |  Մեկնաբանություն«Ընգերուհի ջան, չգիտենք, մեզ տվել են էդ մեդալները ասել են բաժանեք». Ինչպես են զոհված զինծառայողներին Մասիվի թաղապետարանում հետմահու մեդալներ շնորհել
16:20 05/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱՀ նախագահը Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
14:36 04/04/2021  |  ՄեկնաբանությունԼուծե՛ք բոլորիս հարցը, հակառակ դեպքում մենք ենք ձեզ գրողի ծոցն ուղարկելու. պատերազմի մասնակցի բաց նամակը
11:55 20/03/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Տիգրանն ընտրեց հավերժության ճանապարհը
18:08 19/03/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին
10:35 08/03/2021  |  ՄեկնաբանությունՆաիրին հրաժարվեց գերի ընկնելուց, հասցրեց հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել. «Ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ»
12:35 12/02/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Գնդի որդու» ճակատագիրը դեռևս անհայտ է. Մայրը հոկտեմբերի 28-ից որդուն է փնտրում

Արխիվ

[]