ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կյանքից հեռացել է Արա Սաղաթելյանի մայրը՝ անվանի գիտնական Էմմա Սաղաթելյանը 04/26/2021 18:53 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ ապրիլի 26-ին, կյանքից հեռացել է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի գիտնական, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի մայրը՝ Էմմա Սաղաթելյանը։ Հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին՝ «Էրեբունի» սգո սրահում (հասցե՝ Խաղաղ Դոնի փողոց 2/14), հուղարկավարությունը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 14.00-ին՝ նույն վայրից։
Էմմա Սաղաթելյանը ծնվել է 1929թ. ապրիլի 4-ին։ Գերազանցությամբ ավարտել է Մայակովսկու անվան դպրոցն ու Երևանի պետական համալսարանը՝ դառնալով Հայկական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ։
1958թ. Էմմա Սաղաթելյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ միներալոգիական թեմայով, իսկ 1974-ին ստացել երկրաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Էմմա Սաղաթելյանը հեղինակել է ավելի քան 80 գիտական հոդվածներ, եղել է մեկ մենագրության հեղինակ և երեք գրքերի համահեղինակ։ Նրա գիտական վաստակը մեծ գնահատանքի է արժանացել ոչ միայն Հայաստանում և Խորհրդային Միության, այլև աշխարհի բազում երկրներում։
Տիկին Սաղաթելյանի գիտական գործունեությունը դեռևս 70-ական թվականներից լայն լուսաբանվել է միջազգային մամուլում և հատկապես գիտական պարբերականներում։ Իսկ 1978թ. Քեմբրիջի համալսարանի «Ով ով է։ Աշխարհի կանայք» կենսագրական բառարանում հրապարակվել է նաև հայազգի գիտնականի կենսագրությունը։
Էմմա Սաղաթելյանի ղեկավարած գիտական խումբն աչքի է ընկել Երկրի էներգոակտիվ ցանցավոր կառույցների (Հարթմանի ցանց) երկրաբանական և երկրատիեզերական նշանակության բացահայտմամբ։ Նշանավոր հայ գիտնականի համաշխարհային ճանաչում ստացած երկրորդ աշխատությունը Սպիտակի երկրաշարժի նյութի հիման վրա ռադիացիոն վտանգի սեյսմիկ գործոնի ուսումնասիրությունն էր։ Իսկ մինչ այդ՝ դեռևս 1964 թվականին, Էմմա Սաղաթելյանը առաջ է բերել Հայաստանի հրաքարային (պիրիտային) հանքավայրերի ձևավորման նոր կոնցեպտը, որը սկզբում մերժվել է խորհրդային գիտնականների կողմից, բայց տասը տարի անց՝ Սվերդլովսկում կայացած համամիութենական գիտաժողովի ժամանակ հաստատվել։ Էմմա Սաղաթելյանի դոկտորական ատենախոսության («Հայաստանի պիրիտային հանքավայրերի ձևավորման պայմանները») մեծ մասը այնուհետև տեղ է գտել «ԽՍՀՄ պիրիտային հանքավայրերը» գրքում։
Էմմա Սաղաթելյանը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Լեռնային ֆակուլտետի Միներալոգիայի ամբիոնը։ Մանկավարժական գործունեության մի քանի տասնամյակների ընթացքում նա կրթել է երկրաբան գիտնականների մի քանի սերունդներ։
Լուսահոգի գիտնականը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակի հուշամեդալով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ