ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ը կանխել է կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձեր 04/26/2021 16:14 | Քրեական խրոնիկոն
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այսպես, վարչությունը տվյալներ է ստացել, որ Երևանում և տարբեր մարզերում գրանցված 7 տնտեսվարող սուբյեկտներ հարկային մարմին են ներկայացրել «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտ և օգտագործման մասին հաշվետվություն, համաձայն որի՝ տնտեսվարողները պահանջել էին ընդհանուր առմամբ սպիրտային խմիչքների 624.300 հատ, խաղողի գինու 20.000 հատ, իսկ թրմերի և այլ ըմպելիքների համար` 8.000 ակցիզային դրոշմանիշեր:
Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից առաջ են քաշվել վարկածներ այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղծ ձեռնարկատիրությամբ, հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշեր իրացնելու հանցագործությունների նախապատրաստման վերաբերյալ, որոնք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ մշակվել և ձեռնարկվել են համալիր միջոցառումներ։ Ստացված օպերատիվ տեղեկությունների և կատարված վերլուծական աշխատանքների հիման վրա ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ուսումնասիրություններ են կատարվել նաև տնտեսվարող սուբյեկտների գործունեության վայրերում: Պարզվել է, որ ակցիզային դրոշմանիշներ պահանջող անձինք չունեն խաղողի, օղու, մրգային օղու հումքի մթերման և ձեռքբերման փաստաթղթեր, ինչպես նաև օղու արտադրության ու շշալցման համար անհրաժեշտ սարքավորումներ, տարածքներ, տարաներ, ինչպես նաև համապատասխան ոլորտի և մասնագիտության աշխատակիցներ: Պարզվել է նաև, որ նշված գործունեությունը կազմակերպող իրական շահառուները, որպես կանոն ներգրավվում են սոցիալապես անապահով անձանց, վերջիներիս անվամբ գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր:
Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ տնտեսվարողներն ինքնակամ հարկային մարմին են ներկայացրել դիմումներ՝ ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են նաև նմանատիպ քրեական գործեր:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց, իսկ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։
Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է քայլեր ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ: Վարչությունը հետևողական է նշված հանցավոր մեխանիզմների, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին բացահայտելու և նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ