Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Հաղթանակի այն զգացողությունը, որ պատճառեցիք Հայաստանի ժողովրդին, կրկնակի ավելի մեծ արժեք ունի». Նիկոլ Փաշինյանը՝ տիտղոսակիր մարզիկներին 04/27/2021   19:28  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը,  Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, Եվրոպայի չեմպիոններ Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը, արծաթե մեդալակիր Արսեն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիրներ Վարազդատ Լալայանը և Լիանա Գյուրջյանը, հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, մարզիչ Էդգար Ենոքյանը, վարկանիշային մրցաշարերի հաղթողներ՝ աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը և Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Ներկա էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ն. Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջույնի իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հարգելի մարզիչ,

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հարգելի մարզիչ,

Հարգելի մարզիկներ,

Հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ձեզ ողջունելու համար: Ուզում եմ ընդգծել, որ այսօր ոչ այնքան հրավիրել եմ ձեզ շնորհավորելու, որքան շնորհակալություն հայտնելու հաջող մրցելույթների համար, որովհետև կարծում եմ, որ հատկապես այս ժամանակաշրջանում այն հաղթանակները, հաղթանակի այն զգացողությունը, որ դուք պատճառեցիք մեզ բոլորիս, Հայաստանի ժողովրդին, կրկնակի ավելի կարևոր և կրկնակի մեծ արժեք ունեն, որովհետև հետպատերազմական այս շրջանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ շատ կարևոր է, և ձեր հաղթանակներով, կարծում եմ, շատ էական դերակատարում ունեք:

Ընդհանրապես սպորտը սեփական ուժերի նկատմամբ ժողովրդի, պետության վստահության շատ կարևոր վկայություն է և շատ կարևոր է ազգի, ժողովրդի տաղանդը և հնարավորությունները բացահայտելու համար, որովհետև, համոզված եմ՝ ձեր օրինակով բազմաթիվ մարդիկ ոգևորվում են: Պարտադիր չէ, որ ոգևորվեն հատկապես ծանրամարտիկ կամ ըմբիշ կամ այլ մարզիկ լինելու համար, այլ ուղղակի, կարող է դրանից ինչ-որ մեկը ոգևորվի, ինժեներ դառնալու իր երազանքի նկատմամբ ավելի մեծ հավատ ունենա և այդպես շարունակ:

Կարծում եմ՝ ընդհանրապես սպորտը, հաղթանակները, կամ հաջողությունները և անհաջողություններն արտահայտում են այն խորքային պրոցեսները, որոնք  երկրում տեղի են ունենում: Այս առումով մենք մեր բոլոր ռազմավարություններում սպորտին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում: Նույնիսկ մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարություն ենք ընդունել, որտեղ խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է ունենա առնվազն 25 ոսկե օլիմպիական մեդալ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Կարևոր է այս նշաձողերը դնել և այսօրվանից աշխատել այդ նշաձողերը հաղթահարելու համար: Իհարկե,  մենք հասկանում ենք, որ սրա համար էական է սպորտի ֆինանսավորումը, մարզական ենթակառուցվածքների ձևավորումը և մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացնում ենք:

Տեսեք, այսօր մենք, օրինակ, ի՞նչ պրոբլեմ ունենք. մեր դպրոցների մի հսկայական մասում մարզական ենթակառուցվածքներ չկան, այսինքն՝ ֆիզկուլտուրայի դասեր անելու պրիմիտիվ պայմաններ չկան: Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում մարզական ենթակառուցվածքներ չկան: Օրինակ, մենք խոսում ենք օլիմպիական շարժման և հաջողության մասին, բայց ամբողջ աշխարհում օլիմպիական շարժման ամենակարևոր սեգմենտներից մեկն ուսանողական սպորտն է: Հայաստանում, ցավոք, ուսանողական սպորտը շատ լուրջ պրոբլեմներ ունի, հենց թեկուզ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Երբ մենք շատ դեպքերում տեսնում ենք, թե աշխարհի կամ օլիմպիական խաղերի մեր չեմպիոններն ինչ պայմաններում են պարապում, մենք ընդհանրապես ասում ենք՝ լավ, ինչպե՞ս է դա հնարավոր, որ այսպիսի պայմաններում մարդը կարողանում է դառնալ Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ եթե այս պայմաններում այս հաջողությունները մենք ունենք, եթե մեր ենթակառուցվածքները, ֆինանսավորումը և մնացած պայմաններն այլ լինեն, մենք, իսկապես այն, ինչ ասում ենք՝ 25 օլիմպիական մեդալ, այդ դեպքում ո՛չ կասկած, ո՛չ էլ ժպիտ կհարուցի, այսինքն՝ դա կլինի խնդիր, որը բոլորս կհամարենք լուծելի:

Ամեն դեպքում, ևս մեկ անգամ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել: Ուզում եմ ասել, որ նաև մեր ծանրամարտիկների ելույթներին հետևել եմ հեռուստատեսությամբ, սրտի դողով: Ազատ ոճի ըմբիշների ելույթներին երեկ չեմ հասցրել հետևել, բայց լրատվությանը հետևել եմ: Փաստորեն թիմային հաշվարկում Ծանրամարտի մեր հավաքականը երկրորդ տեղը գրավեց՝ 2 ոսկե, 2 արծաթ և 4 բրոնզ: Եվ մեր ազատ ոճի ըմբիշները վարկանիշային մրցաշարում հաղթել են, և 2 օլիմպիական ուղեգիր ունենք:

Իհարկե, շնորհավորանքից և շնորհակալությունից բացի, կուզենայի նաև քննարկենք, թե ինչ հրատապ անելիքներ ունենք, որպեսզի առավել պատրաստված մոտենանք օլիմպիական խաղերին, որովհետև, բնականաբար, բոլորս մեծ սպասումներ ունենք: Գիտեմ՝ շատ դեպքերում, ցավոք, ամենալավը չեն այն պայմանները, որոնցում դուք մարզվում եք: Առավել ևս ձեր հաջողությունները գնահատելի են, բայց նաև ուզում եմ ասել, որ մենք մարզական ենթակառուցվածքների մասով շատ լուրջ աշխատանք ենք իրականացնում: Հիմա առնվազն 2 նախագիծ ունենք, երբ մեր նշանավոր և հաջողությունների հասած մարզիկների անուններով արդեն մարզադպրոցներ ենք ստեղծում՝ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի նախագիծն արդեն պատրաստ է: Եվ մենք, այո, պետք է պայմանով սկսենք մրցույթ անել, թող շահի, հետո արդեն ֆինանսավորումը կբացենք: Ջրառատում է կառուցվելու դպրոցը: Հույս ունեմ, որ բոլորիդ անուններով դպրոցներ կառուցելու առիթ կունենանք, օլիմպիական մեդալներ նույնպես կնվաճեք և մեր ռազմավարական խնդիրները կլուծենք»:

Ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների ներկայացուցիչները կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ ձեռքբերումները գնահատելու, առկա խնդիրները վերհանելու և արդյունավետ լուծումները համատեղ քննարկելու տեսանկյունից:

Ընդգծելով, որ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը բարձր են գնահատում հայ մարզիկների հաջողությունները միջազգային մրցաշարերում՝ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ դրանց արագ լուծում տալու և  այս տարի Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին հավուր պատշաճի պատրաստվելու համար:

Շոշափվել են, մասնավորապես, մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, անհրաժեշտ մարզագույքի, մարզավիճակի պահպանման համար պահանջվող դեղորայքի ձեռքբերմանը, այդ նպատակով գնումների գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով արագ կազմակերպելուն, ինչպես նաև օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների համար սահմանված նպաստների չափաքանակի ավելացմանը, սպորտային ավանի կառուցմանը վերաբերող և այլ հարցեր:

Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ քննարկման արդյունքներով մշակել և հաստատման ներկայացնել որոշումների նախագծեր:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:28 08/04/2021  |  ԼՐԱՀՈՍԼոռու ՄՓՎ փորձագետը՝ հաշմանդամային բազկամարտի առաջնության հաղթող
21:13 11/06/2020  |  ՄարզականՂազախական «Ակադեմիա Օնթուստիկ» ակումբը վերսկսել է մարզումները Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ
14:13 31/05/2020  |  ՄարզականՄահացել է ատլետիկայի եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն
20:39 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե չդադարեցվեն այս շինծու քաղաքական հետապնդումները, ես աննպատակ կհամարեմ շարունակել ֆեդերացիայի հետագա կառավարումը. Արթուր Գևորգյան
15:38 17/05/2020  |  ՄարզականԿորոնավիրուսի մասին չենք մտածում, մարզվել ենք առանց սահմանափակման. Ռոբերտ Լեւանդովսկի
22:37 24/04/2020  |  ՄարզականՄադրիդի «Ռեալը» մտադիր է մայիսի 4-ին վերսկսել մարզումները
23:20 21/04/2020  |  ՄարզականԱվստրիական ակումբները վերսկսել են մարզումները
17:38 19/04/2020  |  Մարզական«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը ապաքինվել է վնասվածքից
23:12 26/03/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսով վարակված Եվրոպայի չեմպիոնը դուրս է գրվել հիվանդանոցից․ tass.ru
22:34 26/03/2020  |  Միջազգային լրահոսՄահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը

Արխիվ

[]