ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բրազիլիայի Հայոց Թեմում կատարվեց «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում 04/26/2021 23:24 | ԼՐԱՀՈՍ
Հայ ժողովրդի պատմության անջնջելի էջերից մեկը 106 տարիներ առաջ հայատյացությամբ հայտնի Օսմանյան Թուրքիայի կողմից տեղի ունեցած ցեղասպանությունն է: Այո´, դա փորձ էր հայ ժողովրդի բնաջնջման, նրա կեղեքման.չենք վախենա ասել, որ մասամբ Թուրքիան կարողացավ իր առջև դրված խնդիրը իրեն հասանելիք բիրտ ձևով կատարել: Թուրքիան Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում կատարեց այնպիսի մի ոճրագործություն, որ բառերը անկարելի են բացատրելու կամ նկարագրելու ցավալի այդ իրականությունը: Հայոց ցեղասպանությունը պատմական իրականություն լինելուց բացի նաև մեծագույն դաս է հայ ժողովրդի և կարելի է ասել աշխարհի յուրաքանչյուր ժողովրդի համար:
Պատմական այդ իրողությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։Հայոց ցեղասպանության պատմական իրականություն լինելը այսօր շատ պետությունների ընդունման սեղանին է դրված, և դեռ այս ամենի մասին պիտի խոսվի, պիտի ամենուր այս ճշմարտությունը բարձր ամբիոններից պատմվի, քանի որ այն արդեն անհերքելի փաստ է ամբողջ աշխարհի համար: Մեր սուրբ նահատակներից շատերը հալածվեցին իրենց կրոնական հայացքների համար, նրանք եղան ամուր վահանը Քրիստոսի խոսքերին՝ «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք եւ ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:» (Մտթ. 5.1֊0-12)։
2015 թ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց ցեղասպանության հիշատակը վավերացրեց սրբադասմամբ, հոգեհանգստի ամենամյա արարողություններին փոխարինելու եկավ հիշատակության կանոնը, այսուհետ ողջերս ենք խնդրելու սուրբ նահատակների բարեխոսությունը մեզ համար:
Բրազիլիայի հայոց թեմում տարվույս ապրիլ 24-ին և ընթացս սուրբ պատարագին ձեռամբ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի կատարվեց «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում: Վազգեն (սարկավագ) և Ներսես (դպիր) Եգիներյան եղբայրների բարերարությամբ և ի հիշատակ իրենց եկեղեցասեր ծնողի՝ Բյուզանդ Եգիներյանի հոգու խաղաղության և անմահության, սբ. Գևորգ մայր տաճարին ընծայվեց հայոց ցեղասպանությանը նվիրված «Սրբոց Նահատակաց» շնորհառատ պատկերը:
Բրազիլիայի հայոց թեմի հոգևորականաց և հավատացյալ ժողովրդի համար օրը կարևոր էր: Պետք է նշել, որ Բրազիլիայում մինչ այսօր ապրում են հայոց ցեղասպանության արհավիրքը ապրած շատ ու շատ հայորդիների սերունդեր, (Մեծամասամբ՝ Մարաշ և Հաճն):
Պատկերը գեղեցիկ և հանդիսավոր կերպով դպրաց և սարկավագաց դասը բարձրացրեց վեր: Գինիով և ջրով լվանալուց հետո առաջնորդ սրբազան հայրը «Տէր Աստուած զօրութեանց եւ արարիչ ամենայն լինելութեանց» աղոթքով, Ամենասուրբ Երրորդության երկնառաք շնորհները հայցելով պատկերին, օծեց և սրբագործեց այն:
-Շատ ու շատ հայորդիների սրտերում միահյուսված է աղոթքը, արդարության հանդեպ վճռականությունը մեկ անգամ ևս եկավ և ապացուցվեց այս արարողությամբ: Սիրելի´ հայորդիներ, դարեր շարունակ հայ ժողովուրդը անցել է թշնամիների՝ մեր արյունով ներկված սրի տակով, բայց հակառակ նրանց՝ հայը եղել է չպարտվող մարդու տեսակ: Այս գաղափարի ապացույցը մենք տեսանք Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ: Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում աշխարհի ժողովուրդների համար պատուհաս դարձած թուրքական ցեղախումբը մեկ անգամ ևս փորձեց կրկնել պատմությունը, բայց մեր զինվորների, մեր սուրբ նահատակների պայքարի և վճռականության շնորհիվ հայը չպարտվեց, հաղթեց գաղափարը, հաղթեց այն զինվորը, որը ապրել և դաստիարակվել էր դեռևս 100 և ավելի տարիներ առաջ գոյացած ոխով: Թող այս պատկերի մյուռոնաբույր անուշահոտությունը և հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսությունը խաղաղություն և անսասանություն պարգևի Հայաստան և Արցախ աշխարհին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ