ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նա չի ուզում լինել միակ ատելին ու մերժվածը, նա ուզում է հասարակության մի մասին դարձնել իր մեղսակիցը․ «Փաստ» 04/27/2021 10:19 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ֆիկտիվ հրաժարական տվեց, սակայն արձանագրենք, որ հրաժարականից հետո նա չի կարող շարունակել պաշտոնավարել, այլ փոխվարչապետներից մեկը պետք է ստանձնի վարչապետի պարտականությունների կատարումը: Ճիշտ է՝ վահագնհովակիմյանական իրավագիտությունը պոզով-պոչով մի բեջուռա կենդանի է, ինչպես սիրում էր ասել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն եթե Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի պարտականությունները կատարող, ապա, ըստ իրավաբանների, առաջ է գալիս ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը. իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Ի դեպ, 2018 թ.-ին Հանրապետության հրապարակում, խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, Նիկոլ Փաշինյանը բառացի ասում էր, որ վարչապետի հրաժարականի դեպքում (խոսքը Սերժ Սարգսյանի մասին է) նա չի կարող կատարել վարչապետի պարտականությունները։ Եվ այդպես էլ եղավ։
Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պարտականությունները կատարում էր Կարեն Կարապետյանը։ Ինչևէ, անցնենք առաջ, քանի որ այս իշխանությունների օրոք իմաստ չկա խոսել Սահմանադրությունից, օրենքներից, իրավունքից. Նիկոլն ու իր թիմն արդեն այնքան են շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, որ մեկ անգամ ավել-պակասը նրանց համար արդեն խնդիր չէ։ Եվ հարցը ոչ միայն իրավական է, այլ քաղաքական և բարոյական։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս Հայաստանի գրեթե բոլոր մարզերի գյուղերում ու քաղաքներում խայտառակ լինելուց հետո, համատարած հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ, ինչը 3 տարվա անփառունակ կառավարման, երկիրը քանդելու, հայրենիքի մի մասը թշնամուն զիջելու և մի ողջ սերունդ բայրաքթարների տակ ուղարկելու հետևանքն էր։
Սակայն նրա հրաժարականը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական հարթությունում չէ, ո՛չ էլ հաղթանակ է, քանի որ, ցավոք, մենք բավարար կամք ու վճռականություն չունեցանք, որ նա նոյեմբերի 10-ին, 11-ին, թեկուզ 25-ին այլևս չհանդիսանար ՀՀ վարչապետ, ավելին՝ նստած լիներ մեղադրյալի աթոռին, կամ իր համար լավագույն դեպքում լքած լիներ երկիրը։ Ցավալի է, որ մենք ընտրեցինք այս ճանապարհը, որ պատերազմում կապիտուլացվածը նորից մասնակցի ընտրություններին՝ հույս փայփայելով կեղծիքով, ստով, մանիպուլ յացիաներով, ընտրախախտումներով նորից զավթել իշխանությունը։ Նիկոլի հրաժարականը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իշխանությունը ժողովրդին պատկանելու և այդ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու իր իսկ հնչեցրած թեզերի հետ։ Դրանք հերթական լոլոներն են, որոնք վարչապետի աթոռին սոսնձված մարդը թանկով վաճառում է հայ ժողովրդի վրա։ Միշտ է այդպես արել՝ երբ նեղն է ընկել, հիշել է ժողովրդին, միշտ ժողովրդի անվան տակ արել այն, ինչ ուզել է, սակայն երբ ձախողել է, մեղքը բարդել է կա՛մ ժողովրդի, կա՛մ նախկինների, կա՛մ բանակի վրա։ Ու ընդհանրապես, իրենից բացի, բոլորի վրա...
Այդուհանդերձ, Նիկոլը Հայաստանի միակ ղեկավարն է, որը թողնում է պաշտոնը առանց որևէ դրական ցուցանիշի: Ավելին՝ միակ ղեկավարն է, որն իր հետևից թողնում է ավերակներ, տասնյակ հազարավոր գերեզմաններ, խեղված ճակատագրեր ու խորտակված հույսեր։ Ու նա այս ամենի ֆոնին գնում է ընտրությունների նախ՝ հույսով, որ, այնուամենայնիվ, կհաջողվի իրեն նորից զավթել իշխանությունը, և երկրորդ, որն ավելի իրատեսական է, ցույց տալու, որ երկրում կան x քանակությամբ մարդիկ, ովքեր պատրաստ են իր հետ կիսելու այս 3 տարիների բոլոր ձախողումներն ու պարտությունները։ Նա չի ուզում լինել միակ ատելին ու մերժվածը, նա ուզում է հասարակության մի մասին դարձնել իր մեղսակիցը։ Սակայն, ինչ էլ լինի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկի խորհրդանիշն ու մարմնավորողը։ Ամփոփենք. Ռոբերտ Աբաջյանի պապիկ կեղծողը, 44 օր պատերազմ կեղծողը փորձելու է կեղծել նաև ընտրությունները։ Կհաջողվի դա նրան, թե ոչ, կախված է այն գործիքակազմից, որը կկիրառի ընդդիմությունը։
Ասել եմ քանիցս, նորից կրկնեմ՝ ընտրություններում հաղթելը Նիկոլի համար կենաց - մահու խնդիր է, քանի որ նա շատ լավ հասկանում է, թե ինչ տեղի կունենա իր ու իր թիմի հետ պարտության դեպքում։ Եվ երկրորդ՝ չեմ զլանում կրկնել, քանի որ ճշմարտությունից չենք կարող փախչել։ Նիկոլն ու Հայաստանն անհամատեղելի են։ Պետք է լինի կա՛մ ինքը, կա՛մ Հայաստանը։ Եվ, այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, կունենան, սակայն այդ ապագայում ապագա չի կարող ունենալ հայ ազգի ապագան մազից կախած քաղաքական այս խմբակը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից