ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթն ու նրա նման հազարավոր լույս տղաներն ինչեր պիտի անեին մեր երկրի լուսավոր ապագայի համար. Անահիտ Հայթայան 04/26/2021 12:35 | ԼՐԱՀՈՍ
Լուսանկարում Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը 19-ամյա մեր հերոս Դավիթ Յակովլևը և ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն են։ Կհարցնեք, թե ինչո՞ւ եմ նրանց նկարը միասին հրապարակում։ Նրանք նահատակվեցին միևնույն օրը հանուն Հայրենիքի շատ կարևոր օպերացիաներ իրականացնելիս։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարի նախկին խոսնակ Անահիտ Հայթայանը։ Դավիթը նրա թոռնիկն է, որը նույնպես զոհվեց պատերազմի ընթացքում։
«ՊԲ-ի ներկայացրած նահատակների ցուցակում ևս նրանց անունները կողք-կողքի են։
Հավերժ փառք մեր բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
Բազում հարցականներով, դավադրություններով լի ու համակ սուտ լուրերով պատերազմի ընթացքում 18-20-ամյա զինվորներից մինչև Արցախի Հերոս մարտադաշտ էին ուղարկվում բաց երկնքի պայմաններում։
Եվ թող որևէ մեկը չշշկռվի, բոլոր մեղավորները պատասխան են տալու։ Եվ ինչպես այս ՀԵՐՈՍՆԵՐԻ, այնպես էլ հատկապես 2020թ. հոկտեմբերի 20-ից հետո նահատակների անմիջական ու թիվ մեկ մեղավորը հենց գլխավոր թյուրիմացություն նիկոլն է։
Պիտի գա հատուցման պահը...
Ինչպես Դավիթի ծառայակից ընկերներն են պատմում, ամբողջ գունդն էր խոսում այն օպերացիայի մասին, որի ընթացքում դասակի հրամանատարի տեղակալ, դասային որակավորման 3-րդ կարգի հրետանավոր, հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար Դավիթն ինչ կարևոր դերակատարություն է ունեցել։
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցն ավարտելուց և Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ընդունված Դավիթը մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ ճշգրիտ հաշվարկներով, ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացրել է թիրախները, այլև օգնել մարտկոցի մյուս САУ-ների հաշվարկները կատարելուն։ Արժանացել է ԱՀ Մարտական ծառայության և արիության համար մեդալի։
Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ արդեն վեց ամիս մեր լույս Դավիթը ֆիզիկապես մեզ հետ չէ։
Տականքներն ի վիճակի չեն հասկանալու, թե Դավիթն ու նրա նման հազարավոր լույս տղաներն ինչեր պիտի անեին մեր երկրի լուսավոր ապագայի համար։
Ապագան նրանք պիտի կառուցեին։ Նրանց հետ պիտի կերտվեր հզոր Հայրենիքը, բայց ոչ երբեք երկիրը կործանման տարած հայրենադավերի։
Ո՛չ մեր Նահատակների հոգիները, ո՛չ էլ նրանց հարազատներն ու մերձավորները փոքր-ինչ չեն խաղաղվի, քանի դեռ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել...
ԿՆԵՐԵՍ, մեր անգին ԴԱՎԻԹ, ԿՆԵՐԵՍ…»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ