ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջանասիրաբար հետևելու են ոչ թե Երևանում, այլ Լոնդոնում և Վաշինգտոնում, եթե ոչ Անկարայում և Բաքվում մշակված սցենարներին. «Փաստ» 04/27/2021 10:25 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «kavkazoved.info-ն «Հայաստան. ո՞ւմ միջոցով են Արևելքն ու Թուրքիան պլանավորում «ուժեղացնել» Փաշինյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ չնայած այն հանգամանքին, որ հունիսի 20-ը որպես Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օր առայժմ կա միայն գործող վարչապետ Փաշինյանի Facebook սոցիալական ցանցի էջում, հանրապետությունում կուսակցությունաշինությունը նկատելիորեն ակտիվացել է, ընդ որում, երբեմն բացահայտ ծաղրանկարային ձևերով: Ըստ որոշ սոցիոլոգիական հաշվարկների, հավանական ընտրողների մոտ կեսը հակված չէ սատարելու ո՛չ սնանկ «հեղափոխականներին», ո՛չ էլ այն առաջնորդներին, որոնց սովորաբար կոչում են «նախկիններ»:
Հարկ է նշել, որ այս կարգի մոտեցումը զերծ չէ առօրյա տրամաբանությունից, քանի որ հենց «հանրապետական» իշխանություններն էին, որոնց ղեկավարում էր երրորդ նախագահը, իրենց «ֆլ յուգերային» քաղաքականությամբ և չմտածված «սահմանադրական» փորձերով մեծապես նպաստել «թավշյա հեղաշրջման» հաջողությանը, որը ավելի ճիշտ կլինի անվանել «իշխանության թավշյա փոխանցում»: Ըստ այդմ, «շփոթության և տատանումների» իրավիճակում հայտնված հայ հասարակության մեջ «երրորդ ուժի» պահանջարկը, որն ի վիճակի է ծանր ճգնաժամից դուրս գալու համարժեք ուղիներ առաջարկել, մեծ է, քան երբևէ: Իհարկե, բնակչությանը միամտացնելու և հիմարացնելու անդրկուլիսային վարպետների համար այս հանգամանքը գաղտնիք չէ, ուստի նրանք կփորձեն բոլոր հնարավոր միջոցներով այն իրենց օգտին դարձնել:
Ընդ որում, այդ աշխատանքը գնում է, և ակնհայտ են որոշ հաջողություններ: Հայաստանը խորհրդարանական և «գերվարչապետական» հանրապետություն է, և այս առումով միանգամայն տրամաբանական է թվում մի քանի վերահսկվող արևմտամետ շարասյուների ձևավորումը: Ղարաբաղյան պատերազմում «ծրագրված պարտությունից» և հետագա (շարունակվող) բոլոր բեմականացումներից հետո միայն Փաշինյանի «ուսապարկերով» դժվար կլինի արդյունքի հասնել: Այո, վարչական ռեսուրսի, «թավշյա հեղափոխության առաջնորդի» նախընտրական կաշառքների բաժանման և աղանդավորական պոռթկումների միջոցով նրանք, ըստ երևույթին, կկարողանան հավաքել ձայների մեկ քառորդից մեկ երրորդը (հատկապես մարզերում): Այնուամենայնիվ, դա ակնհայտորեն բավարար չէ, հատկապես եթե ընդդիմադիր կուսակցություններին և խմբավորումներին հաջողվի, մի կողմ դնելով մարտավարական վեճերն ու միջանձնային տարաձայնությունները, համախմբվել: Հետևաբար, պահանջ կա «կրկնօրինակման» կառույցներ ստեղծելու, որոնք կոչված կլինեն որոշակիորեն տանել չկողմնորոշված քաղաքացիների ձայները:
Արագորեն վերանայված «Ընտրական օրենսգիրքը», ըստ որի, անցում է կատարվում ամբողջովին համամասնական ընտրակարգի և իջեցվում է կուսակցությունների ներկայացվածության շեմը, դրա համար հարմարավետ պայմաններ են ստեղծում: Նոր գումարման խորհրդարանում «ընդդիմության» բուռն գործունեություն ցույց տալով՝ այդ ուժերը իրականում առանցքային հարցերում, ներառյալ արտաքին քաղաքականության վերաբերյալ, ջանասիրաբար հետևելու են ոչ թե Երևանում, այլ Լոնդոնում և Վաշինգտոնում, եթե ոչ Անկարայում և Բաքվում մշակված սցենարներին: Այս առումով, մեր կարծիքով, արժե ուշադրություն դարձնել «Սասնա ծռեր» արմատական (շատերն ուղղակի ասում են ահաբեկչական) խմբավորման հիման վրա ստեղծված, այսպես կոչված, «Ազգային ժողովրդավարական բևեռի» գործունեությանը:
Հայտնվելով որպես «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կազմակերպության նախաձեռնություններից մեկը, որի նպատակն էր տապալել «հանցավոր կառավարությունը» մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը, այն առաջին անգամ բարձրաձայնեց իր մասին 2016 թվականի հուլիսին Երևանում պարեկապահակային ծառայության գնդի շենքի բռնագրավմամբ, երկշաբաթյա պահումով ... Զինված հանցագործներին սատարելու շարժումներից բացի, նույնիսկ շատ պետական մարմինների «ներսից», այսպես թե այնպես, արդարացվեցին ոստիկանության երեք սպաների մարդասպանների հանցավոր գործողությունները, ինչը խոսում էր Սերժ Սարգսյանի գործող կառավարության զրոյին մոտեցող վարկանիշի մասին: Ինչպես նշում են ռուս հետազոտողները, «լիբերալ-ազգայնական կոալիցիա» կազմած «Սասնա ծռերը» հիշեցնում են հետխորհրդային երկրներում «գունավոր հեղափոխությունների» դրդող քաղաքական շարժում:
Հայկական ռուսաֆոբիան աշխարհաքաղաքականորեն մոտիվացված այդ կառույցի տեղական տարբերակ է, որը տարբերվում է մնացածից ազգային մտածելակերպի առանձնահատկություններով և ազգի անցած պատմական ուղիով: Նրանք պատմական իրադարձությունների որոշ դրվագներ, որին գումարվել են նաև Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, դեմագոգորեն բացատրում են ռուսների «հակահայկական դավադրության» զառանցական գաղափարով, և երբեմն ռուսներին ներկայացնում են որպես նույնիսկ ավելի մեծ թշնամիներ, քան թուրքերին: Նախընտրելով «երրորդ ղարաբաղյան պատերազմի» ընթացքում հատուկ աչքի չընկնել՝ «Ազգային ժողովրդավարական բևեռի» այդ «վայ հայրենասերները» նկատելիորեն ակտիվացել են զինադադարի հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո: Հանցավոր անցյալ ունեցող և ծայրահեղական գործողություններին մասնակցած «ապագաղութացման» մասին աղաղակող և ռուսական ռազմակայանի դուրսբերումը պահանջող տեղական «բանդերայի» անդամների հավանական հայտնվելը Հայաստանի խորհրդարանում դժվար թե նպաստի ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը:
Ոչ պակաս չափով, այդ հատուկ կոնտինգենտը հարուցելու է քաղաքացիական առճակատում, ինչը նշանակում է, որ այն կնպաստի միգրացիոն տրամադրությունների և այլ բացասական երևույթների աճին Հայաստանում: Դա հատկապես կլինի, եթե «քայլող ուսապարկերը», զգալի ներկայացվածություն ձեռք բերելով, հնարավորություն ստանան քաղաքական «ֆեյք շոուի» այլ բնակիչների հետ միասին իրենց առաջնորդին կրկին մղել «վարչապետի աթոռին»: Ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» և նրանց նմանների ժողովրդականացումը կնպաստի պետականության հետագա ոչնչացմանը: Այնուամենայնիվ, «հույսը վերջինն է մեռնում», և ռուսաֆոբ ազգայնականությամբ չվարակված և հասարակության մեծամասնությունը ներկայացնող ուժերի համախմբման հնարավորությունը դեռ կա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ