ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից ոտնձգության դեպքերը անհետեւանք են մնում. Ոստիկանությունը ձեռքերը ծալել է ու «հետողորմյա» արել նյութերի նախապատրաստումը 04/27/2021 20:00
Ադրբեջանցիների կողմից Շուռնուխի բնակչի 13 կովերն ադրբեջանական տարածք քշելու, այն է հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել։ Նկատենք՝ ոչ թե մերժել են քրեական գործի հարուցումը, այլ պարզապես թողել են առանց հետեւանք։
Ադրբեջանցիների կողմից հայ գյուղացու կովերի հափշտակության մասին հայտնի դարձավ մոտ մեկ ամիս առաջ։ «Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի վրա։ Հայտնի GPS-յան գծագրումով գոմերից մի քանի մետր այն կողմ արդեն դիրքավորված թուրքն է։ Ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել»,- մարտի 30-ին տեղեկացրել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Դեռեւս ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ «Փաստինֆո»-ն այսօր՝ ապրիլի 27-ին, դիմեց ՀՀ ոստիկանություն պարզելու, թե նյութերի նախապատրաստման արդյունքում ինչ որոշում է կայացվել՝ նկատի ունենալով, որ դրա համար նախատեսված 10-օրյա ժամկետը լրացել։ Բայց պարզվեց, որ ոստիկանությունը ոչինչ էլ չի արել, նյութերի նախապատրաստումը պարզապես «հետողորմյա» են արել ։
«Հրապարակումը նյութեր նախապատրաստելու ցուցումով բաժին չի ուղարկվել»,- հայտնեցին ոստիկանությունից՝ ասելով, թե «Հրապարակումը պետք է ուսումնասիրվեր, ուղարկվեր, բայց այդպես էլ չի ուղարկվել, իսկ քաղաքացու կողմից ոստիկանական բաժին հաղորդում, կամ դիմում չի ներկայացվել»։
Նկատենք, որ կատարված հանցագործության մասին օրեր շարունակ մամուլը գրում էր, ավելին Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը դեռեւս ապրիլի 2-ին «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ իրենց թաղային ոստիկանները տվյալներ են վերցրել և զբաղվում են գործով։
Փաստացի ոստիկանությունը տվյալները վերցնելով որոշել է տեր չկանգնել թշնամու կողմից իր քաղաքացու իրավունքների ոտնահարմանը, իր քաղաքացու նկատմամբ առերեւույթ կատարված հանցագործությանը։ Ի դեպ՝ այս ընթացքում ադրբեջանական կողմն այդպես էլ չի վերադարձրել Շուռնուխի գյուղացու անասունները, որոնք վերջինիս ապրուստի միջոցն են։ Ավելին՝ ոտնձգության նոր դեպքեր են արձանագրվում, ադրբեջանցիները շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի տարբեր գյուղերի ուղղությամբ, քաշքշել ու հարվածել հայ հովիվին, քարերով հարվածել հայկական ավտոմեքենաներին։ Ի դեպ, հայ հովիվի նկատմամբ դաժան վերաբերմունքին եւս քննչական մարմինները ընթացք չեն տվել։
Այսպիսով՝ ադրբեջանցիների հայատյաց վերաբերմունքն անգամ Հայաստանի տարածքում անպատիժ է մնում, ինչի հետևանքով չի բացառվում, որ այդ արարքները շարունակական լինեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ